ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 20 октября 2015 г.

Փողոցային են, էլի, հո զոռով չի...

Վանաձոր քաղաքում մոտավորապես 5 հազար լամպ է վառվում: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ 5 հազար լամպի փոխելը միանգամից քաղաքապետարանի բյուջեի վրա, համայնքային բյուջեի վրա ինչ գումարներ կնստի:-Քաղաքապետի խոսքերն են.

Ես համաձայն եմ, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, բայց...

Պատահել է անձամբ ինձ հետ, հոկտեմբերի 20-ին, ժամը ուղիղ 22:58-ին...

Սկսեմ սկզբից՝ տատիկիս քրոջ ծնունդն էի գնացել.
հաշվարկս էնպես էի արել, որ ուղիղ 23:00 մեր բակում կլինեմ, բայց՝ Դիմաց թաղամաս տանող կամուրջը հազիվ անցա ու....
Փողոցային լույսերն անջատվեցին...
Փողոցային են, էլի, հո զոռով չի...
-Ես ձեր փողոցային, ոչ ամոթ ունեք, ոչ աբուռ,-կասեր տատս...
Ասածս ինչ է՝ 5000 լամպ, 2 րոպե՝ օրական...
3 ամսում՝184 րոպե, կամ՝ ուղիղ 3 ժամ 4 րոպե....
Այ թե խնայողություն է....
Այ մարդ, ասա, էլ ինչի եք էդքան տանջվում րոպե-վայրկյանային հաշվարկների վրա, միանգամից ասեք փողոցին լույս չի հասնում ու պրծեք, էլի...
- Ա էէէէէէէէէէ,-կասեր պապս.... Բայց մի միտք էլ ինձ հանգիստ չի տալիս. ուրեմն քաղաքապետիս տեղն ինչքան է նեղ, որ էս րոպե-վայրկյաններից է կառչել...

Комментариев нет:

Отправить комментарий