![]() |
Նկարը գողացել եմ՝ Բարի գալուստ հեքիաթ կայքից. շնորհակալություն. |
5-րդ դասարանում անցնում էինք Աթաբեկ Խնկոյանի «Խխունջն ու սունկը» առակը:
Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:
Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում:
Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:
— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ նստել. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:
Առակը մի լավ վերլուծելուց, սունկ ու խխունջներին բնութագրելուց հետո, օգտվելով դասագրքում եղած հարցերից, որ նախապես էի ընտրել՝ հարցրի.
- Երեխանե՛ր, իսկ երբևէ ձեզ մոտ թռչելու ցանկություն եղել է, երբ և ուր եք ցանկացել թռչել:
- Ես ու Մարիան /Մարիան իմ լավագույն աշակերտուհիներից է, արդեն 2-րդ տարին է դպրոց չի գալիս, որովհետև ընտանիքում 7 երեխա կա, ինքը մեծն է, մայրը անցած տարի աշխարհ բերեց 7-րդին ու Մարիան ստիպված է տանը նստել ու հոգալ կենցաղային, խոհանոցային խնդիրները, պահել երեխաներին, մի խոսքով, որոշ առումով ընտանիքի տիկնոջ դերը նրանն է. եթե դպրոց գար, հիմա պիտի սովորեր 9-րդ դասարանում:/, մի անգամ գնացել էինք հորթերին փնտրելու, արդեն մութ էր, անձրև էր գալիս ու ես Մարիային ասացի. «Երանի թևեր աճեին ու մենք թռչեինք, հասնեինք տուն»,-առանց ձեռք բարձրացնելու, միանգամից սկսեց պատմել փոքրամարմին Տատյանան:
Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:
Առակը մի լավ վերլուծելուց, սունկ ու խխունջներին բնութագրելուց հետո, օգտվելով դասագրքում եղած հարցերից, որ նախապես էի ընտրել՝ հարցրի.
- Երեխանե՛ր, իսկ երբևէ ձեզ մոտ թռչելու ցանկություն եղել է, երբ և ուր եք ցանկացել թռչել:
Комментариев нет:
Отправить комментарий