ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 31 августа 2014 г.

Շնորհավոր սեպտեմբերի 1

Երկինքը պատռվել ա....
Հո չի ողբում...
ասում ա էդ 40.000 ուսուցիչը որ էգուց դպրոց մտան, ինչ լիքը խնդիրներով բեռնավորված են մտնելու....
էս ոնց են աշխատելու էդ խղճուկ աշխատավարձով, բայց միևնույնն ա 3 մարդու գործ են անելու`
1. վարպետ ուսուցիչ
2. օգնական ուսուցիչ /ասիստենտ` ինչպես ընդունված է եվրոպական երկրներում/
3. ե` ամենագլխավորը` դասը թող ու գրիր, գրիր, գրիր, առավոտից իրիկուն գրիր, լրացրու, էլի գրիր, լցրու թուղթ թղթի հետևից....

вторник, 26 августа 2014 г.

Գյուղնախարարը` Լոռիում

Օգոստոսի 26-ին  աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը Ամրակիցում ծանոթացավ կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին, Ստեփանավանում և Տաշիրում՝ կաթի վերամշակմամբ  և պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքներին, հացահատիկի ցանքատարածություններում՝ ընթացող հունձքի կազմակերպմանը:
Ամրակից  համայնքը մոտ 600 բնակիչ ունի, զբաղվում են հողագործությամբ և  անասնապահությամբ: Հակակարկտային կայան չունեն և տեղատարափ անձրեւների ու  2 անգամ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով լուրջ կորուստներ են կրել:  Սկսվել է բերքահավաքը, արդյունքները գոհացուցիչ չեն. կարտոֆիլը մանր է, մի մասը՝ վնասված:

понедельник, 18 августа 2014 г.

Եկեք սիրենք անտառը

Ես մեծ երջանկություն եմ ապրում, երբ հիշում եմ նրանց խանդավառ մասնակցությունը նկարահանումներին ու մոնտաժային աշխատանքներին:
 Ապրեք էրեխեք...
Մոլոկան, եզդի և հայ երեխաներն ապրում ու սովորում են կողք կողքի: Երկիրը մեկն է, հողն ու խնդիրները նույնպես: Այս երեխաները հեռուստացույց չեն դիտում, արտադասարանական միջոցառումներին չեն մասնակցում. դա մեղք է համարվում: Այդպես են նրանց

пятница, 8 августа 2014 г.

Մեր նպատակն է՝ բացահայտել կազմակերպիչներին և դատապարտել երևույթը

 
  Դեպքի ականատեսները պատմում են, որ մի վրացուհի չէր կարողացել մեքենան կայանել, չէր էլ ընդունել եկեղեցու քահանայի և աշխատակիցների օգնությունը, աղմուկ էր բարձրացրել, զանգել ընկերներին: Մեքենան դուրս են բերել, հեռանալիս, սակայն, եկեղեցու ծառայողները լսել են, թե ինչպես է այդ անձնավորությունը հայհոյում, ընդ որում դրանք ուղղված են եղել ոչ թե որևէ կոնկրետ անձի, այլ հայ ժողովրդին: Հայ երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչու է հայհոյանքներ թափում, ի պատասխան, նա դուրս է եկել մեքենայից և ռետինե ձեռնափայտով հարձակվել, սկսվել է ծեծկռտուք: