ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 21 сентября 2015 г.

Ես հայրենիք ունեմ



  Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան...

  Հռչակագիրն ընդունվել էր այդ տարի ու սեպտեմբերին դպրոցը, որպես այդ տարվա շրջանավարտ ընդունեց մեզ...


  Գիտելիքի օրն էր...
Դասղեկս` Ռուզաննա Միտիչյանը կարդաց մեզ համար Հռչակագիրը ու 16 տարեկան պատանիների ու աղջիկների համար մեկնաբանեց, բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում այն:

  Մեր ընկալումներն այնքան էլ հստակ չէին ոչ ներկայի և ոչ էլ ապագայի մասին, թեև հաճախ էինք մինչ այդ դասերից փախել ու Արցախ պուրակում մասնակցել Ղարաբաղ շարժմանը, շատ բան էինք հասցրել լսել, հասկանալ, սովորել. շատ բան էր փոխվել մեր մտածողության մեջ: Գիտեինք ինչ է պայքարը ու պատրաստ էինք նվիրաբերել մեզ հանուն այդ պայքարի, բայց թե ինչ պիտի տար մեզ անկախությունը ու ինչով էր այդքան ոգևորել Հռչակագիրը մեր ուսուցիչներին, ծնողներին ու ավագներին, դեռևս հստակ չէինք պատկերացնում...

  Դասընկերներիցս մեկը` հիմա արդեն չեմ հիշում, թե ով էր, հարցրեց, թե այս խեղճ ու կրակ Հայաստանը, շրջափակման օղակի մեջ, ինչպես պիտի պահի իրեն, ոնց ենք ապրելու` պահպանելով մեր ինքնությունը...
  - Թող որ գաղութ դառնանք, բայց գոնե ավելի հարուստ երկրի գաղութ, թող որ կարողանանք ապրել ազատ մտածողությամբ, ժողովրդավար գաղափարներով, բայց կարևորը, որ մեզ չստիպեն մտածել այնպես, ինչպես վերևներում են մտածում...
էս նկարը գտա համացանցում.
ու չհասկացա ստորագրությունների իմաստը...
  Երկար դաս էր. էսքանն եմ հիշում, սա տպավորվեց իմ պատանեկան ուղեղում. թող վերևներում չասեն, ես ինչպես մտածեմ...

Հ. Գ. Ու ինչ իմանայինք, որ հետո հանրաքվե պիտի լիներ ու հետո` Ակախություն....
    Ու այսօր արդեն 24-ամյա անկախ Հայաստան. ի՛մ Հայաստանը...

  Մեզնից յուրաքանչյուրը պարտք ունի հայրենիքին. յուրաքանչյուրս մեր կարողացածի չափով, բայց պիտի փորձենք վերադարձնել այդ պարտքը...
Դժվար է, իհարկե, ոչ ՄԱՅՐ մեծության պարտքը կարելի է ամբողջությամբ վերադարձնել, ոչ էլ` Հայրենիքինը...
  Բայց պարտքը կա, պարտքը էն Տղերքի առաջ, ովքեր նվիրաբերվեցին ու ում ոգին այսօր մեզ ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում...
  -Փա՜ռք ՁԵԶ, մեր Անմահներ... հավերժ խոնարհում...

Комментариев нет:

Отправить комментарий