Այսօր Վանաձորի
համայնքի
ավագանու
արտահերթ
նիստը հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել
ավագանու
անդամների
զգալի մասը: Մտածելու տեղիք է տալիս. ինչու քվորում չէր ապահովվել. գուցե սա իսկապես նպատակային
է. մանավանդ, եթե նայենք
արտահերթ նիստի օրակարգը: Արտահերթ նիստ` 15 հարց: / http://www.vanadzor.am/am/2012-03-12-08-11-24/ Շատ հրատապ հարցեր են օրինակ`7-ից 14-րդ հարցերը: Հարց է ծագում. “Ինչու է Վանաձորի քաղաքապետարանն այդքան հրատապ և արտահերթ համարում տարածքներ օտարելու հարցը. Ինչից են
ուշանում”:
Բայց երևի ես սխալ եմ, քանի որ ասենք, օրինակ, հաճախադեպ կարկուտը իսկապես կարող է վնասել վանաձորցիների մեքենաները: Էլ ինչ քաղաքապետ, որ չմտածի իր քաղաքացիների մասին:
Իհարկե, հրատապ կարելի է համար օրակարգում ընդգրկված մի քանի հարց, այդ թվում նաև`մեջբերում եմ`” Վանաձորի քաղաքապետարանը բնակարան կնվիրի զոհված
կուրսանտի ընտանիքին….. Այս նիստի
օրակարգում է ընդգրկված նաև Հասմիկ Արարատի Նիկողոսյանին բնակարան նվիրելու մասին
հարցը: Հիշեցնենք, որ հարցը վերաբերում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ
, 2013 թվականի հունիսի 1-ին հրազենային վիրավորումի հետևանքով մահացած Սիփան Գագիկի
Մովսիսյանի ընտանիքին: Մովսիսյանների բազմանդամ ընտանիքը ներկայումս ապրում է
տնակում:”
Բայց այստեղ էլ հարց է ծագում. “Դե, եթե քաղաքապետարանն է նվիրում, էլ ինչու են սպասում ավագանու նիստին…”:
Իսկ գուցե դրանք ավագանու լիազորություններն են:
ուշանում”:


Բայց այստեղ էլ հարց է ծագում. “Դե, եթե քաղաքապետարանն է նվիրում, էլ ինչու են սպասում ավագանու նիստին…”:
Իսկ գուցե դրանք ավագանու լիազորություններն են:
Комментариев нет:
Отправить комментарий