ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 30 апреля 2014 г.

Շնորհակալություն Լիզային

  Վանաձորի անձնագրային բաժնի բազումի մասնաճյուղը նոր էր բացվել. երևի մի տարի, կամ մի քիչ ավելի ժամանակ էր անցել. աջից-ձախից պետին գովում էին:
  Դե, ինչ կասես, եթե աչքովդ չես տեսել:
Բայց, ինչպես նման դեպքերում է լինում՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
  Անձնագրիս ժամկետը լրացել էր, էդ փաստաթուղթն էլ ահավոր մաշվել /դե ամենօրյա գործածական վիճակից/. որոշեցի ոչ թե ժամկետը երկարացնել, այլ՝ փոխել:

воскресенье, 13 апреля 2014 г.

Համո Սահյան - 100

  Մինչ այդ հաղորդումը լսելը մեծ ոգևորությամբ էի պատրաստվում գրականության դասերին. այս գրողն այս տողով ցանկացել է սա ասել, նպատակն է ունեցել սրա, այնինչը՝ այն բառով կամ արտահայտությամբ ցանկացել է այն ասել.........
ու էդպես շարունակ......
  Մի օր էլ, չեմ հիշում ինչ հաղորդում էր, Սահյանն էր խոսում իր իսկ ստեղծագործությունների մասին, ասաց.
   -Ով գիտի, թե ես այս բառերով ինչ եմ ուզել ասեմ. դա միայն ես գիտեմ.

воскресенье, 6 апреля 2014 г.

Մայրություն, Կանացիություն, Գեղեցկություն

   ՄԱՅՐ....
Երբ այլևս խոսքեր չկան ասելու համար....
Իսկ ուրիշները փորձել են ասել...

   Մեծերը փորձել են, աստվածացրել են. մենք էլ միշտ մտածել ենք, որ ստացվել է...
Իրականում մայրական սերն ու տառապանքն անչափելի է ու անգնահատելի, աննկարագրելի...
  Շիրազն աստվածացրել է՝ իր սիրո սահմաններով, իր հանճարի հնարավորություններով...
  Սևակն՝ իր...

Հրդեհ Վանաձորում




Ապրիլի 6-ին, ժամը 23:20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասի Սուխումի 1 շենքի հետնամասում կայանած ավտոբուսում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Այս պահին իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Դեռևս հայտնի չեն հրդեհի պատճառները: