ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 12 июля 2017 г.

Վանաձորի քաղաքապետարանի հերթական միֆ ակցիան

  Երեկ մի անեկդոտ լսեցի.

 -Այ տղա ջան, դու ինչ վարորդ ես, վարորդական վկայական էլ չունես, Երևանում ոնց ես մեքենա վարելու: Վերջ տուր քեզ մեքենա պետք չէ,-ասում է մայրը:

-Վա՜յ, մերա ջան, վարորդական իրավունքն ինչ եմ անում, ում ուզում ես, հարցրու, ասում են՝ եթե Վանաձորում կարողանաս մեքենա վարել, ուրեմն դու էլ ոչ մի տեղ պրոբլեմ չունես:

пятница, 7 июля 2017 г.

Բյուջե գումար մտնում է՞

Ամեն անգամ էս տարածքով անցնելիս նայում եմ Lorilist.am  կայքը հիշեցնող անշուք պաստառին ու...
Բայց չես կարող երկար նայել, հայացքդ անմիջապես /ուզես, թե չուզես/ գողանում են նախորդի համեմատությամբ գայթակղիչ Spider System-ի իրար հերթ չտվող պաստառները: Ես բոլորովին դեմ չեմ դրան, եթե միայն այն կարող է ինչ-որ ձևով նպաստել քաղաքիս բարօրությանը:

Խաբեություն՝ 7% չեղած զեղչի խոստումով

Հետաքրքիր է, Վանաձորում կա վարորդ,
ով գազալցակայանում օգտվել է
 7% զեղչից.
Ընդ որում, ոչ մի բացատրություն չկա, թե էդ զեղչը որտեղից, ումից, ինչպես ու երբ ես ստանալու: Ավելորդ է ասելը, որ զեղչ, որպես այդպիսին, գոյություն էլ չունի:
Ամիսն ավարտվում է, կտրոններդ փոխանցում ես, ասում են՝ գիտես, սա էդպես չի.

էս թուղթն ա պետք, էն թուղթը,
պիտի հաշվապահություն գնաք, եսիմ ինչ.
էդքան գնամ-գամ, զեղչից էլ ավելի գազ կծախսեմ.

ահա թե որն է մխոյանի բիզնեսի հաջողության գաղտնիքը.

շատ լավ հաշվարկ է արել.