ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 18 августа 2014 г.

Եկեք սիրենք անտառը

Ես մեծ երջանկություն եմ ապրում, երբ հիշում եմ նրանց խանդավառ մասնակցությունը նկարահանումներին ու մոնտաժային աշխատանքներին:
 Ապրեք էրեխեք...
Մոլոկան, եզդի և հայ երեխաներն ապրում ու սովորում են կողք կողքի: Երկիրը մեկն է, հողն ու խնդիրները նույնպես: Այս երեխաները հեռուստացույց չեն դիտում, արտադասարանական միջոցառումներին չեն մասնակցում. դա մեղք է համարվում: Այդպես են նրանց
սովորեցնում տանը, կրոնական հավաքներին: Բայց ինձ հաջողվեց նրանց մեջ հետաքրքրություն արթնացնել:
Տեսանյութը, որ ներկայացվում է, ստեղծել ենք իմ աշակերտների հետ միասին: Թեև աղջիկներն էդպես էլ չխոսեցին և դեմքով գրեթե չեն երևում, տղաների մի մասին էլ նկարել ենք էնպես, որ էկրանին չերևան , բայց ես սա իսկական հաղթանակ եմ համարում:

Комментариев нет:

Отправить комментарий