ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 26 августа 2014 г.

Գյուղնախարարը` Լոռիում

Օգոստոսի 26-ին  աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը Ամրակիցում ծանոթացավ կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին, Ստեփանավանում և Տաշիրում՝ կաթի վերամշակմամբ  և պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքներին, հացահատիկի ցանքատարածություններում՝ ընթացող հունձքի կազմակերպմանը:
Ամրակից  համայնքը մոտ 600 բնակիչ ունի, զբաղվում են հողագործությամբ և  անասնապահությամբ: Հակակարկտային կայան չունեն և տեղատարափ անձրեւների ու  2 անգամ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով լուրջ կորուստներ են կրել:  Սկսվել է բերքահավաքը, արդյունքները գոհացուցիչ չեն. կարտոֆիլը մանր է, մի մասը՝ վնասված:


 Նախարարը գոհ մնաց Ստեփանավանի կաթի վերամշակման և պանրի արտադրությ
ուն  ծավալող ընկերությունների գործունեությունից: Դրանցից մեկը` Դուստր Մելանյա ընկերությունըն արդեն 15 տարի իր արտադրանքն իրացնում է նաև արտերկրում: Նախատեցվում է ընկերության արտադրական ծավալն այս տարի հասցնել երեք հարյուրի:

Տաշիրի  
գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններից մեկը մշակում  է 1350հա ցանքսադաշտ, այս տարի իր ցանքսատարածություններն ընկերությունն ավելացրել է երեք հարյուր հեկտարով, հաջորդ տարի` պարտավորվել են դրանք ավելացնել 400 հա-ով: Նորագույն մեքենա-մեխանիզմների առկայությունը հնարավորություն է տալիս ընկերությանը բերքը հավաքել առանց կորուստների:

Գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունը մեծացնում է արտադրողականության ծավալները նաև պետաջակցության ծրագրերի հաշվին. Օրինակ այդ ծրագրով են ստացել և ցանել բարձր բերքատվություն ունեցող ցորենի տեսակները.


 -  
Եթե այսպես շարունակվի, ունենանք   նման ավելի շատ ընկերություններ, ապա չորս տարի հետո մեր երկիրը կարող է ապահովել հացահատիկի կարիքի 60-65տոկոսը,-հանդիպման վերջում ասաց գյուղնախարարը:


Комментариев нет:

Отправить комментарий