ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 23 сентября 2014 г.

Սեպտեմբերի 23-ին Վանաձորի Պաշտպանական կազմակերպության խորհրդում կատարվեց հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 23-ին  Վանաձորի  Պաշտպանական  կազմակերպության   խորհրդում  կատարվեց  հանդիսավոր   արարողություննվիրված  Հայաստանի  անկախության  23-ամյակին:Փառապանծ  տոնի  կապակցությամբ  ներկաներին  ողջունեցին  և  շնորհավորեցին  Լոռու  մարզպետ  պարոն  Արթուր  Նալբանդյանը, ՀՀ  ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական  Խորհրդի  նախագահ , Արցախի  հերոս  գեներալ-մայոր  Արկադի  Տեր  Թադևոսյանը, երկրապահ  կամավորների  միության  Լոռու 

воскресенье, 7 сентября 2014 г.

Թբիլիսիում մեկ հայկական դպրոց է գործում

- Ծնողներիս ժամանակ 40 հայկական դպրոց էր գործում, երբ ես առաջին դասարան գնացի` հայկական 8 դպրոց կար, հիմա ընդամենը 1 հայկական ուսուցմամբ դպրոց կա Թիֆլիսում,- պատմում է Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն` Լևոն Չիդիլյանը:-Երբ հայկական դպրոցները պակասեցին հայերն սկսեցին ռուսական դպրոցներ գնալ, հիմա`ավելի շատ  վրացական դպրոցներ են գնում:

  Այսինքն հայոց լեզվի, հայ ազգային մշակույթի պահպանման խնդիր կար. 2011թ. հոկտեմբերի 8-ին` Թարգմանչաց տոնի օրը,  բացվեց «Հայարտուն»` Հայ արվեստի տուն կենտրոնը: Նպատակը` հայապահպանության և հայ-վրացական բարեկամության պահպանումն է, նշում է կենտրոնի

суббота, 6 сентября 2014 г.

Խորովածի փառատոն

Սեպտեմբերի 6-ին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, արդեն 6-րդ անգամ, անցկացվեց Խորովածի ամենամյա դարձած ավանդական փառատոնը: Փառատոնը կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ ու ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Ավանդական այդ փառատոներին օժանդակում է նաև Լոռու մարզպետարանը:
Փառատոնին մասնակցեց 22 թիմ և 3 անհատ: Մասակցում էին Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը, թիմեր Վրաստանից և Ռուսաստանից: Խորովածի փառատոնին առաջին անգամ ներկայացել էին նաև Վանաձորի խնամքի կենտրոնի և մանկատան սաները: