ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 12 декабря 2012 г.

Նախագահի թեկնածություն առաջադրելը՝ հասարակական պահա՞նջ


   Դեկտեմբերի 12-ին <<Ժառանգություն>> կուսակցության Վանաձորի գրասենյակում մամուլի ասուլիս էլ հրավիրել կուսակցության նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանը: Խոսելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կուսակցությունը լուրջ ակնկալիքներ ունի.

суббота, 29 сентября 2012 г.

Ֆրանսիացին հայ երեխաներին օգնելու համար անցել է 6000 կմ


57-
ամյա Ֆրանսիացի Մարկ Բրունեն մոտեցավ մոտ 2 ամիս առաջ իր կողմից ձեռնարկված մարտահրավերի ավարտին: Նա ճանապարհորդել է միայնակ և առանց որևէ աջակցության` քնելով իր վրանում, կամ ճանապարհին հանդիպած հյուրասեր մարդկանց մոտ: Բրունեն կտրել-անցել է ավելի քան 10 երկիր. Այդ թվում` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան, սեպտեմբերի 28-ին մտել է Հայաստան, այսօր արդեն` Լոռու մարզի Շիրակամուտ համայնք: Բրունեն սիրողական մարզիկ է, իսկ նրա ձեռնարկած գործը` մարդասիրական:

четверг, 27 сентября 2012 г.

воскресенье, 9 сентября 2012 г.

ՏԻՄ ընտրություններ-2012

Վանաձորում ավարտվեցին ՏԻՄ ընտրություները: 96244 ընտրողներից ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 46.31 տոկոսը, կամ` 44567 մարդ: Ընտրություններին քաղաքացիների պասսիվ մասնակցությունը բացատրվում է անձրևային եղանակով:
ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 5 մարզերի 482 համայնքներում: Առաջադրվել էր համայնքի ղեկավարի 716, ավագանու անդամի 4073 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին հետևել են 19 տեղական ՀԿ-ներ և Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությունը:

среда, 29 августа 2012 г.

Մկրտություն Շահումյան համայնքում

Շահումյան համայնքում մկրտվեցին ևս 28 երեխաներ: Նրանք այս տարի առաջին դասարան են գնալու: Այսպիսի արարողակարգը Շահումյանում ամենամյա է դարձել, Գյուղապետ Էդիկ Մանուկյանի ծրագիրն է: 4 տարվա ընոացքում համայնքում գյուղապետի աջակցությամբ մկրտվել են 112 մեծ ու փոքրեր:

понедельник, 20 августа 2012 г.

Կարկտահարվել է Լոռու մարզի 10 համայնք



      ՏՈՒԺԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅԳԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՆՋԱՐԱՆՈՑՆԵՐԸ,  ԱՅԼԵՎ…  ՀԱՎԵՐԸ …

  Օգոստոսի 18-ին լոռու մարզում տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել հատկապես Արջուտ համայնքին:
  Արմանուշ տատը կարկուտից ժամեր անց ափի մեջ հավաքում և ցույց էր տալիս կարկուտի խոշոր հատիկները. <Ձվի չափ էին բալա ջան, կես ժամից ավել եկավ, մենակ բերքը…  հավ ու ճիվ էլ չթողեց, ինչ թողեց որ…>,-պատմում էր և ցույց տալիս ավերված այգին, բանջարանոցն ու սատկած հավերը,-ճտերը չհասցրինք տուն անենք, թուխսը հետը հրես ընկած են, կովն էլ չեմ գտնում: Շատ խոշոր կարկուտ էր, խեղճ կենդանիները ծառերի տակ էլ չկարողացան պաշտպանվել:

среда, 30 мая 2012 г.

ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԿՆԴԵՂԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ


Ինչ է պոչամբարը: Պոչամբարը բնապահպանական կառույց է, որտեղ հանքարդյունաբերության ֆլոտացիոն ջրերը, հանքաջրերն են հավաքվում, որտեղ նստում է դատարկ ապարը, գնում է օքսիդացում, ջուրը մաքրվում է եւ վերադարձվում իր բնական հուն»:-այսպես են բնորոշում պոչամբարը ոլորտի գիտակները:
«Դեբետ» բնապահպանական ՀԿ նախագահ Ա. Ղազինյանը սրան ավելացնում է. «
Ճիշտն ասած` ես կուզեի խոսել  հանքարդյունաբերության ոլորտում մեր մշակույթի բացակայության մասին:Մեզ մոտ բազմաթիվ ճյուղերում մեծ աստիճանի չզարգացածություն է տիրում, նույն ձեւով հանքարդյունաբերության ոլորտում` պոչամբարների, թափոնների, հանքավայրերի կառավարման եւ օրենսդրության մեջ:Դա պրոցես է, որ պետությունն ու ազգը պետք է անցնեն ինչ-որ ժամանակահատվածում: Բնականաբար, այսօր ինչ որ արվում է Ախթալայում, որտեղ եկեղեցու մոտ գտնվող պոչամբարի ֆլոտացիոն ջրերը անընդհատ ուղղակիորեն լցվում են Ախթալա գետը, որն էլ հոսում է Դեբեդ, հակաբնական եւ հակաբանական գործունեություն է»:

среда, 9 мая 2012 г.

Զոհրաբ Թութխալյանն ընկել է Շուշիի ազատամարտում.

Վանաձորցի Զոհրաբ Թութխալյանն ընկել է Շուշիի ազատամարտում: Նա միակ վանաձորցին է, որ զոհվել է Շուշիի ազատագրման համար մղվող մարտերում: Զոհրաբ Թութխալյանը ննջում է Վանաձորի ազատամարտիկների պանթեոնում:

ԱԺ ընտրություններին հիվանդների մասնակցությունը


ԱԺ ընտրություններ -2012



четверг, 12 апреля 2012 г.

Վառելանյութ և պարարտանյութ գյուղացիներին


Գյուղացիներին ՀՀ կառավարությունը շուկայականից էժան գներով պարարտանյութ և վառելանյութ է տրամադրում, բայց ոչ բոլորը հնարավորություն ունեն վճարել նույնիսկ այդ գումարը....


четверг, 15 марта 2012 г.



Ռազմական բժիշկը երկու անգամ է երդվում և որպես զինվոր և որպես բժիշկ. Մեկնարկեց Հայոց բանակի 20-ամյակին նվիրված գիտաժողովը

понедельник, 13 февраля 2012 г.

Հրանտ Մաթևոսյան


Ծմակուտի, Մոտկորի, Լոռիի, Հայաստանի ու հայերի Հրանտը…
Իր հողի պես բեղուն, ազգի պես արդար, մտքի պես` լուսավոր….

   Փետրվարի 12-ին Մոտկոր աշխարհում մեծ գրողի արձանի մոտ, ինչպես նաև Վանաձորի Հր. Մաթևոսյանի անվան զբոսայգում, մայրաքաղաքում էլ` պանթեոնում մեծ գրողի արձանի մոտ  տեղի ունեցան հիշատակի և մեծարման գրական-գեղարվեստական միջոցառումներ…

суббота, 11 февраля 2012 г.

Հրանտ Մաթևոսյան – 76 ~ ԴԻՏԱԿԵՏ

Հրանտ Մաթևոսյան – 77~ ԴԻՏԱԿԵՏ

Հրանտ Մաթևոսյան – 77

   Փետրվարի 12-ին Մոտկոր աշխարհում մեծ գրողի արձանի մոտ, Վանաձորի Հր. Մաթևոսյանի անվան զբոսայգում տեղի կունենան հիշատակի և մեծարման գրական-գեղարվեստական միջոցառումներ…

Հրանտ
Իգնատի Մաթևոսյան (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան ) — հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ:
  
Նրա հերոսները հասարակ գյուղացիներն են, իրենց պարզ, բայց խորիմաստ բառ ու բանով….

среда, 8 февраля 2012 г.

Լոռվա ձմեռ-2012

"Լոռվա ձմեռ-2012" մարզատոնահանդեսն ավելի բազմամարդ էր... Այն դարձյալ սկսել է ժողովրդականություն վայելել: Լոռեցիների սիրելի տոնն է, անց է կացվում արդեն 42-րդ անգամ....

понедельник, 23 января 2012 г.

Մրցանակաբաշխություն - 2011




1. 2011թ. լրագրողական լավագույն հրապարակումների մրցույթում` "Մարզի պատմամշակութային արժեքների պահպանման ու զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուսաբանում" անվանակարգում հաղթող ճանաչվեց` Նարինե Մաթևոսյանը.

воскресенье, 22 января 2012 г.

Լուսիկ տատը 100տարեկան է

Առույգ է, բողոքում է ոտքերի ցավից, մի քիչ էլ սիրտն է զգացնել տալիս...
Կառավարությունից չի բողոքում, ընդհանրապես բողոքող բնավորություն չունի, գոհ է կյանքից, միայն երեխաները լավ լինեն, որդին հիվանդ է, առողջանա....

вторник, 17 января 2012 г.

Հարցումներ Վանաձորում. Երջանիկ հայեր.


Ինչ է երջանկությունը...
Ինչ է պետք մարդուն` երջանիկ լինելու համար...
Ճիշտ են եվրոպական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցումների արդյունքները....

Հետտոնական տրամադրություններ Վանաձորում

Տրանսպորտն ու ճանապարհաշինոիթյունը կաղում են, գյուղատնտեսության ոլորտում հստակ ծրագրեր կան, իսկ առողջապահության ոլորտում քայլն արդեն արված է....

Փորձել է կյանքին վերջ տալ