ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 15 декабря 2016 г.

Քանդվում է, բայց ներսում հերոսների անուններն ավելանում են...

 Լոռու մարզի Վահագնի համայնքում մի հուշկոթող կա...

  Խորհրդային տարիներին կառուցված անմահ զինվորի հուշձան-կոթող;

   Հուշարձանը 2 մասի ունի, ներքևում թանգարանային մասն է, վերևում՝ գյուղի բարձունքից գյուղին նայող, ասել է թե՝ գյուղի անդորրը հսկող զինվորի արձանը:
  Թանգարանային մասը վթարային վիճակում է, քարերը թափված, բայց ներսում դեռ հերոսների նկարներ ու անուններ կան:

  Հուշաթանգարանային կոթողը քանդվում է, բայց ներսում հերոսների անուններն ավելանում են:

Հեքիաթ, թե....









  Լինում է, չի լինում մի երկիր...
  Էս երկրում՝ մի սիրուն, կանաչ Լոռի:
  Աշնանը Լոռին նախշուն է հագնում, ձմռանը՝ չեփ-ճերմակ:
 
  Դե, ձյունն այդքան էլ առատ չէր այդ ձմեռ, սովորականի նման, ուղղակի բնակիչների մասին մտածող չկար: Առավոտյան բնակիչները շտապում են աշխատանքի: Ում բախտը բերել է, քաղաքի ներսում է աշխատում, մի կերպ հասնում է աշխատանքի, ով էլ քաղաքից դուրս, հարևան բնակավայրերում՝ մնում է ճանապարհներին: Մեքենաները թաղվում են ձյուների մեջ, ձմեռային դժվարություններով փորձում ճանապարհ կտրել:

среда, 7 декабря 2016 г.

Մոնիտորինգի արդյունքները

«Վանաձորի բազմաբնակարան շենքերի կառավարման գործընթացների մոնիտորինգ» ծրագիրը իրականացրել է «Լոռու մարզի համատիրությունների կենտրոն»  հասարակական կազմակերպությունը` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության  համագործակցությամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր

воскресенье, 2 октября 2016 г.

Մեծամոր, ՏԻՄ ընտրություններ

 Սեպտեմբերի 18-ին Մեծամորում քաղաքապետի և ավագանու ընտրություններ էին: Քաղաքում տեղակայված էր 5 ընտրատեղամաս, որտեղ իր քաղաքացիական պարտքը, ըստ ընտրացուցակների, պետք է իրականացներ 9267 ընտրող: 5 ընտրատեղամասերից 4-ը տեղակայված էին համապատասխան շենքերի /մանկապարտեզներ, մշակույթի տուն/ 2-րդ հարկում: Որոշ տարեցներ ձեռնափայտի օգնությամբ մի կերպ բարձրացել էին ու անմիջապես նստել հանգստանալու: Սայլակով ընտրողների չտեսա, տա Աստված, որ Մեծամորում ոչ ոք սայլակի կարիք չունենա, բայց տեսնես ինչ վիճակագրություն կա?

понедельник, 26 сентября 2016 г.

Կոկա-կոլան խփեց մեր դռան զանգը

էս էլ իմ նվերը
  Երեկ /25.09.2016թ./ դռան զանգը խփեցին, մինչև հյուրերիս մոտ ուզում էի գուշակել, թե որ կուսակցությունը դեռ չի հյուրընկալվել ինձ, անհամբեր զանգը նորից հնչեց, բացեցի դուռը...
  Պարզվեց՝ «Կոկա-Կոլա կուսակցությունից» էին, ակցիայի շրջանակներում հյուրասիրություն էին կազմակերպել....
-Կոկա-Կոլա օգտագործու՞մ եք:
-Կոկա-կոլա չէ, բայց Ֆանտա հենց հիմա էլ սեղանին կա:
  -Դե, Կոկա-կոլա չունեք, կունենաք,-ասացին ու շիշը մեկնեցին ինձ:
  -Էս ինչի՞ առթիվ, ո՞վ է հյուրասիրում,-հարցրի՝ մտածելով, որ նախընտրական ակցիա է:
  -Հյուրասիրում է Կոկա-Կոլա ֆիրման, ուղղակի,-բացատրեցին բարեհամբույր երիտասարդները:

понедельник, 19 сентября 2016 г.

Մեծամոր 20/03 ամփոփում

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում սեպտեմբերի 18-ին կայացան ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ:
Առաջադրված էին համայնքի ղեկավարի 3 և ավագանու անդամության 26 թեկնածու: 20/03 ընտրատեղամասում 1828 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 843 նտրող: 
Անվավեր քվեաթերթիկներ . - 23
1. Ռոբերտ Գրիգորյան /ՀՀԿ/ - 379
2. Ավետիք Հարությունյան /անկուսակցական/ - 407
3. Սամվել Հովհաննիսյան / - 22ձայն
4. Ո
չ սահմանված նմուշի քվեաթերթիկներ

воскресенье, 18 сентября 2016 г.

Ազգս կույրեր ու հաշմանդամներ շատ ունի


 Ներողություն եմ խնդրում հաշմանդամություն ունեցող անձանցից. իսկ, այ, ընտրությունների օրերին ,,հաշմանդամների,, թիվը կտրուկ ավելանում է: Այս երիտասարդը, որ ինձ սեպտեմբերի 18-ին Մեծամորի 20/04 ընտրատեղամասում շամշյան անվանեց /ի դեպ, չհասկացա, դա երևի վիրավորանք պիտի ընդունեի/, մտավ տեղամաս, արագ գցեց, բառիս բուն իմաստով,  անձնագիրը հանձնաժողովի քարտուղարի սեղանին և ասաց.

- Գրանցեք:

Քվեարկեցին՝ ամուսինը՝ կնոջ, հարևանուհին՝ հարևանուհու փոխարեն

Ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն.
             Կինը զրկվեց իր ընտրելու իրավունքից.

        Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում                  ՏԻՄ ընտրություններ են:
     Ընտրողների ակտիվություն է նկատվում:      

Մեծամոր, ՏԻՄ ընտրություններ.

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում սեպտեմբերի 18-ին կայացան ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ:
Առաջադրված էին համայնքի ղեկավարի 3 և ավագանու անդամության 26 թեկնածու:


պայքար է ընթանում 2 թեկնածուի միջև1. Գործող քաղաքապետ՝ Ռոբերտ Գրիգորյանն /ՀՀԿ/ իր ընտրությունը կատարեց կնոջ հետ՝ 20/03 տեղամասում: 

Մեծամոր. ՏԻՄ ընտրություններ

  Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Առաջադրված են համայնքի ղեկավարի  3 թեկնածու. գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը / ՀՀԿ/, Ավետիք Հարությունյան /անկուսակցական/, Սամվել Հովհաննիսյան /Հայկական վերածնունդ/: Ընտրողների թիվ` 9 267: 5 ընտրատեղամաս: Ժամը 10:00-ի դրությամբ եղել եմ բոլոր ընտրատեղամասերում: Ընտրողների ակտիվություն է նկատվում հենց առավոտից, բնակիչները, նախորդ նտրություններն օրինակ բերելով ասում են, որ կեսօրին ավելի մեծ հոսք կլինի:

Վստահված անձինք ավելի շատ են, քան ընտրողները

Արմավիրի մարզ, Մեծամոր
ՏԻՄ ընտրություններ.

Մեծամոր քաղաքի ընտրությունների մեկնարկն արդեն ցույց  էր տվել, որ ընտրատեղամասերում ավելի շատ են վստահված անձինք, քան ընտրողները: Ընտրությունների մեկնարկից մոտ  5 ժամ անց պատկերը չի փոխվել: Հանգամանքներից ելնելով 20/03 տեղամասում քարտուղարը, քաղաքապետի անկուսակցական թեկնածու Ավետիք Հարությունյանի վստահված անձի պահանջով ժամանակ առ ժամանակ «ներկա-բացակա» է անում վստահված անձանց և դիտորդներին:

Այս պահի դրությամբ, ընտրատեղամասում ներկա են 16 վստահված անձինք ու դիտորդներ:
Ընդ որում, տղամարդիկ ծխելու պատրվակով անընդհատ ներսուդուրս են անում ընտրատեղամաս:

Ներկաներն իրար հիմնականում ճանաչում են և

Ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն


 Ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն.
  Կինը զրկվեց իր ընտրելու իրավունքից.

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ՏԻՄ ընտրություններ են: Ընտրողների ակտիվություն է նկատվում: 

Հանձնաժողովի անդամներն աշխատում են լարված: Ժամը 14:30-ի մոտ, թիվ 20/03 ընտրատեղամասում իր ընտրական իրավունքն էր եկել կատարելու շենք 35/31 հասցեի բնակչուհի Գոհար Սաշայի 

пятница, 16 сентября 2016 г.

Գորայքում համայնքապետի թեկնածուները իրար հետ աղ ու հաց կիսած գործող համայնքապետեր են

 Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Քաջարան, Տեղ և Գորայք /http://syunik.mtad.am/about-communities/382/
համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ:
 Գորայքը խոշորացված համայնք է, որի կազմի մեջ մտնում են Գորայք, Սառնակունք, Սպանդարյան և Ծղուկ համայնքները:

суббота, 10 сентября 2016 г.

Բուդո-Շին


  Սեպտեմբերի 9-ին Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիայի հրավերով մարտարվեստի պատմության մեջ առաջին անգամ 5 ճապոնացի վարպետ-սամուրայներ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիի գլխավորությամբ այցելեցին Վանաձոր: 
Այցի նպատակը Կենդո մարտարվեստի սեմինարի անցկացումն էր, որի ընթացքում վարպետները ներկայացրեցին նաեւ ցուցադրական ելույթներ: Ելույթներով հանդես եկան նաեւ Բուդո-Շին մարտարվեստի սաները: 

четверг, 23 июня 2016 г.

Ես ծաղիկներ չեմ սիրում...

       Իմ կյանքում ստացած ամենաքաղցր
        /բառիս բուն իմաստով/ ծաղկեփունջը...
Անցած տարի զարմանալիորեն շատ ծաղիկներ ստացա. մանուշակներ, Անյուտայի աչիկներ, տարբեր տեսակի . մեծ մասը սենյակային էին. մոլորված նայում էի նվերներիս, բայց մերժել աշակերտներիս՝ չկարողացա.
-Դուք ինձ ստիպեցիք նորից ծաղիկներ սիրել,-ասացի ու բոլորը վերցրի. ստիպված էի բարեսրտորեն խնամել ու գուրգուրել նրանց. այն ինչ ընտելացնում ես, պետք է նաև սիրես ու խնամես /մոտավորոպես սենց բաներ եմ սովորել Փոքրիկ իշխանից/...

вторник, 31 мая 2016 г.

Շնորհավորում եմ, երեխաներ....

  Հուշ-մտորումներ շարքից...
Փոքր որդիս մի քանի ամսական էր /չեմ հիշում քանի, երևի 3-5/. գյուղում էինք. մայրս քնած ժամանակ երկար նայում էր Նրան ու ասում. «Լուսնըհակ ջան»: Իսկապես, փոքրիկս լուսնյակի նման էր, սպիտակ, կլոր, շեկլիկ: Հետո էլի շարունակում էր անշարժ կանգնել, նայել ու կրկնում էր. «Զարմանալի է, էլի, ինչից ինչ է ծնվում»:

среда, 11 мая 2016 г.

Բազումի ջրվեժը...

Դուք կարծում եք սա Բազումի ջրվեժն է?
ոչ, սա ընդամենը թաղամասի անձրևաջուրն է, անձրևից մոտ 2 ժամ հետո շարունակում է թափվել Սուխումի 1 շենքի բակ, հետո խորանում է դեպի հիմքերը...

Տատս կասեր՝ էլ քանի կոպեկ արժե էս շենքի ուսիլիտը?


                     

вторник, 10 мая 2016 г.

Նամակ ԶԻՆՎՈՐԻՆ


5-րդ դասարանում գործնական աշխատանք ունենք՝ «Նամակ»: Հետաքրքիր են աշակերտներիս ոչ միայն պատրաստած ծրարները,  /մեծ մասն իրենց ձեռքով են պատրաստել/, այլև նամակների բովանդակությունը:Հիշեցնեմ, որ ես մոլոկաններին ու եզդիներին եմ հայերեն սովորեցնում...

пятница, 22 апреля 2016 г.

Մտորումներ

  Այս տարի, ինչ-ինչ պատճառներով չկարողացա ինքս պատրաստվել Ապրիլ-24-ին. հանձնարարեցի միջոցառումը հումանիտար առարկայական մեթոդմիավորման նախագահին. բայց բնավորությամբ անհանգիստ եմ, առանց միջամտության չեմ կարող: Կարևոր էջը նշած նրան հանձնեցի Պերճ Զեյթունցյանի «Վերջին Արևագալը»:

  -Զգուշացնում եմ, որ սկսես կարդալ, էրեխեքդ առանց ճաշի են մնալու, գիշերը չես քնելու, հա, մի բան էլ՝ ամուսինդ էլ էս գիրքը տվողին ինչ ասի՝ իրան գնա,-կեսկատակ կես լուրջ ասացի ես, համոզված լինելով, որ, եթե սկսի կարդալ, ամեն ինչ, կամա, թե ակամա մոռանալու է:
 
  -Հա, հիշում եմ, մեր քրեստոմատիայում էլ կար, էս կար, էն կար, հատված կար, դպրոցում անցել ենք,-տեսնելով գիրքը՝ ասաց նա:

воскресенье, 17 апреля 2016 г.

Աղջիկ, թե տղա...

  Խնդրում էի Աստծուն, որ ինձ տղա տա...
Դե, մտածում էի, ուրիշի աղջկան կբերեմ, ինչքան հնար ունեմ, կփորձեմ լավ պահել. բա իմ աղջկան....  
 ով գիտի, ում ձեռքը ընկնի, ոնց լինի...
  Տղերքը, որքան էլ դժվար լինի, ուժեղ են, ամեն ինչի կդիմակայեն...
  ...Աստված 2 տղա տվեց...
  Երջանկությունս անչափելի էր...
  Հետո, շատ կարճ ժամանակ հետո հասկացա, որ...
  Ծանր է...
  Աստված մեր տղաների հետ...

суббота, 16 апреля 2016 г.

Երբ չբարևելը փրկություն է

  3-րդ դասն ավարտվեց, դուրս եկա դասարանից ու մինչև ուսուցչանոց հասնելը, 2-րդ հարկի միջանցքը ստիպված էի ամբողջությամբ կտրել անցնել. իսկ այդ միջանցքի ուղիղ կենտրոնում 9-րդ դասարանն է, իսկ այդ դասարանի բաց դռան մոտ այն աշակերտը, որին չեմ ուզում բարևել, բայց, որպես ուսուցիչ՝ ստիպված եմ: Թարսի նման, էդ երկար միջանցքում, որ միշտ աշակերտաշատ է հատկապես երկար դաամիջոցին, ոչ ոք չկա, բացառությամբ մեզ՝ երկուսիս:

понедельник, 21 марта 2016 г.

Այսօր պոեզիայի միջազգային օրն է

Խոցել են սիրտս երկսայրի սրով,
Շատ խորն է վերքս՝ չի սպիանա...
Լսում եմ խղճիս աղմկոտ սրտով,
Ինչ էլ մտածեմ՝ չի հանգստանա....
Ես ջախջախված եմ ու ոչնչացված՝
Անարժան ու բիրտ կյանքի ձեռքերով
Եվ շունչս պահած լսում եմ, նայում,
Թե վերջաբանը այդ երբ է գալու....

воскресенье, 20 марта 2016 г.

Երանի թևեր աճեին ու մենք թռչեինք, հասնեինք տուն

Նկարը գողացել եմ՝ Բարի գալուստ հեքիաթ կայքից.
շնորհակալություն.

5-րդ դասարանում անցնում էինք Աթաբեկ Խնկոյանի «Խխունջն ու սունկը»  առակը:
Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:
Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում:

воскресенье, 7 февраля 2016 г.

Պապի թոռը

Ես առաջին անգամ օրեր առաջ լսեցի, որ հորս ոչ թե իր հայրանունով են կանչել՝ Գուրգենիչ, այլ՝ Պապի՝ Ավագիչ: Էն որ նրան բոլորը Պապի թոռ էին կոչում, իսկապես՝ վաստակել էր ու բոլորն այս հարցում միակարծիք են, բայց մինչև հիմա չգիտեի, որ նրան Ավագիչ են ասել...
Ինչքան էր կռվում հորեղբոր տղայի հետ.
-Արա, բա դու թոռ ես, 2 ժամով Պապին քո հույսին թողեցի, որ գնամ թրաշվեմ, շորերս փոխեմ, էկա-տեսա Պապս չկա,-կեսկատակ, կեսլուրջ միշտ կռվում էր մեր հորեղբոր հետ: