ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 23 июня 2014 г.

Նոբել - 65



Ինտերկապ բարեգործականի նոր ակցիան


Աշխատանքի տոնավաճառ՝ Օրրան


Ucom-ը՝ Վանաձորում /նոր ակցիա/


Երգի-պարի փառատոն-25


Բուժաշխատողի օր

Հունիսի 20-ին բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գերակշռում էին բուժաշխատողները:Նրանց մասնագիտական տոնն էր: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, պաշտոնատար այլ այրեր , մտավորականներ: Գուգարաց թեմի առաջնորդն իր խոսքում նշեց , որ  Բժիշկը բարոյականության և խղճի խորհրդանիշն է: Նրանց աշխատանքը համեմատեց արվեստագետի գործի հետ.


Իր շնորհավորանքի խոսքում Ա. Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:

четверг, 19 июня 2014 г.

Բոլորս հավասար ենք, եկեք հարգենք իրար….

Օրերս Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում անցկացվեց սեմինար-քննարկում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունները, նրանց խնդիրներն ու իրավունքները թեմայով: Մասնակցում էին Լերմոնտովո, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքների գյուղապետարանների և ավագանու ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնությունների հետ աշխատող, ինչու չէ, նաև նրանց հետ կողք-կողքի ապրող ուսուցիչներ: Խնդիրները բազմազան էին, առաջարկվող լուծումներն իրատեսական. մնում է համատեղ աշխատանք.

вторник, 10 июня 2014 г.

Հայկական տարբերակ

Հենց նոր ինձ մի կին զանգեց Աբովյան քաղաքից.
փախստականի կարգավիճակ ունի.
էպիլեպսիկ հիվանդ է ու էլի բազմաթիվ հիվանդություններ նշեց.
պարզ է չէ, որ նրան չի կարելի բարկանալ, չեմ խոսում հունից դուրս գալու մասին.
բայց էդ պոլիկլինիկայի բժիշկները նրան հունից հանել էին.
առավոտից սպասում է իր հերթին ու դեռ էլի է սպասելու, քանի որ պոլիկլինիկան լրիվ հայկական է և աշխատում է հայկական տարբերակով՝ խծբ կա, ներս եկեք, չէ՝ դեռ երկար կսպասեք ձեր հերթին....

среда, 4 июня 2014 г.

ԱՆ նախարար Արմեն Մուրադյանի աշխատանքային այցը՝ Լոռի


Դեռևս նորընտիր նախարար, բայց արդեն երկրորդ անգամն է Վանաձորում: Ասում են՝ ոլորտում խնդիրներն այս մարզում ավելի շատ ու հրատապ են....

воскресенье, 1 июня 2014 г.

Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ....

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի սաները դասվար Լեռնուհի Մաթևոսյանի ջանքերով հյուրերին ներկայացրեցին իրենց մանկության մոլորակի հեքիաթը: Մոլորակ որտեղ գլխավորը ժպիտն էր, ընկերությունը և մարդասիրությունը: Փոքրիկ 3-րդցիների շնորհիվ դահլիճում սփռվեց բարությունը: Փոքրիկների կարծիքով բարությունն է պակասում այսօր աշխարհում, և բարություն անելով մարդը ավելի է հարստանում: Իսկ ժպիտը այսօր ամենակարևորն է, քանզի մարդը, երբ ժպտում է դառնում է ավելի բարի:

Օպերային թատրոնի նվերը մանուկներին