ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 30 апреля 2013 г.

ԱԳ տարածաշրջանային ծրագիրը Վանաձորում

Ծրագիրը հանդես է գալիս ԵՄ անունից: Միջսահմանային համագործակցությունը նվաճում է, որին պետք է հասնել. Զարգացում, միջմշակութային երկխոսություն, ու, որպես հետևանք` խաղաղություն: Պատմության մեջ սահմանները բազմիցս  կոնֆլիկտների պատճառ են եղել, եղել են նաև առևտրի, կրթություն ստանալու, տարբեր մարդկանց հանդիպելու միջոց:
Սահմանները միշտ առաջին հանգրվանն են եղել երբ ինչ-որ մեկը այլ մշակույթից անցել է հարևան երկիր: Այսօր այս ներուժն օգտագործվում է  ի շահ խաղաղության, զարգացման և միջմշակութային երկխոսության:

четверг, 11 апреля 2013 г.

Ֆուտբոլի մանկապատանեկան կենտրոն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ Վանաձորում կկառուցվի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց- կենտրոն: Նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն պատրաստ են: Նախատեսվում է ներդնել 2 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 

среда, 10 апреля 2013 г.

Վանաձոր-Գերմանիա նոր ծրագրեր

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մարգարյանը և ծրագրերի գծով նրա տեղակալը օրերս Գերմանիայում էին: Այցի ընթացքում ծնվել են համագործակցության մի շարք ծրագրեր:

Ֆաբերլիկը Վանաձորում


"Հայերի դատը մարդկության դատն է"

Արտաշես Ալեքսանյանի ղեկավարած թատրոնի և կինոյի ստուդիայի սաները Վանաձորի "Հույսի տուն" տարեցների հանգստավայրում հանդես եկան Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված "Հայերի դատը մարդկության դատն է" ներկայացումով:

понедельник, 1 апреля 2013 г.

Հատուկ շնորհակալություն ավտոկայանի Գոքորին ու Հովոյին


Նման իրավիճակում էլի էի հայտնվել: Այսօր էլ եղբորս 10-ամյա տղային էի ճանապարհում Երևան: 14:30-ից մինչ 17:00 ավտոկայանում էի: <Ֆորդ > մակնիշի տրանսպորտային միջոցները դեռ կայանելու ընթացքի մեջ լցվում էին: Ես այդքան ժամ զարմացած նայում էի, թե ինչ է կատարվում շուրջս: Հետո իմացա, ու ուսանողները հայտնվում են նման իրավիճակում ամեն ուրբաթ՝ Երևանի և կիրակի Վանաձորի ավտոկայանում: Էնպես որ, սա իրենց համար սովորական երևույթ էր…