ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 2 мая 2018 г.

Հայկական ռեկորդակիր կառնավալ

Այսօր, հհկ-ի հայտարարությունից հետո թևաթափ եմ եղել...
Իհարկե, դեռ չեմ տարածելու սոցցանցերում, որպեսզի իմ հուսախաբությամբ չվարակվեն հայրենակիցներս...

Բայց, որքան խորն եմ փորձում վերլուծել այսօրվա իրավիճակը, այնքան ավելի եմ զարմանում ներկայիս իշխանությունների դիրքորոշման վրա...

ՀՀԿ-ն, իր այսօրվա լծակներով հանդերձ ոչ մի քայլ չի անում դասադուլների և գործադուլների առաջն առնելու...
Չասեք, թե ժողովրդի ուժը վախեցնում է նրանց. բազմիցս ունեցել ենք ժողովրդական շարժումներ, ոստիկանության, զորքի, անգամ արյունահեղության գնով լռեցրել են ժողովրդին: