ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 24 июля 2013 г.

ԹԱՆԿԱՑԵԼ Է ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԹՈՒՂԻՆ....

Մարզպետարանում տեղյակ չեն, որ միջքաղաքային տրանսպորտի սակագին է բարձրացել...
Ուղևորները չգիտեն, թե ով է թանկացրել ուղեվարձը: Ասել են՝ վճարեք 250, վճարում են, շատ բարեխիղճ մարդիկ են: Վարորդներն էլ են բարեխիղճ. ասել են՝ վերցրեք 250, վերցնում են... Իսկ թե ո՞վ է ասել, ի՞նչ հիմքով. և  վաղը, եթե պահանջեն իրենցից, թե ինչի հիման վրա են բարձրացրել սակագինը, չեն կարողանա պատասխանել. և միակ մեղավորները կմնան վարորդները...

вторник, 23 июля 2013 г.

Խաչքար` քրեակատարողական հիմնարկում

Վանաձորի քրեակատարողական հիմնարկում խաչքար էր դրվել` ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի և 1988թ. Ավերիչ երկրաշարժի զոհերի: Այսօր այն օրհնեց Գուգարաց թեմի առաջնորդը: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները և դատապարտյալները հնարավորություն չունեին հիշատակի օրերին հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

пятница, 12 июля 2013 г.

Վթար զորամասի մոտ

Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձորի Երևանյան խճուղում` N զորամասի դիմաց: Իրար են բախվել Վազ 21 07 մակնիշի 33 LP 601 պետհամարանիշի և Օփել Աստրա մակնիշի 30 UL 115 պետհամարանիշի մեքենաները: Մեքենաների վարորդներն ու ուղևորները ականատեսների և ուղևորների վկայությամբ, բարեբախտաբար  մարմնական վնասվածքներ չեն ստացել: Պատճառվել է միայն նյութական վնաս: