ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 26 мая 2014 г.

Մատաղ՝ տարեցներին


Էյ Թի Փի ուսումնական կենտրոն Մարգահովիտ համայնքում


   Էյ Թի Փի կենտրոնը գործում է 20 տարի: Իսկ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում արդեն երկամյա կյանք ունի: Սա ուսումնական կենտրոն է, որտեղ այցելուներն իրենց բնապահպանական գիտելիքները տեսնում, հաճախ նաև կիրառում են գործնականում:
   Էյ Թի Փի ուսումնական կենտրոնը համագործակցում է Լոռու, Տավուշի, Տաշիրի դպրոցների հետ, այստեղ վերապատրաստումներ են անցնում նշված մարզերի էկոլոգիայի ուսուցիչները:
Ուսումնական կենտրոնը տարվա ընթացքում միայն Լոռու մարզից ընդունում է 15-ից ավելի խումբ:

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ

  Մայիսի 17-ին, թանգարանների միջազգային օրվա առթիվ ամբողջ աշխարհում թանգարաներն իրենց դռներն են բացում տոնական միջոցառումներով և անվճար:
Այս տարի Թանգարանային գիշեր միջոցառումն անց է կացվում արդեն հոբելյանական 10-րդ անգամ: 10 տարի առաջ միջոցառման ու խորագրի մասին լսելով` հավանաբար շատերն են զարմացել .

Վանաձորում
 <<Թանգարանային գիշեր>> միջոցառումների շարքը մեկնարկելու համար անհրաժեշտություն չկար սպասել գիշերվան, մանավանդ, որ միջոցառումներին մասնակցում էին նաև բազմաթիվ փոքրիկներ: Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան Կերպարվեստի թանգարանի ծրագիրը ևս ներառել էր փոքրիկների:

Կանանց ներգրավվածությունը ՏԻՄ գործընթացներում

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ժողովրդավարության ձևավորման հեռանկարները տեղական ինքնակառավարման համակարգում և կանանց մասնակցության ակտիվացման հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողով: 
Համաժողովն անցկացվեց «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում և իրականացվում է Եվրոպական Միության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Լիագումար նիստին, որին ներկա էր մարզպետ Արթուր Նալբանդյանը, մասնակցեցին մարզի ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային համայնքների կառավարման ոլորտի կին-աշխատակիցներ:

Մարզխորհրդի հերթական նիստ

Մայիսի 15-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի համայնքների 2014թ. չորս ամիսների սեփական եկամուտների կատարողականը ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ նշված ժամանակահատվածում եկամուտների աճը կազմել է 108.3 տոկոս: Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ եկամուտների հավաքագրումն ապահովվել է 98.5 տոկոսով կամ նախատեսված 1839.2 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1810.9 մլն. դրամ: 

пятница, 9 мая 2014 г.

22 տարի առաջ

  22 տարի առաջ ամեն ինչ շատ ավելի ուրիշ էր. ես հպարտ չէի, որ եղբայրս՝ ընդամենը 18 տարեկան, ծառայում էր Մարտակերտում: Տանկիստ էր: Հետո փոքր եղբայրս զորակոչվեց ու ստացվեց այնպես, որ 2 եղբայրս էլ միաժամանակ հայոց բանակում էին...
  Ես հպարտ չէի, ես տագնապ ունեի, որովհետև ամիսներով ոչ մի լուր չունեինք, ու ամեն օր սահմռկեցուցիչ լուրեր էին հասնում մեզ /սա՝ լավագույն դեպքում/ կամ էլ......   դասընկերոջս հրաժեշտ տվեցինք, հետո մի այլ ընկերոջ, բարեկամի, ծանոթի....
   
    ու.....       այդ օրերին բոլորն էին հարազատ, ծանոթ, բարեկամ.......    նրանք բոլորն էլ ընկան մեզ համար ու մեր այսօրվա...

Պարգևատրվեցին լավագույնները


Շախմատի մրցաշար` եզրափակիչ


Դավիթ Մանուկյանի ցուցահանդեսը


Աշխատավարձին սպասում են արդեն 2 տարի