ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 20 декабря 2013 г.

Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում

  Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել «Կանանց տնտեսական հզորացման հնարավորությունների տնտեսական զարգացման միջև կապը» թեմայով:
  Դեռևս 2013թ.  օգոստոսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ մարզպետարանում կազմկերպված հանդիպմանը ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին՝ ներկա էին նաև համայնքապետեր : Հանդիպման ընթացքում տորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի», Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայնքների միջև:

понедельник, 2 декабря 2013 г.

Հայ-ռուսական բարեկամություն


Ռուսատանի Ստավրոպոլի մարզից ՀՀ ժամանած պատվիրակության  անդամներն ու Լոռու
մարզի ներկայացուցիչները նախ այցելեցին  Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից  հարավ ընկած տարածքում է գտնվող ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձան` հագանքի տուրք մատուցելու, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու հուշարձանին:
                      Այս կոթողը խորհրդանշում է հայ
-ռուսական բերեկամությունը, 
Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին այս տարածքում 1804 թվականին 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է  30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:

 Ստավրապոլից պատվիրակությունը ժամանել էր հատուկ հայ-ռուսական ֆորումին մասնակցելու համար, որը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին, իսկ հանգստյան կիրակին լավ առիթ էր լոռեցի գործընկերների հետ հանդիպելու համար: Ստավրապոլում ապրում է 2 մլն. 75 հազար