ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 24 декабря 2011 г.

Պայթեցվեց վտանգավոր ժայռը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ և ԱԻՆ կողմից պայթեցվեց Վանաձոր-Ալավերդի M 6 նշանակության միջպետական մայրուղու 35-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորը: Պայթեցումը կատարվեց այնպիսի եղանակով, որը բացառում էր ալիքները պայթեցվող տարածքի շրջապատում: Պայթյունը բարեհաջող ավարտ ունեցավ, պայթյունից հետո մի քանի քարաբեկորներ պետք է թափվեին ԱԻՆ անձնակազմի կողմից: Թեև պայթյունից հետո մասնագետների կողմից տեղանքը լուրջ ուսումնասիրության էր ենթարկվում, սակայն նախնական տվյալներով վտանգը մնացել է հետևում...

среда, 21 декабря 2011 г.

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին


Վանաձորի “Պրոմեթեյ Քիմպրոմ”, այժմ արդեն “Մետտա-Գրուպ” ՍՊԸ -հրաժարվում է վճարել աշխատավարձերը...


Դեկտեմբերի 20-ին Վանաձորի “Պրոմեթեյ Քիմպրոմ”, այժմ արդեն “Մետտա-Գրուպ” ՍՊԸ կարբիթագործները բողոքի  ակցիա էին բարձրացրել, պահանջելով իրենց 8 ամսվա աշխատավարձը: Նրանք ընկերության նոր սեփականատերերի հետ աշխատել են առանց աշխատանքային պայմանագիր կնքելու և այժմ չեն կրողանում ստանալ իրենց հասանելիք գումարները:

Ծարավ էր, բայց ջրի փոխարեն քիմիական նյութ խմեց....


понедельник, 5 декабря 2011 г.

Հազիվ խուսափեցին պայթյունից


Վանաձորի Աղայան փողոցում, ժամը 21-ի սահմաններում դարձյալ ավտովթար էր տեղի ունեցել: Իրար բախված 2 ավտոմեքենաների 3 ուղևորներ անմիջապես տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Նրանցից մեկն այս պահին վիրակապարանում է, մյուսը` վիրահատարանում: Վանաձորի հրշեջներին հաջողվել է կասեցնել ավտոմեքենաների բախումից առաջացող հրդեհը:
Տեսագրությունը կներկայացնեմ ավելի ուշ:

вторник, 29 ноября 2011 г.

Ավտոբուսի դռներն անսպասելիորեն բացվեցին

Ավտոբուսի դռներն անսպասելիորեն
բացվեցին և ուղևորներից 2-ը հայտնվեցին փողոցում, անկումը արժեցավ 44-ամյա Անդրանիկ Ուռուսյանի կյանքը: Նաիրա Մարգարյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

четверг, 17 ноября 2011 г.

Սերոբին դատարանը ենթարկեց 15 տարվա ազատազրկման


Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվեց 15 տարի ազատազրկման:
 ՀՀ Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասով`11 և նույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասով` 8 տարվա ազատազրկում:




понедельник, 14 ноября 2011 г.

Սերոբի դատը հետաձգվեց առողջական խնդիրների պատճառով

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարության հերթական նիստը: Այն նախատեսված էր սկսել ժամը 12-ին, բայց սկսվեց 15:40-ին և 10 րոպե անց հայտարարվեց, որ նիստը հետաձգվում է: Պատճառը մեղադրյալի առողջական խնդիրն էր: 2 շտապօգնության խումբ է հրավիրվել նրան բժշկական օգնություն ցույց տալու նպատակով, բայց Սերոբ Տեր-Պողոսյանի ընդհանուր առողջական վիճակը թույլ չի տվել շարունակել դատական նիստը:

суббота, 5 ноября 2011 г.

Բնակարանամուտ Սպիտակի երկրաշարժից անօթևան մնացած 153 ընտանիքներին



Նոյեմբերի 5-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Սպիտակ քաղաքում նա շրջեց “Ագրոհոլդինգ” ՍՊԸ բազմաճյուղ տնտեսությամբ համալիրում, ծանոթացավ ընկերության գործունեության ուղղություններին և ծրագրերին: Նախագահի այցը շարունակվեց դեպի թիվ 1 դպրոց, ապա` Ստեփանավանի թիվ 6 դպրոց, որտեղ ամբողջությամբ նորակառույց մասնաշենքերից բացի վերանորոգվել են նաև մյուս մասնաշենքերի տանիքները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

четверг, 13 октября 2011 г.

ՈՒժեղ քամի Վանաձորում

Հոկտեմբերի 13-ին Վանաձորում ուժեղ քամի է բարձրացել, պոկել է Համբարձումյան 13 շենքի տանիքը, ցինկապատ թիթեղներն ու փայտերը նետել այս ու այն կողմ, վնասվել է բակում կանգնած մեքենաներից մեկը:



воскресенье, 2 октября 2011 г.

Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի սողանքը

Սողանքից րոպեներ առաջ մեր հերոսը անցել է այսօր արդեն անանցանելի ճանապարհով:
Հրաշքով է "վազանցել" մահաբեր սողանքին: Ժամը 5:55 դրությամբ զոհեր և վիրավորներ չկան: Ենթադրվում է, որ 2 անհետ կորած կա, այս մասին ահազանգել է նրանց ազգականը, նշելով, որ իր փեսան ընկերոջ հետ մերսեդեսով անհետացել է: 

Դսեղում մեկնարկեց "Թումանյանական օրեր" տոնախմբությունը


пятница, 30 сентября 2011 г.

Սողանք և վթար Հայաստան-Վրաստան ավտոճանապարհին


ՎԹԱՐ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


Վանաձոր-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի 9-rd կմ-ի վրա, սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Վրաստանից դեպի Վանաձոր շարժվող բեռնատարը անցել է երկարգիծը, և ինչպես իրավապահներն են ներկայացնում, ըստ նախնական տվյալների կտրուկ արգելակել է ու գլորվել ձորը: Եվ ձորն ընկած բեռնատարը, և կիսակցորդը հաշվառված են հարևան Վրաստանի հանրապետությունում: Մեքենան տեղափոխում էր 10տ բեռ: Ըստ փոխադրման ամփոփագրի կոնտեյներում տրակտոր և պահեստամասեր են եղել: Ինչպես նշեց ոստիկանության լեյտենանտ Մխիթար Գիշյանը, կոնտեյների կապարակնիքը չի վնասվել: Զոհեր և վիրավորներ չկան, Կատարվում է հետաքննություն:

четверг, 22 сентября 2011 г.

Անկախության 20-ամյակին իմ այլազգի աշակերտների նվերը

Խոստովանեք, որ այնքան էլ վատ չեն արտասանում: Եզդի և մոլոկան երեխաները հայերեն արտասանում են " Հայրենիք" բանաստեղծությունը:



среда, 21 сентября 2011 г.

вторник, 20 сентября 2011 г.

Երբ ՀՀ օրհներգը հնչեցնում են մոլոկանները



Լոռու մարզի Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում էր: Հետաքրքրական էր, որ դպրոցահասակ մոլոկանները նժդեհյան գաղափարախոսություն էին ներկայացնում նժդեհյան բարդ բառապաշարով...
Նրանք հայերենով երգեցին ՀՀ օրհներգը: Մոլոկաններին հայերեն ուսուցանելը բարդ, բայց և լուրջ գործ եմ համարում.... 

Հայկական տարազների ցուցադրություն

Հայաստանի մի շարք նահանգների բնակչության հագուստը ներկայացնող հավաքածու` 85 նմուշ: 150 տարվա վաղեմություն ունեցող սալթա, պարեգոտ, Սիամանթոյի մոր հարսանեկան զգեստն ու 150-ական թթ. հայ վաճառականների հագուստի նմուշներ..............


Հայաստանի մի շարք նահանգների բնակչության հագուստը ներկայացնող հավաքածու` 85 նմուշ: 150 տարվա վաղեմություն ունեցող սալթա, պարեգոտ, Սիամանթոյի մոր հարսանեկան զգեստն ու 150-ական թթ. հայ վաճառականների հագուստի նմուշներ..............

суббота, 10 сентября 2011 г.

ՄԱՆԿԱՊԻՂԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԱՐԱՐՔՆԵՐԸ


ԱՅՍՕՐ ԱԿՏԻՎ ԷԻՆ ՍԵՐՈԲԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ, ՏՈՒԺՈՂՆԵՐՆ ԷԼ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՍԵՐՈԲԻ ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏ` ՆՐԱՆՑ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ


понедельник, 15 августа 2011 г.

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՄՈՏԿՈՐՈՒՄ

Մոտկորի սրբավայրում սբ. Աստվածածին մատուռը կառուցվել է 2005թ.-ին Արցախյան ազատամարտի մասնակից, այսօր արդեն ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի հետախուզության բաժնի պետ, գնդապետ Սամվել Վանեսյանի մտահղացմամբ, նախաձեռնությամբ ու հովանավորությամբ. Հետո այստեղ կանգնեցվեց Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի խաչքար, այսօր արդեն Մոտկոր աշխարհի մեծ զավակի` Հր. Մաթևոսյանի արձանը: Արձանը, ինչպես և սբ. Աստվածածինը միակն են Մոտկոր աշխարհում` մինչ օրս ծառայում էին Շամուտ, Լորուտ, Աթան և Ահնիձոր համայնքներին, միավորում նրանց, այսօր արդեն Ինչպես և Հրանտ Մաթևոսյանը` ամբողջ ազգինն են:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ ՄՈՏԿՈՐԻ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ


Օգոստոսի 14-ին Մոտկորի սրբավայր կոչվող վայրում տեղադրվեց Հրանտ Մաթևոսյանի արձանը: 2005-ին այստեղ կառուցվել է առաջին և մինչ օրս միակ մատուռը` սբ. Մարիամ Աստվածածինը, ապա Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի զոհերի խաչքարը, այսօր էլ առաջին արձանը: Մոտկորցիները նպատակ ունեն Մոտկորի սրբավայրը դարձնել մշակութային պուրակ: Սրբավայրն արդեն 6 տարի եկեղեցական և հիշատակի միջոցառումների ժամանակ այստեղ է հավաքում Մոտկոր աշխարհի Շամուտ, Լորուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակչությանը: Իսկ արձանի բացման արարողությանը նաև բազմաթիվ  հյուրեր կային:


вторник, 26 июля 2011 г.

ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


ԿԱՅԱՑԱՎ 3-ՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
 Հուլիսի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն մանկապղծության մեջ մեղադրվող` Սերոբ Տեր-Պողոսյանի գործով 3-րդ դատական նիստը: Այսօր նիստի ընթացքում լսել են տուժողներից ևս մեկին / այժմ զինծառայող` Վայոց ձորից/:

воскресенье, 10 июля 2011 г.

ՏԵՂԱՏԱՐԱՓ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

  Վանաձորում տեղատարափ էր. Ինձ համար լավ էր, ես շոգ եղանակ չեմ սիրում ու հաճելի էր հորդ անձրևը պատուհանի այս կողմից…
   Մի կին զանգեց Տավրոս թաղամասից. “Աղջիկ ջան, օգնեք, սելավը տունս է լցվում, առաջը չեմ կարում առնեմ, 3 անչափահաս երեխա ունեմ տանը, ում զանգում եմ, ասում են ոչ մի բան չենք կարա անենք…”:
 Հույսը դրել էր մեր լրատվամիջոցի վրա, այս ժամին միակ օգնությունս` արտակարգ իրավիճակների վարչությանը իրավիճակի մասին տեղեկացնելն էր…

среда, 6 июля 2011 г.

ԿԱՅԱՑԱՎ ՍԵՐՈԲԻ ԳՈՐԾՈՎ` ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Սերոբ Տեր-Պողոսյանը պահանջեց դռնփակ նիստ:
     Դատական առաջին նիստը կայացավ և հետաձգվեց առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայության:
     Դատական նիստն սկսվեց այն բանից հետո, միայն, երբ դատավոր Մուշեղ Հարությունյանը բավարարեց մեղադրյալի պահանջը, այն է` անցկացնել դատական դռնփակ նիստ:          Դատական առաջին նիստի ավարտից հետո, մեղադրող դատախազ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ կողմից քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը պարզաբանեց, որ դատարանը բավարարել է մեղադրյալի փաստաբանների միջնորդությունը և հետաձգել դատը մինչև հուլիսի 21-ը: Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովսեփյանը հավելյալ ժամանակ են պահանջել գործի մանրամասներին ծանոթանալու համար:  

ԹՐԱՖԻԿԻՆԳ... ՍՊԻՏԱԿ ԱՌԵՎՏՈՒՐ.... ԻՆՉ ԱՆՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՏՎԵՔ....

           Ամեն ինչ սկսվում է սոցիալական ծանր վիճակից, մարդու անելանելի դրությունը նրան ավելի ցած է քաշում...     Մարդն ունի ապրելու, աշխատելու, աշխատանքի դիմաց վարձատրվելու և ....     անհամար իրավունքներ` էս անիրավ երկրում...

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ "ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋԸ" "ՔՅԱՆԴՐԲԱԶ" ՉԻ ՍԻՐՈՒՄ

                 Մեքենան այրվել էր, վարորդը` մոխրացել

воскресенье, 19 июня 2011 г.

ԵԹԵ ՄԱՀ ԿԱ, ՈՒՐԵՄՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԱՊՊԱՆ


- Ես ԱՊՊԱ-ով ապահովագրել եմ ուրիշի մեքենան, ինձ այդպես բացատրեցին. կամ պիտի մահ լինի գրանցված, կամ մի այլ մեքենայի լինես խփած... մնացած դեպքերում....,-պատմում է Մ. Մ.-ն:

вторник, 14 июня 2011 г.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԿՐԾՈՂՆԵՐԻՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ՎԱՐԱԿԸ



Մարգահովիտցի 1982թ. ծնված Ա. Բ.-ն համայնքի առողջության կենտրոն էր դիմել դեռևս ապրիլ ամսին. Նրա գանգատների հիման վրա տեղի բժիշկները բուժումներ էին նշանակել, եզրակացնելով, որ նրա մոտ գրիպոզ վիճակ է: Բայց “գրիպոզ վիճակը” տեղի չէր տվել, ավելին` բարդություններ էին նկատվել կոկորդի շրջանում… Լուրջ ուսումնասիրությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է տուլարեմիայի հարուցիչը, որը մարդուն է փոխանցվում կրծողներից.

понедельник, 13 июня 2011 г.

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 12-ԱՄՅԱ ՄԱՆՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՆ

Ուղիղ 5 օր պահանջվեց երեխայի դիակը գտնելու համար: 

суббота, 14 мая 2011 г.

ՀՀ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Մշակութային միամսյակի շրջանակում մայիսի 14-ին Վանաձորում էին ՀՀ քաղաքապետեր և համայնքապետեր, նրանք եղան Վանաձորի կերպարվեստի թանգարանում, ծանոթացան թանգարանի ֆոնդին, ապա Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ներկա եղան համերգային ծրագրի:

среда, 11 мая 2011 г.

ՎանՆեթ ինտերնետ մատակարար

ՎանՆեթ ինտերնետ մատակարարն առաջատար է Վանաձորում, այն այսօր արդեն հասանելի է Ալավերդի, Սպիտակ քաղաքներում...

воскресенье, 8 мая 2011 г.

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Երեկ մայիսյան հաղթանակների վերաբերյալ հարցախույզ էի անցկացնում վանաձորցիների շրջանում. ու հպարտ եմ. բոլորի մեջ այնքան պարզ էր երևում պայքարի ոգին ու պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում զենք վերցնելու... եթե այդպես լիներ նաև 1915-ին...
  -Ես էս տարիքի մարդ եմ, Մեծ հայրենականին էլ եմ մասնակցել, ուրախ եմ, որ հաղթել ենք, եթե պետք լինի, էլի զենք կվերցնենք,-Կ. Սարգսյան:
 - Ոչ մի թիզ թշնամում, սա է իմ կարգախոսը,-Ս. Կարապետյան /23 տարեկան/:

ՎԱՆԱՁՈՐԻ “ՀՈՐՈՎԵԼ” ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է


-Ես սիրում էի պարել ու սկսեցի իմ առաջին քայլերն այս ասպարեզում  Հորովելմանկապատանեկան պարի համույթում: Այսօր պարում եմ Հայաստանի պարի պետական անսամբլում: Ես պարուհի չէի դառնա, եթե չլիներ Հորովելը”, տարիներ են անցել, բայց հիշում եմ պարուսույցիս` Արմենուհի Դիլանյանի ցուցումները, քաղցր են հիշողությունները 15 տարի անց, հուզիչ,-պատմում է Լիլիթ Ասատրյանը: Նա Հորովելիառաջին սաներից է: Իսկ Հորովելնարդեն 15 տարեկան է:

воскресенье, 24 апреля 2011 г.

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ


Ապրիլի 24-ին վանաձորցիների օրն սկսվեց սբ. Աստվածածին եկեղեցու բակից: Այստեղ է տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարը: Հայտարարվեց լռության րոպե, կատարվեց հոգեհանգստի կարգ: Ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին 1 ու կես միլիոն անմեղ նահատակների հուշարձանին: Ու մինչ շարունակվում էր եղեռնի զոհերի հիշատակի ու խնկարկման արարողությունը, Վանաձորի եկեղեցիներում սկսվեց Սուրբ Զատկի պատարագը: Եղեռնի տարելիցի և Զատկի տոնի օրացույցային համընկնումը անուղղակիորեն խորհուրդ ձևավորեց հայության համար` խնկարկման, ոգեկոչման, միասնության խորհուրդ:

вторник, 19 апреля 2011 г.

ՏԱՆՁՈՒՏԻ ՏԵՂԸ ՆԵՂ Է....

Գարնան գալու հետ Վանաձորի Տանձուտ գետն  այնպես է գժվել, որ հունն իր նեղ է թվում...
Ազատ ու լիաթոք շնչելու համար դուրս է եկել հունից....

воскресенье, 17 апреля 2011 г.

ՕՁՆԵՑՈՒ ՕՐ


ՕՁՆԵՑՈՒ ՕՐ

Լուսանկարը` ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Հովհ. Օձնեցի Իմաստասերի ննջեցման օրը Լոռու մարզի հավատավոր ուխտագնացների խմբերը վաղ առավոտից ձգվեցին դեպի Օձունի սբ. Աստվածածին եկեղեցի: Այստեղ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ ի հիշատակ սրբի ննջեցման: Անձրևն ու ցուրտը չխանգարեցին ուխտագնացությանը և հավատացյալները պատարագից հետո ուղևորվեցին դեպի Արդվի, որտեղ հանգչում է Սրբի աճյունը:

четверг, 14 апреля 2011 г.

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ -150


  "Թագավորությունները կիյնան, ազատությունները կը ջնջվին, հաղթանակները հաճախ պարտություններու կփոխվին, բայց լեզուն կը մնա ազգի մը ճակատագրին պես անջնջելի":
                                          Գր. Զոհրապ

четверг, 24 марта 2011 г.

ՎԱՆԱՁՈՐԻ ՊԲՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԱԿՑԻԱ` ՆՎԻՐՎԱԾ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ



Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Վանաձորի Պետական Բժշկական քոլեջի 50-ից ավելի ուսանողներ և դասախոսներ երթ էին կազմակերպել քոլեջից դեպի Հայքի հրապարակ.

воскресенье, 20 марта 2011 г.

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՈՉ ԹԵ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԱՅԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ

  Վանաձորի "Լուսաստղ" հկ շահառուները հանդես էին եկել բաց-նամակով` ուղղված ՀՀ նախագահին: Նրանք պահանջում են պահպանել իրենց աշխատանք ունենալու իրավունքը:

суббота, 19 марта 2011 г.

ԳԵՐԼՈՒՍԻՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՆԿԱՐԵԼ

    
   Այսօր լուսինը երկրին ամենաշատը մոտեցավ...
  Երևի այս պահին էլ լուսինը գտնվում է երկրից ընդամենը 356հզ. 557կմ հեռավորության վրա:
Աստղագետները պնդում էին, որ լուսինն այսօր սովորականից մեծ չափերով կերևա և այսօրվա լուսինն անվանել են` ԳԵՐԼՈՒՍԻՆ: