воскресенье, 30 ноября 2014 г.
суббота, 29 ноября 2014 г.
Քոբայրավանք և Բարձրաքաշ խոնարհված եկեղեցի
Ներկայումս Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում,
1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕՅ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.-ին։
Սանահինի միջնադարյան վանական համալիրը X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ /կարելի է՝ 05395 00:28 – 1:30 /
Սանահինի համալիրի կազմում են Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սբ. Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։
Համալիրի հնագույն եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է 928-944 թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճը այդ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։
понедельник, 24 ноября 2014 г.
суббота, 22 ноября 2014 г.
среда, 5 ноября 2014 г.
«Թատերական Լոռի» փառատոնը` պատմություն
«Թատերական
Լոռի» 22-րդ միջազգային փառատոնն ավարտվեց: Հոկտեմբերի քսանվեցին
փառատոնի փակումն էր` փառատոնի ծննդավայր Ալավերդիում: Թեև փառատոն ի սկզբանե անց
էր կացվում միայն Ալավերդի քաղաքում, այս տարի այն առանձնահատուկ էր նրանով, որ
տնդգրկվեցին նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորն ու Ստեփանավան քաղաքը: Փառատոնը
նվիրված էր ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85-ամյակին:
«Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոն փակման օրն ամփոփվեց թատերարվեստի Լոռու
փառատոնային պատմության ևս մեկ փառավոր էջ: Հանդիսականի դերում այդ օրը
դերասաններն էին ու բեմադրիչները:
Մի սիրիահայ ընտանիքի ճակատագիր
Սիրիահայ ընտանիքը ապրում է Հայաստանում: Ուզում էր հայաստանցի ու հայուհի լինի իր երեխաների մայրը, այդպես էլ եղավ, բայց, երբ Սիրիայում ամեն ինչ իր բնականոն հունի մեջ ընկնի, կվերադառնան: Թողել են տուն, տեղ, աշխատանք, ի վերջո` ծննդավայր:
Աբուլ Աբությանները սիրիահայեր են: Ընտանիքի ավագ որդին առաջին անգամ Հայաստան էր եկել 4 տարի առաջ`մասնակցելու հորաքրոջ տղայի հարսանիքին: Այդ ժամանակ էլ տեսավ իր ապագա կնոջը` Վերային:
Նշանադրվեցին, հետո եկավ Վերային տանելու: 2012թ. սեպտեմբերն էր: Իրավիճակը սիրիայում արդեն կայուն չէր, բայց դեպքերն այնպես ընթացան, որ այլևս Սիրիա վերադառնալն անհնար էր:
Подписаться на:
Сообщения (Atom)