ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 30 мая 2012 г.

ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԿՆԴԵՂԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ


Ինչ է պոչամբարը: Պոչամբարը բնապահպանական կառույց է, որտեղ հանքարդյունաբերության ֆլոտացիոն ջրերը, հանքաջրերն են հավաքվում, որտեղ նստում է դատարկ ապարը, գնում է օքսիդացում, ջուրը մաքրվում է եւ վերադարձվում իր բնական հուն»:-այսպես են բնորոշում պոչամբարը ոլորտի գիտակները:
«Դեբետ» բնապահպանական ՀԿ նախագահ Ա. Ղազինյանը սրան ավելացնում է. «
Ճիշտն ասած` ես կուզեի խոսել  հանքարդյունաբերության ոլորտում մեր մշակույթի բացակայության մասին:Մեզ մոտ բազմաթիվ ճյուղերում մեծ աստիճանի չզարգացածություն է տիրում, նույն ձեւով հանքարդյունաբերության ոլորտում` պոչամբարների, թափոնների, հանքավայրերի կառավարման եւ օրենսդրության մեջ:Դա պրոցես է, որ պետությունն ու ազգը պետք է անցնեն ինչ-որ ժամանակահատվածում: Բնականաբար, այսօր ինչ որ արվում է Ախթալայում, որտեղ եկեղեցու մոտ գտնվող պոչամբարի ֆլոտացիոն ջրերը անընդհատ ուղղակիորեն լցվում են Ախթալա գետը, որն էլ հոսում է Դեբեդ, հակաբնական եւ հակաբանական գործունեություն է»:

среда, 9 мая 2012 г.

Զոհրաբ Թութխալյանն ընկել է Շուշիի ազատամարտում.

Վանաձորցի Զոհրաբ Թութխալյանն ընկել է Շուշիի ազատամարտում: Նա միակ վանաձորցին է, որ զոհվել է Շուշիի ազատագրման համար մղվող մարտերում: Զոհրաբ Թութխալյանը ննջում է Վանաձորի ազատամարտիկների պանթեոնում:

ԱԺ ընտրություններին հիվանդների մասնակցությունը


ԱԺ ընտրություններ -2012