среда, 28 мая 2014 г.
понедельник, 26 мая 2014 г.
Էյ Թի Փի ուսումնական կենտրոն Մարգահովիտ համայնքում
Էյ Թի Փի կենտրոնը գործում է 20 տարի: Իսկ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում արդեն երկամյա կյանք ունի: Սա ուսումնական կենտրոն է, որտեղ այցելուներն իրենց բնապահպանական գիտելիքները տեսնում, հաճախ նաև կիրառում են գործնականում:
Էյ Թի Փի ուսումնական կենտրոնը համագործակցում է Լոռու, Տավուշի, Տաշիրի դպրոցների հետ, այստեղ վերապատրաստումներ են անցնում նշված մարզերի էկոլոգիայի ուսուցիչները:
Ուսումնական կենտրոնը տարվա ընթացքում միայն Լոռու մարզից ընդունում է 15-ից ավելի խումբ:
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ
Մայիսի 17-ին, թանգարանների միջազգային օրվա առթիվ ամբողջ
աշխարհում թանգարաներն իրենց դռներն են բացում տոնական միջոցառումներով և անվճար:
Վանաձորում <<Թանգարանային գիշեր>> միջոցառումների շարքը մեկնարկելու համար անհրաժեշտություն չկար սպասել գիշերվան, մանավանդ, որ միջոցառումներին մասնակցում էին նաև բազմաթիվ փոքրիկներ: Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան Կերպարվեստի թանգարանի ծրագիրը ևս ներառել էր փոքրիկների:
Կանանց ներգրավվածությունը ՏԻՄ գործընթացներում
Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ժողովրդավարության ձևավորման
հեռանկարները տեղական ինքնակառավարման համակարգում և կանանց մասնակցության
ակտիվացման հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողով:
Համաժողովն անցկացվեց «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում և իրականացվում է Եվրոպական Միության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Լիագումար նիստին, որին ներկա էր մարզպետ Արթուր Նալբանդյանը, մասնակցեցին մարզի ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային համայնքների կառավարման ոլորտի կին-աշխատակիցներ:

Մարզխորհրդի հերթական նիստ
Մայիսի 15-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան
պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը
վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի համայնքների 2014թ. չորս ամիսների
սեփական եկամուտների կատարողականը ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և
սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ
նախորդ տարվա համեմատությամբ նշված ժամանակահատվածում եկամուտների աճը կազմել է
108.3 տոկոս: Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ եկամուտների հավաքագրումն ապահովվել
է 98.5 տոկոսով կամ նախատեսված 1839.2 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1810.9 մլն.
դրամ:
воскресенье, 25 мая 2014 г.
пятница, 9 мая 2014 г.
22 տարի առաջ

Ես հպարտ չէի, ես տագնապ ունեի, որովհետև ամիսներով ոչ մի լուր չունեինք, ու ամեն օր սահմռկեցուցիչ լուրեր էին հասնում մեզ /սա՝ լավագույն դեպքում/ կամ էլ...... դասընկերոջս հրաժեշտ տվեցինք, հետո մի այլ ընկերոջ, բարեկամի, ծանոթի....
ու..... այդ օրերին բոլորն էին հարազատ, ծանոթ, բարեկամ....... նրանք բոլորն էլ ընկան մեզ համար ու մեր այսօրվա...
четверг, 8 мая 2014 г.
Подписаться на:
Сообщения (Atom)