ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 30 ноября 2014 г.

Ամենայն Հայոց Բանաստեղծը


Թումանյանն ասում էր. «Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում»:

суббота, 29 ноября 2014 г.

Քոբայրավանք և Բարձրաքաշ խոնարհված եկեղեցի

Ներկայումս Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում, 
1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕՅ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։
Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.-ին։ 
Սանահինի միջնադարյան վանական համալիրը X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ /կարելի է՝ 05395 00:28 – 1:30 /
Սանահինի համալիրի կազմում են Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սբ. Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։
Համալիրի հնագույն եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է 928-944 թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճը այդ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ 

понедельник, 24 ноября 2014 г.

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

 Այս տարի, 6-րդ դասարանում /մոլոկաններին եմ ուսուցանում/ ուսումնասիրում էինք Մաթևոսյանի` «Հացը».
Թեման սկսելուց առաջ աշակերտներին ասացի. «Գիտեք, Մաթևոսյանին շատերը չեն կարդում, պատճառաբանելով` բարդ է, դժվար է հասկանալը»:
 Երբ թեման ավարտեցինք, հարցրի. «Բարդ էր արդյոք գրվածքը»:

среда, 5 ноября 2014 г.

«Թատերական Լոռի» փառատոնը` պատմություն

«Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոնն ավարտվեց: Հոկտեմբերի քսանվեցին փառատոնի փակումն էր` փառատոնի ծննդավայր Ալավերդիում: Թեև փառատոն ի սկզբանե անց էր կացվում միայն Ալավերդի քաղաքում, այս տարի այն առանձնահատուկ էր նրանով, որ տնդգրկվեցին նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորն ու Ստեփանավան քաղաքը: Փառատոնը նվիրված էր ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85-ամյակին:  «Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոն փակման օրն ամփոփվեց թատերարվեստի Լոռու փառատոնային պատմության ևս մեկ փառավոր էջ: Հանդիսականի դերում այդ օրը դերասաններն էին ու բեմադրիչները:

Մի սիրիահայ ընտանիքի ճակատագիր

Սիրիահայ ընտանիքը ապրում է Հայաստանում: Ուզում էր հայաստանցի ու հայուհի լինի իր երեխաների մայրը, այդպես էլ եղավ, բայց, երբ Սիրիայում ամեն ինչ իր բնականոն հունի մեջ ընկնի, կվերադառնան: Թողել են տուն, տեղ, աշխատանք, ի վերջո` ծննդավայր:


Աբուլ Աբությանները սիրիահայեր են: Ընտանիքի ավագ որդին առաջին անգամ Հայաստան էր եկել 4 տարի առաջ`մասնակցելու հորաքրոջ տղայի հարսանիքին: Այդ ժամանակ էլ տեսավ իր ապագա կնոջը` Վերային:

Նշանադրվեցին, հետո եկավ Վերային տանելու: 2012թ. սեպտեմբերն էր: Իրավիճակը սիրիայում արդեն կայուն չէր, բայց դեպքերն այնպես ընթացան, որ այլևս Սիրիա վերադառնալն անհնար էր: