ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 27 декабря 2015 г.

Ամանոր - 2016

Վիկտոր Դալլաքյանի հովանավորությամբ, այս տարի էլ 500 փոքրիկներ ԲՈՀԵՄ կամերային թատրոնի ամանորյա ներկայացման տոմսեր ստացան:
Վ. Դալլաքյանի աջակցությունը միշտ էլ զգացել են Վանաձորում:

среда, 23 декабря 2015 г.

Փողոցային աղբահանություն



Էս էլ՝ էսօրվա նկար է...Երևանյան խճուղի...Այսօր, այստեղ մեր ուսուցչուհիներից մեկի վրա, առավոտյան ժամը 9-ին 4 շուն են հարձակվել... շատ էր վախեցել...Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց կամ մանկապարտեզ են գնում...

пятница, 11 декабря 2015 г.

Աստծո պատասխանը

էս էլ իմ հրաշք մանուկները
Հանրաքվեի հաջորդ առավոտը շոկի մեջ եմ, դե պարզ Է պատճառը... Առավոտ շուտ դպրոց գնացի, մտել եմ 2-րդ դասարան, բայց զգում եմ, որ ի վիճակի չեմ դաս պարապելու, վախենում եմ, որ առանց պատճառի հանկարծ որևէ երեխայի վրա կգոռամ ու էս պարագայում օգնության եմ կանչում Աստծուն՝ բառիս բուն իմաստով... աղոթում եմ. -Տեր Աստված, օգնիր, որ գտնեմ ինքս ինձ, օգնիր, որ կարողանամ աշխատել, օգնիր, որ հանկարծ որևէ փոքրիկի անհարկի չնեղացնեմ...

вторник, 20 октября 2015 г.

Փողոցային են, էլի, հո զոռով չի...

Վանաձոր քաղաքում մոտավորապես 5 հազար լամպ է վառվում: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ 5 հազար լամպի փոխելը միանգամից քաղաքապետարանի բյուջեի վրա, համայնքային բյուջեի վրա ինչ գումարներ կնստի:-Քաղաքապետի խոսքերն են.

Ես համաձայն եմ, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, բայց...

Պատահել է անձամբ ինձ հետ, հոկտեմբերի 20-ին, ժամը ուղիղ 22:58-ին...

Սկսեմ սկզբից՝ տատիկիս քրոջ ծնունդն էի գնացել.

суббота, 10 октября 2015 г.

Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում

                                                            /Վերհուշ/
  Դեպքի մասին ինձ հիշեցրեց ֆեյսբուքյան մի նկար և հերթական Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում


Մի անգամ /դեռ մեքենա չունեի/ աշխատանքի էի գնում, իսկ ես քաղաքից դուրս եմ աշխատում, կանգառում սպասում էի տրանսպորտին, բայց և մտածում, որ երևի ուշացել եմ ու այդ պահին մի մեքենա կանգնեց, հարցնում էին, թե ճիշտ են արդյոք գնում Դիլիջան, դե իմ ճանապահին էր, խնդրեցի ինձ էլ տեղ հասցնել:

   Սփյուռքահայեր էին ու միանգամից ինձ հարց տվեցին.

понедельник, 21 сентября 2015 г.

Ես հայրենիք ունեմ



  Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան...

  Հռչակագիրն ընդունվել էր այդ տարի ու սեպտեմբերին դպրոցը, որպես այդ տարվա շրջանավարտ ընդունեց մեզ...


  Գիտելիքի օրն էր...
Դասղեկս` Ռուզաննա Միտիչյանը կարդաց մեզ համար Հռչակագիրը ու 16 տարեկան պատանիների ու աղջիկների համար մեկնաբանեց, բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում այն:

суббота, 11 июля 2015 г.

Պտույտ մ'ը Վանաձորին թաղերուն մեջ

թիվ 25 դպրոց
  Ժամը 21:30-ի սահմաններում էր.  մեջս ինչ սատանա մտավ` չհասկացա, որոշեցի մի փոքր քայլել: Մեր հարևան տատիկը զարմացավ, որ այդ ժամին ու մենակ դուրս եմ գալիս:
-Մեքենայով ես գնում պտտվե՞ս, -հարցրեց:
-Չէ, մի քիչ քայլեմ, գամ:

  Մեր հարևան տատիկն այդ երեկո միակ զարմացողը չէր. Բազում թաղամասի մի խումբ պարապ տղաներ (չեմ ուզում վիրավորական բառ գրել) ևս զարմացան. շատ երկար ու ուշադիր նայեցին ինձ ու ճեմող ընթացքիս. երևի ուզում էին հասկանալ, թե ով է երկնակամարն իրենց հետ կիսել համարձակվողը...

воскресенье, 14 июня 2015 г.

Հայոց լեզուն`ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում





  Յուրաքնչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները: Հոգեբանները պնդում են, որ 4-7 տարեկան երեխաների մոտ լեզուների ուսուցումն ավելի մեծ արդյունք է տալիս: Այլ խոսքով`այս տարիքային խումբն օժտված է միաժամանակ մի քանի լեզու յուրացնելու բացառիկ ընդունակությամբ: Նրանք հեշտ են յուրացնում, մտապահում և իրենցը դարձնում լեզվի բառապաշարը: Խոսքը օտար լեզուների մասին է, այն էլ` լեզվի բանավոր յուրացման մասին:
 
  Ինչ վերաբերում է տառուսուցմանն ու գրավոր խոսքին` այստեղ արդեն պատկերը փոխվում է: Սովորական մտավոր կարողությունների տեր 5,5-6 տարեկան ոչ բոլոր երեխաները կարող են միաժամանակ յուրացնել 2 լեզվի այբուբեն, գրել-կարդալ 2 լեզվով: Սա հոգեբանների կարծիքն է:

понедельник, 8 июня 2015 г.

Հիմա գցեք-բռնեք` ով է թերացել.... ճՈ-ն, թե ԱԻ-ն

  Հունիսի 7-ին Ալավերդի-Այրում հատվածի 10-րդ կիլոմետրում ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է  գրեթե անանցանելի:
  Երեկ Ալավերդիում քաղաքապետի ընտրություններ էին և էդքան քվեատուփերը ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ են բերվել Վանաձոր.
քարաթափումը եղել է մինչև ժամը 23:30-ը, քանի որ

Նույնականացման քարտը կնիքվու՞մ է

Անվավեր քվեաթերթիկների ժողովածու

Ամեն մարդ իր կերպարն է ներկայացնում..




Ալավերդու քաղաքապետի ընտրություններն ավարտված են


  Արթուր Աբգարյանն այս առումով դեռ թրծվելու տեղ ունի: Պարզ երևաց, որ ընտրակաշառք է բաժանվել. որտեղ, ոնց` չեմ կարող ասել, բայց վերջում էնպիսի մարդիկ էին գալիս. օրինակ` մի կնոջ բերեցին, 4 հոգով, մի կերպ, նվվալով, բարձր ձայնով ասում էր` մեռա:
  Չգիտեմ, թե քանի հազարի համար էին սպանում էդ կնոջը: Ինձ թվում էր, որ փող

Աղջի՛կ ջան, ծրարը գձեցի էդ ծակը

  Հունիսի 7-ին Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին:
Սա քվեախցիկն է, որտեղ իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեարկում են ընտրողները: Քվեխցիկի հետևում 2 հոգի են, որովհետև պապիկը տեսողության հետ կապված խնդիր ունի ու նրան օգնում է թոռը: Հանձնաժողովի կողմից ըստ կանոնակարգի արձանագրություն է կազմվել, նախագահն աշխատում է օրենքի տառին

пятница, 29 мая 2015 г.

Քաղաքապետը զբաղված է հոսանքի թանկացում քարոզելով, խանգարելը թավը չի

  Վանաձորում թաղամասեր կան, որտեղ աղբահանության փոխարեն աղբավառություն է կատարվում՝ բառիս բուն իմաստով: Բացատրեմ՝ աղբահանող մեքենան մոտենում է լիքը աղբարկղերին ու քանի որ մեքենան ինքն արդեն ամբողջությամբ բեռնավորված է, օրը ցերեկով, բնակիչների աչքի առաջ աղբը այրում է. 1, 2 ........  շատ օրեր...
1, 2 ..... շատ ամիսներ....
արդեն՝ տարի...

четверг, 28 мая 2015 г.

Աքլորին ուղարկել ենք բանակ

           (իրական պատմություն)
  Մերոնք մի կծան աքլոր ունեին...
  Անցած ամառ էդ կծանը խեղճ էրեխեքին չէր թողնում մեր բակում ազատ շարժվել, խաղալ:
Ամառը դեռ չի սկսվել, բայց եղբորս տղաներն արդեն, ավանդույթի համաձայն Ահնիձորում են: Գնացել են հերթական ամառային հանգիստը տատ ու պապի մոտ անցկացնելու: Նրանց հետ այսօր իրենց մորաքրոջ տղան` փոքրիկ Արթուրն էլ է եկել մեր բակ ու հիշելով կծանին, վախենալով առաջանալ, անհանգստացած հարցրել է.
  -Ձեր կծան աքլորն ու՞ր ա...
  -Վարդանի հետ բանակ ենք

четверг, 21 мая 2015 г.

Շահումյանի համայնքապետը շնորհավորում է շրջանավարտներին

-Ուզում եմ մեր ժողովրդի սովորության համաձայն էս էրեխեքին կյանք ճանապարհենք մեր օջախից, հավաքել եմ նրանց մեր մշակույթի տան հարկի տակ, որ շնորհավորենք, ուրախացնենք ու կանաչ ճանապարհ մաղթենք,-ասում է Շահումյանի համայնքապետ Էդիկ Մանուկյանը:

среда, 13 мая 2015 г.

Հայկազ Ալեքի Իգիթյան



Հայրենական մեծ պատերազմի վետերան, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկազ Ալեքի Իգիթյանի համար մայիսը տոնական և հոբելյանական ամիս է ոչ միայն եռատոնի առումով: Մայիսի 13-ին Հայկազ Իգիթյանը տոնելու է 90-ամյակը: Ծնվել է 1925թ. Գյումրիում` գաղթականի ընտանիքում. Ծնողները գաղթել են պատմական Ղարսից:

10-րդ դասարանն ավարտել է ու զորակոչվել բանակ. Մինչև Թիֆլիս մարդատար վագոններով գնացինք, էնտեղից` բեռնատարներով տարան,-հիշում է իր կյանքի 9-րդ տասնամյակը թևակոխած վետերանը:

четверг, 7 мая 2015 г.

Լերմոնտովո համայնքում տեղադրվեց հուշաքար

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում սա նախադեպային միջոցառում էր: Առաջին անգամն էր այստեղ համայնքային միջոցառում կազմակերպվում: Լերմոնտովոյի նախկին բնակիչ, այժմ` մոսկվայաբնակ Ասադովի կողմից համայնքում կանգնեցվեց անմահ զինվորի հուշաքար: Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցի աշակերտները, տնօրեն Վ. Հովսեփյանի հանձնարարությամբ հանդես եկան գրական-երաժշտական

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հուշամրցաշար


пятница, 1 мая 2015 г.

Աշխատավորի օրն է. աՂՔատավարձ, թե աՇԽատավարձ...

  Մեր երկրում մարդիկ ավելի շատ նախընտրում են տանը նստել, քան թե աշխատանք գտնել, որովհետև տանը նստած նպաստ ստանալն ավելի արդյունավետ է, քան աշխատել ու աշխատավարձ չստանալը...
  Ավելի լակոնիկ լինեմ. մարդիկ աՂքատավարձը գերադասում են աՇխատավարձից...
  Այսինքն` շատ հաճախ աշխատավարձը նպաստից պակաս գումար է կազմում:
  Ինչ է ստացվում.

пятница, 24 апреля 2015 г.

ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՅՐ Է

Բանաստեղծության հեղինակը եղբորս 12-ամյա որդին է` Դավիթ Մաթևոսյանը: Այս տարի լույս տեսավ նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Իմ ձայնը» խորագրով: Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված նրա «ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՅՐ Է» բանաստեղծությունը: Կարդում է` Մելինե Հարությունյանը:

среда, 22 апреля 2015 г.

Կոչեմ` ապրողաց...

Ուզում եք` կախեք.
ես չեմ կարողանում և չեմ ուզում կարդալ, կամ որ ավելի սահմռկեցուցիչ է` դիտել թուրք բարբարոսների ոճրագործությունները.
ես չեմ ուզում, որ իմ երեխաները, աշակերտները կարդան ու դիտեն դա.
գուցե սխալ եմ?
ես ուզում եմ և փորձում եմ նրանց սովորեցնել մաքառումի այբուբենն այս կյանքում.
ճշմարիտ ապրելու, չընկճվելու ոգեղենությունը.
ողբն ու լացը օգուտ չունեն.

Ծառատունկ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին

2-ական ծառ տնկեցին, մեկը` անմեղ նահատակնեռի հիշատակին, մյուսը` գալիք սեռնդի նոր կյանքի համար...

100-ամյակի միջոցառումները Վանաձորում

1:15-ին 100 անգամ կղողանջեն եկեղեցու զաբգերը: Կհայտարարվի լռության րոպե: Ապա ջահերով երթը Նարեկացի եկեղեցուց կձգվի դեձպի սբ. Աստվածածին եկեղեցի, Նահատակաց պուրակ..

понедельник, 20 апреля 2015 г.

Անգիր գիտեն, բայց կիրառե՞լ

Մեր ժողովրդի ամենամեծ սխալներից մեկը քարապաշտությունն է.
ասեմ.
աղոթելու, Բարձրյալին հավատալու և ապավինելու փոխարեն` քարերն ենք համբուրում.
որ ի՞նչ...  կբացատրե՞ք...
պայքարելու, արարելու, ինքնասիրություն պաշտպանելու փոխարեն` լալիս ենք, ողբ անում, գերեզմանաթմբերը պալատներ դարձնում.
և գիտեք զավեշտը որ՞ն է...
նա, ով էդպիսի գերեզմանոց է կառուցում իր ծնողաց, հարազատաց ու նախնյաց համար, երբեք չի խնամում էդ գերեզմանը, փող է տալիս, որ դա ուրիշներն անեն.
ու ինքը մոռանում է այդ սրբավայրի մասին.
որ ի՞նչ...    կասե՞ք...

вторник, 14 апреля 2015 г.

Սահյանը մեր մեջ է

ՍԱՀՅԱՆՆ ինչ շմայսի խելքի բանն է...

Եթե չեմ սխալվում, ավագ դպրոցի աշակերտուհի էի: Գրականություն շատ էի սիրում: Վերլուծությունների համար խելքս իմը չէր: Դե, միայն մաթևոսյանական գենը չէր. դրան նպաստել են ուսուցիչներս: Փառահեղ ուսուցիչներ եմ ունեցել` Ժորա Թադևոսյան, և փառք Աստծո, դեռ կողքիս ունեմ Սոնա Նալղռանյան, Ռուզաննա Միտիչյան: /Հպարտ եմ, խոնարհվում եմ,

вторник, 7 апреля 2015 г.

Կանանց միամսյակի տոնական միջոցառում

Վիկտոր Դալլաքյանը այս տարի ևս կանանց նվիրված միամսյակին իր նվերը փոխանցեց լոռեցի կանանց: Շուրջ 450 հոգի Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում ներկա գտնվեցին տոնական մշակութային միջոցառման:

четверг, 26 марта 2015 г.

Իմ ձայնը

12-ամյա Դավիթ Մաթևոսյանի ձայնն է. առայժմ ոչ շատ բարձր, բայց` լսելի ու կարևոր, իր տարիքի համար հասուն ու խոր: Ուսուցիչներն ասում են, որ Դավիթը գիտի բառի արժեքը, նշանակությունն ու գործածելու տեղը:

среда, 11 марта 2015 г.

Եզդի և մոլոկան երեխաները մայրիկներին շնորհավորում են հայերեն

Երգում են եզդի և մոլոկան երեխաները....
Տարիներ առաջ, երբ ինձ հարցնում էին` ինչ առարկա ես պարապում Լերմոնտովոյի դպրոցում, պատասխանում էի` մոլոկաններին ու քրդերին մեր լեզուն մեր խոսքն եմ սովորեցնում...
Արդեն 15 տարի....
բայց միայն լեզուն չէ, որ սովորում են, չծիծաղեք, էդ համառ ժողովուրդը հայեցի դաստիարակություն է ստանում...
Երգում են հայերեն, միջոցառումների մասնակցում /ովքեր ծանոթ են նրանց սովորություններին, կհասկանան, որ սա տարիների տքնաջան ու համառ աշխատանքի արդյունք է/...
Դեռ Յարխուշտա ենք պարելու, կտեսնեք....


суббота, 7 марта 2015 г.

Մորս

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել,
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին...
                                        Հովհ. Շիրազ



ՄԱՅՐԻԿԻՍ

Մայր իմ անգին, հիասքանչ.
Տեսնես ինչու ես քո մասին
Փորձում եմ գրել, բայց չի ստացվում,
Գուցե նրանից, որ դու ինձ համար
Ուրիշ ես, մայրի՛կ, անչափ սիրելի…

Ծմակուտի վիպասքը շարունակվում է


Լույս է տեսել 12-ամյա Դավիթ Մաթևոսյանի «Իմ ձայնը» բանաստեղծությունների գրքույկը:
Դավիթ Մաթևոսյանը գրում է բանաստեղծություններ` նվիրված հայրենիքին, Լոռվա բնաշխարհին, Ահնիձորին ու սիրելի մարդկանց: Մաթևոսյանական գենը խոսում է, Ծմակուտի վիպասքը` շարունակվում:

Մաթևոսյանական խոսքերով` Մեծ աշխարհի փոքր անկյունը` Ծմակուտը, նոր շունչ ու հևք

пятница, 13 февраля 2015 г.

Զինվորի երդումը

զինվորս երդվում է...
Աստված աշխարհին խաղաղություն տա, զինվորն էլ խաղաղ երկնքի տակ ծառայի, տուն դառնա, օջախի ծուխը ծխացնի....