ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 19 ноября 2021 г.

Ամբաստանյալին թույլատրվեց այցելել ընտանիքին

Աշոտ Պողոսյանն ըստ մեղադրող կողմի 2020թ հուլիս18-ից մինչև օգոստոսի 6-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կաթնաղբյուր» հանդամասից 30 սոճի է հատել: Նրան մեղադրյալ է առաջադրվել։

Նոյեմբերի 19-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր ապօրինի անտառհատման հեթական դեպքը:
 

Ապամոնտաժել են ցանկապատը և օգտագործել որպես վառելափայտ

Միլենա Մամուդովին մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի տարածքում գտնվող «Սոսե Ալենե» հիշատակի արհեստական անտառի տարածքից գողություն անելու համար:

Ըստ մեղադրող կողմի Միլենա Մամուդովը, նախապես համաձայնության գալով Արմենակ Սահակյանի հետ, մտել են

четверг, 18 ноября 2021 г.

Տուժողը ոչինչ չի հիշում, նախնական ցուցմունքների հետ կապված կան անհամապատասխանություններ

2021թ․ նոյեմբերի 17-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում Ա. Ջանջուղազյանի քրեական գործով նիստն էր:

Նա մեղադրվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ: 
Դեպքը տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերի 24-ին։

Գողությունների շարքը դատական նիստերի հետաձգման շարքով է փոխարինվել

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ նոյեմբերի 17-ին քննվում էր միաժամանակ 3 ամբաստանյալների քրեական գործ, որոնք մեղադրվում են մի շարք գողությունների մեջ:

Գողության առաջին դեպքը տեղի է ունեցել 2014թ մարտի 16-ին: Ըստ մեղադրող կողմի, Տիգրան Յարատովը Գառնիկ

воскресенье, 14 ноября 2021 г.

Իջևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը պասիվ էր

 
2021թ․ հոկտեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ էին Տավուշի մարզի Իջևան խոշորացվող համայնքում․
Իջևանի հետ են միավորվում հարակից 19 համայնքները․ Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսահովիտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն․  բնակչության ընդհանուր թիվը՝ 33 հզ․ է։ 


Առաջադրվել էին ՀՅԴ և ՔՊ կուսակցությունները։

среда, 10 ноября 2021 г.

Հայտնի չէ ամբաստանյալի գտնվելու հստակ վայրը

Կարեն Մարկոսյանը և Արման Միքայելյանը մեղադրվում են «Գռունդիկ» ապրանքանիշի հեռուստացույց գողանալու մեջ:


Ըստ մեղադրող կողմի՝ Կարեն Մարկոսյանն ընկերոջ՝ Արման Միքայելյանի հետ 2018թ հուլիսի 13-ին Լոռու մարզի Մեծավան համայնքում գտնվող Արմինե Հարությունյանի

среда, 3 ноября 2021 г.

Համաձայնեցված վարույթով ընթացք տալուն՝ համաձայնություն չտրվեց

Վանաձորի բնակիչ Ա. Հակոբյանը մեկ անգամ արդեն զրկված լինելով վարորդական իրավունքից 2021թ. հունիսի 29-ին դարձյալ մեքենա է վարել, որի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել:


Ա. Հակոբյանը հունիսի 29-ին մեքենան վարել է Վանաձորի Հայքի հրապարակում։

четверг, 28 октября 2021 г.

Շամուտի դպրոցի ուսուցչուհին ընդդեմ տնօրենի


Անահիտ Սահակյանը շուրջ 23 տարի աշխատել է Շամուտի հիմնական դպրոցում, որպես «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի: Անահիտ Սահակյանի խոսքով՝ դպրոցի տնօրեն Հրանուշ Վանյանի հետ խնդիրներ  ի սկզբանե են եղել, սակայն դրանք առավել սրվել են 44-օրյա պատերազմի շրջանում, երբ ինքը գտնվում էր հոգեբանական ծանր վիճակում։ Անահիտ Սահակյանի որդին, բազմաթիվ նվիրյալ հայորդիների նման՝ սահմանում էր։

Ոտքով հարվածել է և վնասել նախկին զոքանչի տան դուռը

Արեն Սարգսյանը 2021թ հունվարի 25-ին գնացել է նախկին զոքանչի՝ Զենֆիրա Կիրակոսյանի  տուն՝ երեխաներին տեսնելու նպատակով։  Դուռը թակել է, բացող չի եղել, սկսել է ոտքով հարվածել դռանը։ Դուռը վնասվել է այդ հարվածներից։


Արեն Սարգսյանը դեպքից հետո ինքն է

Ապօրինի ծառահատման գործով վճիռ կայացվեց

2021թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում կայացավ Արմեն Դալլաքյանի քրեական գործով հերթական նիստը:

Արմեն Դալլաքյանը մեղադրվում է ապօրինի ծառահատման մեջ։ Հիշեցնենք, որՆախորդ նիստը

среда, 27 октября 2021 г.

Վաճառել է, համոզված լինելով, որ իր կովն է /տեսանյութ/

 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչ Լուսիկ Սաֆարյանը        դատարան է դիմել նա պահանջ ունի իր համագյուղացուց։

Բետոնե պարիսպն ու խանգարող հանգամանքները /տեսանյութ/


Վանաձոր համայնքի բնակիչներ Սեյրան Սուրենյանը և Աշոտ Բուդաղյանը վեճ ունեն: Որի լուծման համար Սեյրան Սուրենյանը 2019թ. դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

вторник, 26 октября 2021 г.

Ապօրինի անտառհատման դեպք Վահագնիում


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում  2021թ հոկտեմբերի 25-ին քննվում էր ապօրինի անտառհատման հերթական բացահայտված գործը:

Ամբաստանյալ՝ Մասիս Փարեմուզյանը մեղադրվում է ապօրինի ծառահատման մեջ:

Վրաերթ՝ մահվան ելքով

Օձուն համայնքի բնակիչ Ա. Ձավարյանը 2021թ. հունվարի 26-ին նախնական տվյալներով ոչ սթափ վիճակում է վարել մեքենան և վրաերթի է ենթարկել համագյուղացի Մարինե Ղահրամանյանին:
Մարինե Ղահրամանյանը վրաերթի արդյունքում մահացել է:

среда, 20 октября 2021 г.

Մայրը երեխայի խնամքի համար հորից պահանջ ունի


 Ե. Բադյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ալիմենտի բռնագանձման պահանջով։

Մայրը դատարանի միջոցով իր երեխայի հորից՝ Տ. Մովսիսյանից, երեխային պահելու համար որոշակի գումար է պահանջում:

пятница, 15 октября 2021 г.

Մանկավաճառության մեջ մեղադրանքի գործով վճիռ է հրապարակվել

2021թ
․ սեպտեմբերի 29-ին Դատական նիստը՝ այստեղ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվել էր Նաիրա Այվազյանի գործը:

Նաիրա Այվազյանը մեղադրվում էր զրպատության մեջ:

среда, 13 октября 2021 г.

Մամիկոն Ասլանյանի արտահայտությունները հասցեատերը զրպարտություն է դիտարկել

 Հոկտեմբերի 12-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում կայացավ Արշավիր Զուրաբյանի գործն ընդդեմ Մամիկոն Ասլանյանի:

Արշավիր Զուրաբյանը դատարանի միջոցով պահանջում է, որ Վանաձորի քաղաքապետը ներողություն խնդրի և հերքի իր կողմից

Բռնության ենթարկված կինը հաշտության համաձայնվեց

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում
2021թ հոկտեմբերի 12-ին կայացավ Կ. Գալստյանի գործով հերթական դատական նիստը:

Կ. Գալստյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել կինը՝ Լ. Խաչատրյանը։ Նա ամուսնուն մեղադրում էր իր հանդեպ բռնություն կիրառելու մեջ։  Լ. Խաչատրյանը

вторник, 12 октября 2021 г.

Փոխտնօրենը դիմել է դատարան՝ դպրոցում աշխատանքը վերականգնելու համար

 
Լուսինե Գենջյանը գտնում է, որ Վանաձորի Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի տնօրենն իրեն անհիմն ազատել է աշխատանքից։

Իր աշխատանքի իրավունքը վերականգնելու համար, Լուսինեն քաղաքացիական հայցով դիմել է դատարան։ Լուսինե Գենջյանը «Վանաձորի Ստեփան

пятница, 8 октября 2021 г.

Տնօրենը յուրացրել է խոհարարի օգնականի աշխատավարձի մի մասը

Հոկտեմբերի 7-ին  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Լուսինե Միքայելյանի գործը:

Լուսինե Միքայելյանը «ՀՀ Լոռու մարզի Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է: Նա 2016թ փետրվարի 1-ին աշխատանքի է

Մեղադրվում է նաև որպես սպանության պատվիրատու


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում հոկտեմբերի 8-ին քննվում էր Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի քրեական գործը:

четверг, 7 октября 2021 г.

Մի քանի անգամ օդ է կրակել

2021թ․ հոկտեմբերի 6-ին  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Բագրատյանի գործը: Վերջինս մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ:

Ըստ մեղադրող կողմի, Ա. Բագրատյանը չունենալով օրենքով սահմանված կարգով զենք պահելու և կրելու իրավունք, չբացահայտված հանգամանքներում ձեռք է բերել «AKM» տեսակի ինքնաձիգ:

вторник, 5 октября 2021 г.

Որսորդական հրազենով օդ է կրակել, սպառնացել

 2018թ. ապրիլի 18-ին Թումանյան քաղաքի մարզադաշտում ֆուտբոլի միջհամայնքային  դպրոցական առաջնության ժամանակ Մարցի ֆուտբոլային թիմի անդամ՝ Արամ Ամիրխանյանը դիտողություն է արել Վարշամ Հովսեփյանի երեխային, ասելով, որ նա խանգարում է խաղին: Վարշամ Հովսեփյանը, ցավագին ընդունելով դիտողությունը վեճի է բռնվել նախ Արամ Ամիրխանյանի, ապա նաև ֆուտբոլի թիմի

Ընկերոջը փրկելու համար մեղքն իր վրա է վերցրել (Շարունակություն)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում հոկտեմբերի 4-ին շարունակվում էր Վ. Քոչարյանի գործի քննությունը:

Վ. Քոչարյանը մեղադրվում է «Բաղերի գլուխ» հանդամասից ապօրինի ծառեր հատելու մեջ:
Նախորդ դատական նիստը կայացել էր սեպտեմբերի 17-ինդատական նիստ

четверг, 30 сентября 2021 г.

Երեխային կորցրած մայրը մեղադրվում է զրպարտության մեջ

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թսեպտեմբերի 29-ին քննվում էր Նաիրա Այվազյանի գործը:
Նա մեղադրվում է զրպարտության մեջ։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և

Անտեսելով վարորդական իրավունքից զրկված լինելու հանգամանքը, շարունակել է մեքենա վարել

 էդգար Եգանյանը, թեև վարչական տույժի էր ենթարկվել և զրկված էր մեքենա վարելու իրավունքից, բայց դա չի խանգարել, և նա 2021թ. ապրիլի 13-ին Ձորագյուղ բնակավայրի տարածքում մեքենա է վարել:

вторник, 28 сентября 2021 г.

«Քոչարենց աղբյուր» կոչվող հանդամասում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել


2021թսեպտեմբերի 27-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Արմեն Դալլաքյանի քրեական գործը:

Արմեն Դալլաքյանը մեղադրվում է ապօրինի ծառահատման մեջ: Ըստ Մեղադրող կողմի,

четверг, 23 сентября 2021 г.

Ապօրինի անտառհատումների բացահայտման հերթական դեպք


20212. սեպտեմբերի 23-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Հ. Աթոյանի գործը:

Հ. Աթոյանը մեղադրվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բուսական աշխարհին վնաս հասցնելու համար: Ըստ մեղադրող կողմի Հ.

Ուրիշի անվան տակ հատել է Հայաստան-Վրաստան սահմանը


Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան նստավայրում 2021թ սեպտեմբերի 22-ին քննվում էր Վահան Մկրտչյանի գործը:
Վերջինս մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանը այլ անձին պատկանող

суббота, 18 сентября 2021 г.

Պահեստարան-նկուղից գողություն է արել

2021թ. սեպտեմբերի 17-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Լ. Բեջանյանի քրեական գործը:

Վերջինս մեղադրվում է գողության մեջ:

Լ. Բեջանյանը 2021 թվականի հունվարի 31-ին Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցում գտնվող Արմանուշ

Ընկերոջը փրկելու համար ծառահատումն իր վրա է վերցրել

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թսեպտեմբերի 17-ին քննվում էր Վ. Քոչարյանի գործը:

Վ. Քոչարյանը մեղադրվում է «Բաղերի գլուխ» կոչվող հանդամասից ապօրինի ծառ հատելու մեջ: «Բաղերի գլուխ» հանդամասը

Զրկված էր վարորդական իրավունքից, բայց մեքենա է վարել

2021թ.  սեպտեմբերի 17-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Հակոբյանի գործը:

Վանաձորի բնակիչ Ա. Հակոբյանը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն 2021թ. հունիսի 29-ին

пятница, 17 сентября 2021 г.

Դանակահարել է և դիմել փախուստի


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ. սեպտեմբերի 16-ին քննվում էր Ն. Թադևոսյանի գործը:

2021թ. հունիսի 5-ին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի խաչմերուկից դեպի Լոռու մարզի Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում Ն.

среда, 15 сентября 2021 г.

Վահագնիի բնակիչն ընդդեմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության


Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչ Կարեն Մեջինյանը դատարան է դիմել սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու և պարտավորեցնելու պահանջով ընդդեմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության:

вторник, 14 сентября 2021 г.

Ապօրինի ձեռք բերված զենքով մտել է ժամանցի վայր (Մուլտիմեդիա, Փոդքասթ)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ. սեպտեմբերի 13-ին քննվում էր Ա. Սարկիսյանի գործը:

Սարկիսյանը, ինչպես հետագայում պարզել էր քննությունը, ապօրինի կերպով ձեռք բերված զենքը պայուսակի մեջ թաքցրած՝ մտել է Վանաձորի Խորենացի 7 հասցեում

понедельник, 13 сентября 2021 г.

Մահվան ելքով վրաերթի գործի քննությունը ձգվում է արդեն 2 տարի (Մուլտիմեդիա, փոդքասթ)

2019թ. սեպտեմբերի 19-ին Վանաձոր քաղաքում գտնվող Աֆինա հարսանյանց սրահի դիմաց, ճանապարհի երթևեկելի գոտում Միքայել Եփրեմյանը վրաերթի է ենթարկել Արսեն Հարությունյանին, որի հետևանքով վերջինս մահացել է:

Հարուցվել է քրեական գործ։

суббота, 11 сентября 2021 г.

Ծննդյան տոնն ավարտվել է սպանությամբ (Մուլտիմեդիա, փոդքասթ)

2021թ. սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Փարսադանյանի գործը:

Ա. Փարսադանյանը Շնող գյուղի բնակիչ է: 2019թ. օգոստոսի 19-ին հրավիրված է եղել
 ծննդյան խնջույքի, որի ընթացքում

Ոչ սթափ վիճակում քաղաքացին փորձել է կրկնակի քվեարկել



  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում սեպտեմբերի 10-ին քննվում էր Ս. Ղուկասյանի գործը:

Ս. Ղուկասյանը 2021թ.  հունիսի 20-ին կայացած ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Վանաձոր քաղաքում տեղակայված թիվ 23/29

пятница, 10 сентября 2021 г.

էլեկտրաէներգիայի տատանումներից այրվել և շարքից դուրս են եկել էլեկտրական սարքավորումները

https://www.youtube.com/watch?v=MYkmMzLIipg&t=9s

2021թՍեպտեմբերի 9-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Կարինե Պետրոսյանի գործը:
 Կարինե Պետրոսյանը դատարան էր դիմել պատճառված վնասի հատուցման պահանջով՝ ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ  Դեբեդ մասնաճյուղի:

четверг, 9 сентября 2021 г.

ՎՊՀ պրոֆեսոր Վանո Եղիազարյանն ընդդեմ ռեկտոր Ռուստամ Սահակյանի (Ռադիոլուր)

ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանըտեղյակ լինելովոր իր հրամանագրերն 
ապօրինի ենստորագրել է դրանք՝ աշխատանքից ազատելով ՎՊՀ պրոֆեսոր Վանո Եղիազարյանին․    Փոդքասթ 

2021 թվականի մայիսի 18-ին  ՎՊՀ գրականության ամբիոնի պրոֆեսոր Վանո Եղիազարյանը փոստով ստացած 4 նամակներից  պարզում է, որ ՎՊՀ նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանն իրեն ազատել է աշխատանքից: 1 ամիս անց՝ հունիսի 18-ին պրոֆեսոր, ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ  Վանո Եղիազարյանը դիմում է ՀՀ

среда, 8 сентября 2021 г.

Դատարանը հայցը մասնակի բավարարեց

2021թ․ օգոստոսի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդի նստավայրում քննվել էր Վաչագան Բաբայանի գործն ընդդեմ «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» Դատական նիստը ՍՊԸ և նրա գործադիր տնօրեն Գագիկ Շավինյանի:

«Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» ՍՊԸ
-ը քարամշակման

четверг, 2 сентября 2021 г.

Ապօրինի ծառահատման դեպք Գյուլագարագում

 

Սեպտեմբերի 2-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Վ. Դոխոլյանի գործը:

Վ. Դոխոլյան
ը որպես անտառապահ աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն»

вторник, 31 августа 2021 г.

Արմատախիլ էր արել 9 արծաթափայլ և 3 կանաչ եղևնի

 

2020թ. oգոստոսի 2-ին Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթ  փողոցի մայթին կից տնկված 9 արծաթափայլ և 3 կանաչ եղևնիները արմատախիլ էին արվել։

 Հետագայում պարզվել է, որ դրա հեղինակը Ռ. Վարոսյանն է, որը համաձայնության գալով  Ա. Օհանյանի հետ, նրա մեքենայով եղևնիները տեղափոխել է Ստեփանավան՝

Ուսուցչուհին, իրեն կարգապահական տույժի ենթարկելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, դիմել է դատարան


2021թ․ օգոստոսի 31-ին
  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Ոսկանյանի գործը:

Ա. Ոսկանյանը
աշխատել է «Լոռու մարզի Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, որպես անգլերենի ուսուցչուհի:

суббота, 21 августа 2021 г.

Դատարան են դիմել աշխատավարձն ստանալու պահանջով


Օգոստոսի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդի նստավայրում քննվու
մ էր Վաչագան Բաբայանի գործն ընդդեմ «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ»
ՍՊԸ
և նրա գործադիր տնօրեն Գագիկ Շավինյանի: