ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 18 декабря 2014 г.

Ամանորի բնական տոնածառը փոխեցի կոկորդիլոսի հետ

          (իրական պատմություն)

Էսօր մի ոստիկան էր եկել մեր դպրոց, ուզում էր երևի էրեխեքի մոտ թռվռալ, ուսմասվարին ասում էր` դե ես էլ ձեզ հետ գամ դասարան.
-Ինչու՞,-հարցնում է ուսմասվարը:
-Դե, որ ասեմ Նոր տարիա , յոլկա, բան չկտրեն:
Այ էստեղ չդիմացա, շրջվեցի, ասում եմ /իհարկե` ամենաանմեղ հայացքով/.
-Ո՞նց, յոլկա կտրել չի կարելի՞:

суббота, 13 декабря 2014 г.

Այսօր, թե երեկ...

Այսօր երեկոյան, աշխատանքից տուն դառնալիս, սովորականի նման մտա խանութ:
Սպասում եմ իմ հերթին, վաճառողուհին շաքարավազ է կշռում մի կնոջ համար: Մի ուրիշն արագ անցնում է շարքով ու նշում.
-Շաքարավազը` 400,-ու պոկում է գնապիտակը, որի վրա 380 էր տպված:
Ես միամտորեն կարծեցի, որ արդեն կշեռքի վրա գտնվող շաքարավազի համար գնորդը կվճարի 380 դրամով, բայց` իզուր.

среда, 10 декабря 2014 г.

Վանաձորցի

էսօր, նկարահանումների ընթացքում, հարցումներից մեկի ժամանակ /ոչ տեսաձայնագրելու նպատակով, այլ ուղղակի խոսքի բռնվեցի մի վանաձորցու հետ/ հարցրի.
-Հա, լավ, իշխանափոխություն, իսկ թեկնածու ունե՞նք:
- Հա, բա Գագիկ Ծառուկյանն ինչ ա, թեկնածու չի՞, ինչ վատ ա:
- Դե ախր Գագիկ Ծառուկյանին, ես, օրինակ, ընդունում եմ, որպես բարեգործ, բայց նախագահ....
- Հա, ինչ անենք, համ թող իրա բարեգործությունն անի, համ նախագահ ըլնի...

понедельник, 8 декабря 2014 г.

Օձուն և Օձի պորտ

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանն ամենահարուստներից է պատմամշակութային կոթողներ ունենալու առումով:: Այս տարածքում, դեռևս խորհրդային տարիներին իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ք. Ա. 4-րդ, 3-րդ, 2-րդ և 1-ին հազարամյակներին պատկանող դամբարանադաշտեր:

Օձունն աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է:
Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Այն վեր է խոյանում հենց գյուղի կենտրոնում և իր դիրքով կարծես հսկում է գյուղին:
Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 

Սանահինի և Ախթալայի վանական համալիրներ



Ներկայումս Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում,
1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕՅ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։

Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.-ին։
Սանահինի միջնադարյան վանական համալիրը  X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։  /կարելի է՝    05395     00:28 – 1:30 /
Սանահինի համալիրի կազմում են Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սբ. Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։
 
Համալիրի հնագույն եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է 928-944 թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճը այդ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։

среда, 3 декабря 2014 г.

Ցմահ դատապարտյալներ...


Հաղորդման ընթացքում օգտագործված նյութերի հեղինակ` «Հետքի»
  լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ` Զարուհի Մեջլումյան

вторник, 2 декабря 2014 г.

Զարմիկիս շարադրությունը («Թվական» թեմայի ամփոփում)

       Էքսկուրսիա դեպի չքնաղ Ահնիձոր

Յոթերորդ դասարանի աշակերտներն Ահնիձորի մասին լսել են, գիտեն, որ այն հայ տաղանդավոր զավակի` Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրն է: 1935թ. փետրվարի 12-ին է ծնվել տաղանդավոր գրողը: 2014թ. դեկտեմբերի 18-ին էլ լրանում է նրա մահվան 12-րդ տարելիցը: 7-րդցիները գիտեին, որ Ահնիձորում կտեսնեն նրա սենյակը, որտեղ Հրանտ