ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 27 июня 2013 г.

Կալանավորը 55 կտոր մետաղյա իր է ընդունել

Հունիսի 25-ին ժամը 20-ի սահմաներում Վանաձորի քրեակատարողական հիմնարկից հիվանդանոցային համալիր կենտրոն է տեղափոխվել 1974թ. Ծնված Վլադիսլավ Եդիգարովը` որովայնում օտար մարմին ախտորոշմամբ: Հիվանդանոցում նա բժիշկներին պատմել է, որ մեծ քանակությամբ մետաղյա իրեր է կուլ տվել: Բժիշկները սկզբում փորձել են օգնել Եդիգարովին, որ մետաղյա իրերը բնական ճանապարհով դուրս գան նրա օրգանիզմից:: Սակայն Հունիսի 26-ին բժիշկները պարզել են, որ դրանք  չեն տեղաշարժվում և սուր ցավերն սկսել են ավելի անհանգստացնել Եդիգարովին: Որոշել են վիրահատել:

Դանակահարություն

Հունիսի 26-ին, ժամը 14-ի սահմաններում սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներով Վանաձորի հիվանդանոցային համալիր կենտրոն էր տեղափոխվել Վանաձորի Փափազյան 50/58 հասցեի բնակիչ,  1978թ. Ծնված` Վասիլի Գևորգյանը:
Նա Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի
«Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս է:
Վանաձորի հիվանդանոցային համալիրի տնօրեն, բժիշկ Մհեր Մարգարյանը նշեց, որ հիվանդը միջին քանակությամբ արյուն էր կորցրել. Հիվանդի վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է միջին ծանրության:

Բնապահպանության միջազգային օր


четверг, 13 июня 2013 г.

ԱԳ տարածաշրջանային ծրագիրը ներկայացվեց Վանաձորի լրատվամիջոցներին

  Հունիսի 13-ին Վանաձորի ՀԿ կենտրոնում հրավիրվել էր հանդիպում Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի ներկայացուցիչների և Վանաձորի լրատվամիջոցների հետ: Նպատակն էր` ծրագրի մասին հնարավորինս լայն տեղեկատվություն տարածել, իրազեկել շահագրգիռ անձանց և կազմակերպություններին: Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակներում ԵՄ լուրջ գրանտային ծրգիր է նախատեսել.

вторник, 11 июня 2013 г.

Ավագանու արտահերթ նիստը չկայացավ

   Այսօր Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել ավագանու անդամների զգալի մասը: Մտածելու տեղիք է տալիս. ինչու քվորում չէր ապահովվել. գուցե սա իսկապես նպատակային է. մանավանդ, եթե նայենք արտահերթ նիստի օրակարգը:    Արտահերթ նիստ` 15 հարց: / http://www.vanadzor.am/am/2012-03-12-08-11-24/   Շատ հրատապ հարցեր են օրինակ`7-ից 14-րդ հարցերը: Հարց է ծագում. “Ինչու է Վանաձորի քաղաքապետարանն այդքան հրատապ և արտահերթ համարում տարածքներ օտարելու հարցը. Ինչից են

вторник, 4 июня 2013 г.

Վանաձորցի երեխաները ուզում են ֆուտբոլ խաղալ

Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության օրը վանաձորցի 100-ից ավելի երեխաներ դուրս էին եկել փողոց` տեր կանգնելու իրենց ֆուտբոլ խաղալու իրավունքին...