ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 18 августа 2017 г.

Ամեն քայլափոխի մեզ «քցում» են

Նկարը՝ mamuli xosnak-ի
Այս տարի, որքան էլ աննախադեպ շոգեր էին, երբևէ չտեսա, որ Վանաձորի խանութներում ձուն սառնարանում լինի: Միշտ բաց, ուղղակի սառնարանի գլխին, կամ որևէ դարակում եմ տեսել, բազմիցս հարցրել եմ վաճառողուհիներին՝ բա չի փչանա՞, վտանգավոր չի՞...
Անկեղծ լինեմ՝ այդպես էլ պատասխան չեմ լսել նրանց կողմից:

пятница, 11 августа 2017 г.

Նավասարդ 2017

Դեռևս անհիշելի ժամանակներում, հայ ժողովուրդը Նավասարդյան տոնակատարությունները նշել է մի ամբողջ շաբաթ. տոնակատարությունների մեկնարկը տրվում էր օգոստոսի 11-ին:
  Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում արդեն 9-րդ տարին անընդմեջ Փամբակի լեռնաշղթայի արևմտյան փեշերին գտնվող հովտում նշում են Նավասարդը. Այն հարթագյուղցիների համար դարձել է ժողովրդական տոնախմբություն: