ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 29 сентября 2012 г.

Ֆրանսիացին հայ երեխաներին օգնելու համար անցել է 6000 կմ


57-
ամյա Ֆրանսիացի Մարկ Բրունեն մոտեցավ մոտ 2 ամիս առաջ իր կողմից ձեռնարկված մարտահրավերի ավարտին: Նա ճանապարհորդել է միայնակ և առանց որևէ աջակցության` քնելով իր վրանում, կամ ճանապարհին հանդիպած հյուրասեր մարդկանց մոտ: Բրունեն կտրել-անցել է ավելի քան 10 երկիր. Այդ թվում` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան, սեպտեմբերի 28-ին մտել է Հայաստան, այսօր արդեն` Լոռու մարզի Շիրակամուտ համայնք: Բրունեն սիրողական մարզիկ է, իսկ նրա ձեռնարկած գործը` մարդասիրական:

четверг, 27 сентября 2012 г.

воскресенье, 9 сентября 2012 г.

ՏԻՄ ընտրություններ-2012

Վանաձորում ավարտվեցին ՏԻՄ ընտրություները: 96244 ընտրողներից ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 46.31 տոկոսը, կամ` 44567 մարդ: Ընտրություններին քաղաքացիների պասսիվ մասնակցությունը բացատրվում է անձրևային եղանակով:
ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 5 մարզերի 482 համայնքներում: Առաջադրվել էր համայնքի ղեկավարի 716, ավագանու անդամի 4073 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին հետևել են 19 տեղական ՀԿ-ներ և Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությունը: