ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 25 марта 2014 г.

Հայ դպրոցին ոստիկան պետք չէ

  Հայ դպրոցին ոստիկան պետք չէ.
ես բոլորովին էլ նպատակ չունեմ վիրավորել ՀՀ ոստիկանին.
  Թող ոստիկաններն իրենց տեղում մնան. թվում է նրանց գործունեությունն սպառվել է, էլ անելիք չունեն, մուտք են գործում դպրոց:
Ուղղակի կրթօջախ-դարբնոցում ոստիկանը գործ չունի.
  համաձայն եմ, թող ոստիկանն աշխատի ,,դժվար,, օրինազանց երեխաների հետ. /այդպիսիք կան և նրանց հետ ոստիկանի աշխատելու անհրաժեշտությունը կա, որ,

понедельник, 17 марта 2014 г.

Մարզպետի հերթական խորհրդակցությունը

Մարտի 17-ին  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարն անդրադարձավ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման անհրաժեշտությանը՝ առաջնահերթությամբ կարևորելով քաղաքային համայնքներինը: Մինչև 2016թ. հանրապետության բոլոր համայնքները պետք է ունենան գլխավոր հատակագծեր: Գյուղական համայնքներում ֆինանսական միջոցների սղության պատճառով այս հարցում խնդիրներ կառաջանան, ուստի, ըստ Ա. Նալբանդյանի, չի բացառվում, որ առաջարկությամբ դիմեն ՀՀ կառավարությանը՝ գյուղական համայնքների հատակագծերի կազմման հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

понедельник, 10 марта 2014 г.

4G ԱՌԱՋԱՏԱՐ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ


Հայաստան-Վրաստան անցակետում

  Երեկ մաքսակետում աշխատակիցն անձնագիրս ստուգելուց առաջ ինձ շնորհավորեց. այնքան լավ զգացի. ու սկսեցի մտածել, ահա թե ինչ վերաբերմունք. իսկ մենք միշտ վատի մասին ենք լսել. ձգձգումներ չեղան, ոչ գնալիս, ոչ գալիս. շատ գոհ էի թե սպասարկումից, թե վերաբերմունքից....
  Բայց էդ լավ տպավորության վրա սառը ջուր լցվեց.
հետ գալիս, երբ արդեն Հայաստանում էինք և սպասում էինք, որ մեր մեքենան մոտենա, այդ հսկայական հրապարակում անցակետի մի քանի աշխատակից էին կանգնած. նրանցից մեկը հաստագլուխ էր բառիս բուն և ավելի բուն իմաստով.

пятница, 7 марта 2014 г.

Դեմ եմ....

Ու մինչ մարտի 28-ը կգա, մինչ ՍԴ-ն իր որոշումը կփորձի կայացնել, հրամայվեց 1 ժամվա ընթացքում կուտակայինները փոխանցել. ուր, ինչ ընկերության, ով թույլ տվեց. կարո՞ղ ես, բողոքիր. խեղճ տնօրենդ ինչ անի. մի կտոր հաց է վաստակում, քո պատճառով դրանից էլ զրկվի՞. անօրեն երկիր է, էսպես եկել, էսպես էլ կգնա... դու սպասիր. էլի ՀՀ-ն կդառնա Խորհրդային Հայաստան, /կամ մի նոր ,,ֆիկտիվնի,, անունով/ էլի դրամը ռուբլի, էլի պետությունը, եթե լինի որպես այդպիսին, ինֆլյացիայի հնարավորություն չի ունենա....

воскресенье, 2 марта 2014 г.

Մեր ,,վարորդը,,

   Տարիներ առաջ Ջումշուդիչի /էն ժամանակ Լոռու մարզպետն էր/ թեթև ձեռքով Լերմոնտովոյի միջն. դպրոցում աշխատող քաղաքաբնակ ուսուցիչները զրկվեցին տրանսպորտի համար գյուղապետարանի կողմից տրամադրվող հոնորարից:
   Բայց, ինչպես ժողովուրդն է պնդում՝ չկա չարիք, առանց բարիք.
Այդ նույն ժամանակ, Արթուր Մեսչյանն իր ամառանոցն էր կարգի բերում Լերմոնտովոյին հարակից Անտառաշեն համայնքում:
   Շինարարական աշխատանքներին հետևելու համար հաճախ էր գյուղ գալիս ու կամա, թե ակամա, հաճախ քաղաք էր վերադառնում հենց այն ժամին, երբ դասերն ավարտվում էին.