ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 13 октября 2017 г.

Օձունի խոշորացված փնջի համայնքապետի թեկնածուները

Օձունի խոշորացված համայնքների համայնքապետի ընտրությունները կկայանան 2017թ. նոյեմբերի 5-ին:
Համայնքապետի թեկնածուները 3-ն են՝ գործող համայնքապետ ՀՀԿ-ական Արսեն Տիտանյանը, անկուսակցական Բարսեղ Այվազյանը և կին թեկնածու՝ Դոնարա Հախինյանը:
  Խոշորացված համայնքի կազմի մեջ միավորվելու է 9 փոքր համայնք՝ Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ:

вторник, 3 октября 2017 г.

Հերթական փողլվացում, կամ՝ սոցփաթեթային շրջապտույտ

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթների տրամադրման և կիրառման նոր որոշումը: Սա ինձ համար հերթական իրավախախտում է:

Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն ստացա, որում մասնավորապես ասվում է՝ Ձեր ապահովագրական ընկերությունն Ինգո Արմենիան է:
Կար նաև թեժ գծի հեռախոսահամար՝ 8003: