ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 20 декабря 2013 г.

Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում

  Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել «Կանանց տնտեսական հզորացման հնարավորությունների տնտեսական զարգացման միջև կապը» թեմայով:
  Դեռևս 2013թ.  օգոստոսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ մարզպետարանում կազմկերպված հանդիպմանը ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին՝ ներկա էին նաև համայնքապետեր : Հանդիպման ընթացքում տորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի», Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայնքների միջև:

понедельник, 2 декабря 2013 г.

Հայ-ռուսական բարեկամություն


Ռուսատանի Ստավրոպոլի մարզից ՀՀ ժամանած պատվիրակության  անդամներն ու Լոռու
մարզի ներկայացուցիչները նախ այցելեցին  Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից  հարավ ընկած տարածքում է գտնվող ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձան` հագանքի տուրք մատուցելու, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու հուշարձանին:
                      Այս կոթողը խորհրդանշում է հայ
-ռուսական բերեկամությունը, 
Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին այս տարածքում 1804 թվականին 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է  30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:

 Ստավրապոլից պատվիրակությունը ժամանել էր հատուկ հայ-ռուսական ֆորումին մասնակցելու համար, որը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին, իսկ հանգստյան կիրակին լավ առիթ էր լոռեցի գործընկերների հետ հանդիպելու համար: Ստավրապոլում ապրում է 2 մլն. 75 հազար

воскресенье, 24 ноября 2013 г.

Հրդեհը անտուն թողեց 6 ընտանիք

Ահա, այն, ինչ կարողացա նկարել իմ հեռախոսով՝ մեր պատշգամբից, բայց իրականում բոցը երկինք էր հասնում. հեռախոսազանգերով ծանոթ-բարեկամներից փորձեցի ճշտել իրավիճակը. 6 ընտանիք՝ մեծ ու փոքրով, այս ցուրտ գիշերին միայն իրենց հագին ունեցած հագուստով կարողացել են դուրս պրծնել հրդեհի ճիրաններից...

Մարաթոն - 2013


понедельник, 18 ноября 2013 г.

Հերթական խորհրդակցություն


Ինչո՞վ եք տարբերվում գողերից ու ավազակներից

   5 տոկոս...
Իբր աշխատավարձ եք տալիս, դեռ 5 տոկոսն էլ հետ  եք ուզում.  /էլ չկրկնվեմ, ասելով, որ մեր երկրում ոչ մ ի աշխատող 100 տոկոսով վարձատրություն չունի/ իբր քաղաքակիրթ ձևով եք ուզում գողանա՞լ...
Այսինքն՝ դուք քաղաքակիրթ գողեր ե՞ք...
Է, գողը՝ գող է, ինչ տարբերություն ինչպես եք գողանում. բացեիբաց, թաքուն, խաբեությամբ, թե՞ ուղղակի աչքներիս թոզ փչելով...

воскресенье, 17 ноября 2013 г.

Փակել են Լոռու մարզպետի ճանապարհը

 Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները եւ 100C  շարժման ակտիվիստները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը, որտեղով պետք է անցնի Լոռու մարզպետը: Նրանք ցանկանում են հանդիպել մարզպետին եւ

четверг, 14 ноября 2013 г.

Վտանգավոր ժայռաբեկոր


Ական է հայտնաբերվել

   Նոյեմբերի 14-ին, ժամը 11.15-ին Արտակարգ իրավիճակներում ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի հետնամասում, Լոռի-ջրմուղկոյուղի ընկերության կողմից հողաշինարարական աշխատանքներ իրականացնելիս` այն է` խմելու ջրի խողովակաշար տեղադրելիս` հայտնաբերվել է արկի նմանվող առարկա: Ընկերության աշխատակիցներն այդ մասին հայտնել են համապատասխան մարմիններին: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Տեղում ավելի  ուշ պարզ է դարձել,

Սածիլներ


среда, 13 ноября 2013 г.

вторник, 12 ноября 2013 г.

«Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը` Վանաձորում


Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում ցուցադրվեց «Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը: Բաց ցուցադրություն էր:
  
Ֆիլմը 3 անհատի պատմություն է. Հրեա, ում ընտանիքը որոշում է փրկել իր ամենաոխերիմ թշնամու կյանքը:
Ուկրաինուհի, ով սեփական երեխաներին զոհեց` հայրենիքը փրկելու համար:

суббота, 9 ноября 2013 г.

Ամենահիշարժան օրը

   Կյանքում միօրինակություններն անհետաքրքիր են...
  Դժվարությունների լաբիրինթոսը շատ է խճճված... բայց այդ մոլորված ուղու ցանկացած լուսավոր կետ քոնն է առհավետ և կյանքիդ բոլոր մյուս օրերը շաղկապվում են դրան. ու եթե այդ լուսավոր կետը դառնում է փարոս՝ քո ամբողջ մնացած կյանքում փորձում ես գնալ այդ փարոս դարձած լույսի ուղղությամբ...
   Իմ կյանքի փարոսն առկայծեց 1996թ. նոյեմբերի 9-ին...
   17 տարի քայլում եմ դեպի այդ լույսը և որքան մոտենում եմ, այնքան պայծառ ու անհասանելի է դառնում այն...
  Հավետ պայծառություն քեզ, իմ Անշեջ Փարոս ու իմ միակ Լույս...

воскресенье, 3 ноября 2013 г.

Չմեռնենք, տեսնենք...

  Ուսուցչի աշխատավարձը՝ 140-ի փոխարեն՝ 152 հզ դրամ...   
Չմեռնենք, տեսնենք...
  Գրեթե միշտ ամբողջ դրույքաչափով, հաճախ էլ՝ դրույքաչափից ավելի էլ եմ աշխատել + մեթոդմիավորում+տետրերի ստուգում...
Երբեք գոնե 90 հզ դրամ աշխատավարձ չեմ ստացել, ո՞նց հասկանանք...
    Պատճա՞ռը... դպրոցները ֆինանսավորվում են աշակերտի քանակով, աշակերտների թիվը պակաս է, բյուջե չկա, ուրեմն՝ աշխատելու ես 100 տոկոսով, կվարձատրվես՝

Բա Հարթագյուղում մի կենդանի հայ քրիստոնյա չկա՞...

    ...Նման մի եկեղեցի էլ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում կա...
դուռը կոտրված, կովերն էլ մտել ու իրենց կարիքներն էին հոգացել, ապշեցի, օգոստոսի 16-ին Սերբիայից մեզ հյուր եկած ընկերներիս էի տարել եկեղեցին տեսնելու.. ու հետո՝ տեղս չէի գտնում...

Հերթական բեմելը՝ Վանաձորում էր

§Êáéáßᦠ»õ ì³ñ¹³Ý ²×»ÙÛ³ÝÇ §²Õ³ËÇÝÁ¦ ÷áùñ ųÝñÇ ëï»Õͳ·áñÍáõÃÛáõÝÝ»ñÁ ì³Ý³ÓáñÇ ÃÇí 3 Ùß³ÏáõÛÃÇ ï³Ý µ»ÙáõÙ; äñ»ÙÇ»ñ³Ý ϳ۳ó»É ¿ñ ÙÇ ù³ÝÇ ûñ ³é³çª ºñ»õ³ÝáõÙ, §Üé³Ý ѳïÇϦ ÷³é³ïáÝÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ: ÆëÏ »ñÏñáñ¹ µ»Ù»ÉÝ ³ñ¹»Ý ì³Ý³ÓáñáõÙ ¿ñ:
§Êáéáßᦠ»õ §²Õ³ËÇÝÁ¦ ϳï³Ï»ñ·áÃÛ³Ý Å³ÝñÇ ëï»Õͳ·áñÍáõÃÛáõÝÝ»ñ »Ý, »õ Çñ³Ï³ÝáõÃÛáõÝ »Ý ¹³ñÓ»É §ÎáíϳëÛ³Ý

вторник, 29 октября 2013 г.

Վրաերթ Վանաձորում


Հոկտեմբերի 29-ի առավոտյան 9:10-ի սահմաններում Վանաձորի Աղայան փողոցում ԴԵՈՒ  Մատիս մակնիշի 186 LD 62 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Սարգիս  Ռաֆայելի Համբարձումյանին:
   ԴԵՈՒ  Մ
ատիս մակնիշի ավտոմեքենան պատկանում է <<Նոր Հորիզոն>>

понедельник, 28 октября 2013 г.

Չբացահայտված Հոկտեմբերի 27


Հոկտեմբերի 27-ի առավոտյան Վանաձորում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն օրն սկսեցին Սպարապետ Վ. Սարգսյանի արձանի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու արարողությամբ:

суббота, 14 сентября 2013 г.

Մայրասարին՝ հերթական խաչքար





  Սեպտեմբերի 14-ին Հայ առաքելական եկեղեցու Տաղավար տոներից Սուրբ Խաչի նախօրյակին` Ուխտավորների երթը Վանաձորի Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո ուղևորվեց Մայրասար: Մայրասարն այն վայրն է, որտեղ արդեն տարիներ շարունակ յուրաքանչյուր ուխտավորի սպասում է Մայրը`իր խիստ, բայց և միաժամանակ բարի ու աղոթող

четверг, 29 августа 2013 г.

Ամենամյա օգոստոսյան կոնֆերանս

Օգոստոսի 26-ին Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում հարավիրվել էր ա²մենամյա օգոստոսյան կոնֆերանս: Այն միաժամանակ հաշվետվություն է նախորդ ուսումնական տարվա արած և չարած գործերի: Ներկա էր ՀՀ ԿԳ փոխնախարարը: Եթե արվի այն ինչ ասվում է, մենք էլ չենք ասի` ,,Երգիրս երգիր չի>:

Կիսանդրի` համանուն դպրոցում


пятница, 23 августа 2013 г.

Լոռու մարզի դատախազի հանդիպումը լրագրողների հետ


Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի ասուլիսը: Մարզը` հանցագործությունների բացահայտման առումով հանրապետությունում առաջատար է:

вторник, 13 августа 2013 г.

Նվասարդյան տոնակատարություններ

  Նավասարդ
Հայոց բուն տոնացույցով Նավասարդը՝  Նոր տարին,  նշվում էր օգոստոսի 11-ին: Արդեն 5-րդ տարին է, որ ,,Նավասարդ,, նախաձեռնող խումբը փորձում է վերականգնել Հայկ նահապետի հաղթանակով սկսված Նավասարդյան տոնակատարությունների  ավանդույթը: Այս տարի տոնակատարությունների մեկնարկը տրվեց օգոստոսի 11-ին՝ Չարենցի կամար կոչվող վայրում, ավարտը՝ Հայկի և Բելի ահեղ կռիվը ներկայացնող բեմադրությամբ, տեղի կունենա պատմական Բագեր կոչվող վայրում: 

среда, 24 июля 2013 г.

ԹԱՆԿԱՑԵԼ Է ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԹՈՒՂԻՆ....

Մարզպետարանում տեղյակ չեն, որ միջքաղաքային տրանսպորտի սակագին է բարձրացել...
Ուղևորները չգիտեն, թե ով է թանկացրել ուղեվարձը: Ասել են՝ վճարեք 250, վճարում են, շատ բարեխիղճ մարդիկ են: Վարորդներն էլ են բարեխիղճ. ասել են՝ վերցրեք 250, վերցնում են... Իսկ թե ո՞վ է ասել, ի՞նչ հիմքով. և  վաղը, եթե պահանջեն իրենցից, թե ինչի հիման վրա են բարձրացրել սակագինը, չեն կարողանա պատասխանել. և միակ մեղավորները կմնան վարորդները...

вторник, 23 июля 2013 г.

Խաչքար` քրեակատարողական հիմնարկում

Վանաձորի քրեակատարողական հիմնարկում խաչքար էր դրվել` ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի և 1988թ. Ավերիչ երկրաշարժի զոհերի: Այսօր այն օրհնեց Գուգարաց թեմի առաջնորդը: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները և դատապարտյալները հնարավորություն չունեին հիշատակի օրերին հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

пятница, 12 июля 2013 г.

Վթար զորամասի մոտ

Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձորի Երևանյան խճուղում` N զորամասի դիմաց: Իրար են բախվել Վազ 21 07 մակնիշի 33 LP 601 պետհամարանիշի և Օփել Աստրա մակնիշի 30 UL 115 պետհամարանիշի մեքենաները: Մեքենաների վարորդներն ու ուղևորները ականատեսների և ուղևորների վկայությամբ, բարեբախտաբար  մարմնական վնասվածքներ չեն ստացել: Պատճառվել է միայն նյութական վնաս:

четверг, 27 июня 2013 г.

Կալանավորը 55 կտոր մետաղյա իր է ընդունել

Հունիսի 25-ին ժամը 20-ի սահմաներում Վանաձորի քրեակատարողական հիմնարկից հիվանդանոցային համալիր կենտրոն է տեղափոխվել 1974թ. Ծնված Վլադիսլավ Եդիգարովը` որովայնում օտար մարմին ախտորոշմամբ: Հիվանդանոցում նա բժիշկներին պատմել է, որ մեծ քանակությամբ մետաղյա իրեր է կուլ տվել: Բժիշկները սկզբում փորձել են օգնել Եդիգարովին, որ մետաղյա իրերը բնական ճանապարհով դուրս գան նրա օրգանիզմից:: Սակայն Հունիսի 26-ին բժիշկները պարզել են, որ դրանք  չեն տեղաշարժվում և սուր ցավերն սկսել են ավելի անհանգստացնել Եդիգարովին: Որոշել են վիրահատել: