ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 10 октября 2015 г.

Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում

                                                            /Վերհուշ/
  Դեպքի մասին ինձ հիշեցրեց ֆեյսբուքյան մի նկար և հերթական Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում


Մի անգամ /դեռ մեքենա չունեի/ աշխատանքի էի գնում, իսկ ես քաղաքից դուրս եմ աշխատում, կանգառում սպասում էի տրանսպորտին, բայց և մտածում, որ երևի ուշացել եմ ու այդ պահին մի մեքենա կանգնեց, հարցնում էին, թե ճիշտ են արդյոք գնում Դիլիջան, դե իմ ճանապահին էր, խնդրեցի ինձ էլ տեղ հասցնել:

   Սփյուռքահայեր էին ու միանգամից ինձ հարց տվեցին.


-Ինչու
՞ են Հայաստանում մարդիկ «շնորհակալության» փոխարեն՝ «մերսի» ասում:
-Դե, արդեն մտել է առօրյա խոսակցականի մեջ, երևի ավելի կարճ է, հարմար ձև և այլն. բայց իհարկե, ոչ բոլորն են
«մերսի»-ն օգտագործում, ես կասեի քչերը...,-փորձում եմ ազգիս արդարացնել ես:
   Հասանք Լերմոնտովո, ես պիտի իջնեմ, հրաժեշտ տալիս բարի ճանապարհի հետ շնորհակալության փոխարեն ասացի՝
«մերսի»...
  Ու մինչ օրս՝ դա իմ վերջին
«մերսի»-ն էր...
Ահա և Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում, ֆրանկոֆոն ժողովրդիս համար..

Комментариев нет:

Отправить комментарий