ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 24 апреля 2011 г.

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ


Ապրիլի 24-ին վանաձորցիների օրն սկսվեց սբ. Աստվածածին եկեղեցու բակից: Այստեղ է տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարը: Հայտարարվեց լռության րոպե, կատարվեց հոգեհանգստի կարգ: Ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին 1 ու կես միլիոն անմեղ նահատակների հուշարձանին: Ու մինչ շարունակվում էր եղեռնի զոհերի հիշատակի ու խնկարկման արարողությունը, Վանաձորի եկեղեցիներում սկսվեց Սուրբ Զատկի պատարագը: Եղեռնի տարելիցի և Զատկի տոնի օրացույցային համընկնումը անուղղակիորեն խորհուրդ ձևավորեց հայության համար` խնկարկման, ոգեկոչման, միասնության խորհուրդ:

вторник, 19 апреля 2011 г.

ՏԱՆՁՈՒՏԻ ՏԵՂԸ ՆԵՂ Է....

Գարնան գալու հետ Վանաձորի Տանձուտ գետն  այնպես է գժվել, որ հունն իր նեղ է թվում...
Ազատ ու լիաթոք շնչելու համար դուրս է եկել հունից....

воскресенье, 17 апреля 2011 г.

ՕՁՆԵՑՈՒ ՕՐ


ՕՁՆԵՑՈՒ ՕՐ

Լուսանկարը` ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Հովհ. Օձնեցի Իմաստասերի ննջեցման օրը Լոռու մարզի հավատավոր ուխտագնացների խմբերը վաղ առավոտից ձգվեցին դեպի Օձունի սբ. Աստվածածին եկեղեցի: Այստեղ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ ի հիշատակ սրբի ննջեցման: Անձրևն ու ցուրտը չխանգարեցին ուխտագնացությանը և հավատացյալները պատարագից հետո ուղևորվեցին դեպի Արդվի, որտեղ հանգչում է Սրբի աճյունը:

четверг, 14 апреля 2011 г.

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ -150


  "Թագավորությունները կիյնան, ազատությունները կը ջնջվին, հաղթանակները հաճախ պարտություններու կփոխվին, բայց լեզուն կը մնա ազգի մը ճակատագրին պես անջնջելի":
                                          Գր. Զոհրապ