ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 17 июля 2014 г.

Հանդիպում անհետ կորածների ընտանիքների հետ

Հուլիսի 17-ին Լոռու մարզի 14 անհետ կորած ազատամարտիկների ծնողների հետ հանդիպում էր կազմակերպվել Վանաձորի միացյալ զինկոմիսարիատում:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ստեղծվել է հատուկ խումբ
Շիրակի և Լոռու մարզերի անհայտ կորած ազատամարտիկների
ընտանիքներին այցելելու, նրանց հուզող հարցերին ծանոթանալու և օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Խմբի ղեկավարն է ՀՀ ԶՈՒ պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը։

среда, 9 июля 2014 г.

Տարածաշրջանային զարգացում

Եվրամիության ներկայացուցիչ Ռոբերտ Գիրեյկոն ներկայացնում է կազմակերպության ուսումնասիրությունները 
Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ դրանք համահունչ են երկրի զարգացման ռազմավարական ծրագրին:

вторник, 8 июля 2014 г.

Կարկուտ Լոռիում

Հուլիսի 8-ին ժամը 17-ից մինչև 17-22 րոպե ուժեղ կարկուտը  նոր ավերածությունների արեց այս անգամ` Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից համայնքներում: Այս ժամը նաև գյուղացիներն են հստակ ֆիքսել: Կարկտահարության հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանի նշված համայնքներում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով`  հուլիսի 10-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր  գյուղնախարար Սերգո Կարապետյանը` Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ: 

понедельник, 7 июля 2014 г.

Երկրաշարժ Վանաձորում


Հուլիսի լույս 7-ի գիշերը, ժամը 3:8 րոպեին 5 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը խուճապ ստեղծեց ոչ միայն Վանաձորում: Արդյունքում`
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ եղավ Լոռու մարզում:
Նախարարի առաջին կանգառը Լոռու մարզպետարանում էր, որտեղ մարզպետ Արթուր Նալբանդյանի և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն-հանդիպում: Նախարարը ասուլիսի մասնակիցներին տեղեկացրեց, որ `5 բալ ուժգնությամբ երկրաշարժը բնական պետք է համարել. Սա 88-ի երկրաշարժի հետևանք է. Ավերիչ երկրաշարժից հետո չկա այնպիսի 6-ամսյա ժամանակահատված, որ երկրաշարժ գրանցված չլինի.  Արմեն

Էս մեր բոլոր կառույցներն են անգլու՞խ


Նա, ով տեսել ու ապրել է 88-ի ավերիչ երկրաշարժը, իսկապես, դժվարությամբ կարող է այս պահին հանգիստ նստել իր տանը:
Ցավում եմ, բայց մեր ԱԻՆ-ը քնած է. տեսնելով նման խուճապ բնակչության շրջանում, պիտի արտակարգ գրաֆիկով, գոնե հանրային հեռուստաընկերությամբ /եթե էդպիսին կա/ հայտարարեր 1 անգամ ևս, որ աշխարհում դեռևս չկա նման սարք, որ կարողանա նախապես կանխատեսել մոտալուտ երկրաշարժ. ափսոս, իհարկե, որ էդ շատ կարևոր գյուտը դեռ չունենք, բայց խուճապի մի մատնվեք.

вторник, 1 июля 2014 г.

Ով է սոցիալապես անապահով

ով է համարվում սոցիալապես անապահով.
ով հպարտ է ու  վիզը ձգած աշխատում է նվազագույն աշխատավարձով և չի սպասում պետության ողորմոլի նպաստին?
թե, ով ավելի խելացի է. տրանսպորտի, ընդմիջման  գումար չի ծախսում, տանը նստած նպաստ է ստանում.
այ թե գնահատական է պետություն ջան.
ով է սոցիալապես անապահով, ով առանց մտածելու լիքը էրեխեք ա ունենում, թե ով տեսնում է, որ էդ երեխային պատշաճ ձևով չի կարող պահել և զրկում է նրան քույր, եղբայր, իրեն էլ 2-րդ երեխա ունենալու բերկրանքից...
դե ասեք՝ ով?

Աշխատանքի տոնավաճառ Սպիտակում