ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 19 марта 2018 г.

Մեր քաղաքի անդավաճան բնակիչները

  Տարբեր օրերի եմ նկարել այս կենդանիներին: Իմ աշխատանքի գնալու ամենօրյա ճանապարհին:
  Նրանք այնքան անմեղ են ու կյանքին կառչած, որ անգամ ցուրտն ու սովը նրանց համար սարսափելի չեղան: Նրանք դիմակայեցին և դիմավորեցին գարունը:

суббота, 17 марта 2018 г.

Սիրուհին՝ թաղման բյուրոյից ․ ․ ․

Հեղինակ՝
Սմայլ Ֆոտո
1979 թիվ

Հոգեկան ստրկության ներկայությունը մարդկանց մեջ առկա է դեռ արարչագործության սկզբից։ Սա անվիճելի է, որովհետև մարդիկ սիրում են հոգեկան նվաստացումը, ու եթե Աստծուն երկրի վրա փնտրելով չեն գտնում, փորձում են գտնել երկնքում, ինչի՞ համար, ինչու՞, թերևս որպեսզի լցնեն իրենց դատարկությու՞նը - դա ուրիշ հարց է։
   Ես գերված էի կանանց սիրով, գերված էի սարսափելի ու անբուժելի։ Ու հանկարծ, եթե տեսնեի բարեհամբույր մի կնոջ՝ իմ մեջ արթնանում էր մի չար ցանկություն, և չէի գտնում տեղս մինչև ․․․ հասկացաք :)