ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 13 апреля 2014 г.

Համո Սահյան - 100

  Մինչ այդ հաղորդումը լսելը մեծ ոգևորությամբ էի պատրաստվում գրականության դասերին. այս գրողն այս տողով ցանկացել է սա ասել, նպատակն է ունեցել սրա, այնինչը՝ այն բառով կամ արտահայտությամբ ցանկացել է այն ասել.........
ու էդպես շարունակ......
  Մի օր էլ, չեմ հիշում ինչ հաղորդում էր, Սահյանն էր խոսում իր իսկ ստեղծագործությունների մասին, ասաց.
   -Ով գիտի, թե ես այս բառերով ինչ եմ ուզել ասեմ. դա միայն ես գիտեմ.

միայն ես կարող եմ ասել. ով է թույլ տվել մեկնաբանել գրողի գրածը ով ինչպես կուզի. գրածն արդեն գրած է, ասվածն՝ ասված. էլ ասել ու մեկնաբանել պետք չի, զգալ ու հասկանալ է պետք....
   Անցել են երկար ու ձիգ տարիներ, բայց ամեն անգամ որևէ բանաստեղծություն աշակերտներիս համար վերլուծելիս՝ ինչ-որ բան խանգարում է, իսկ Սահյանին՝ ուղղակի փորձում եմ հնչերանգով տեղ հասցնել.........
   Նա ասելիքն ասել է, ես ով եմ?

Комментариев нет:

Отправить комментарий