ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 12 июля 2017 г.

Վանաձորի քաղաքապետարանի հերթական միֆ ակցիան

  Երեկ մի անեկդոտ լսեցի.

 -Այ տղա ջան, դու ինչ վարորդ ես, վարորդական վկայական էլ չունես, Երևանում ոնց ես մեքենա վարելու: Վերջ տուր քեզ մեքենա պետք չէ,-ասում է մայրը:

-Վա՜յ, մերա ջան, վարորդական իրավունքն ինչ եմ անում, ում ուզում ես, հարցրու, ասում են՝ եթե Վանաձորում կարողանաս մեքենա վարել, ուրեմն դու էլ ոչ մի տեղ պրոբլեմ չունես:


                                                                                Սկզբում ծիծաղեցի, հետո բոլորովին էլ ծիծաղելի չէր:
 Իսկ ավելի ուշ՝ այսինքն, երբ մի շաբաթից ավելի նույն հատվածում դիսերտացիա ես պաշտպանում, թե ոնց հաղթահարես էս իրավիճակը ու երբ ստիպված ես մեքենայիդ անիվները նորով փոխարինել, կամ վարպետի մոտ էդ խայտառակ ճամփաներից առաջացած անսարքությունները վերացնել, հասկանում ես, որ այստեղ էլ լացն էլ չի փրկի:                                                                                                                                                                                                                   
               Ասենք, էս քանդածներն արդեն էնքան երկար են այսպես մնացել, որ կամաց լցվում են: Դրանց մի մասը հողով կլցվի ու մի քանիսը շատ հնարավոր է հետագայում էլ աննկատ մնան, անտեսվեն ու ասֆալտն այդպես էլ չպարուրի իրենց:

  Ա՜յ, այստեղ էլ չգիտեմ, լամ, թե խնդամ:
                    Հա, մի բան էլ չեմ հասկանում, ասենք, էս ճաքերով ասֆալտը, որ կարկատեն, ինչքան կդիմանա, ինքն ա կարկատանին պահելու, թե կարկատանը իրան:

  Էլի, շատ բաներ կան, որ չեմ հասկանում...

  Օրինակ, չեմ հասկանում, էս քանդած վիճակն ինչու է 10 օր այսպես ձգվում, ասենք, հնարավոր չի մի կողմից քանդել, մյուս կողմից կարկատել...              
Հա, հիմա եմ հասկանում, արդեն քանի օր անձրև չկա, անձրևին են սպասում, կներեք, բոլորովին մոռացել էի ասֆալտ անելու աշխարհում հայտնի վանաձորյան տեխնոլոգիայի մասին....  










  Չեմ հասկանում նաև, Վանաձորի քաղաքապետարանը էս խայտառակ փողոցներով երթևեկող վարորդների համար ինչ պարգև է նախատեսել...

 Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, էլ մեքենա էլ չի մնա, դե որ մեքենա չլինի, վարորդ էլ չի լինի, հա էլի, ինչ ակցիա, ինչ պարգև...
ես էլ չեղած բաների մասին եմ երազում....








Հ. Գ. Բա դուք հեչ ամոթ, աբուռ չունեք,-կասեր տատս...

Комментариев нет:

Отправить комментарий