ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 31 августа 2021 г.

Ուսուցչուհին, իրեն կարգապահական տույժի ենթարկելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, դիմել է դատարան


2021թ․ օգոստոսի 31-ին
  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ա. Ոսկանյանի գործը:

Ա. Ոսկանյանը
աշխատել է «Լոռու մարզի Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, որպես անգլերենի ուսուցչուհի: Վերջինս, 2021թ. հունիսի 5-ին, վերոհիշյալ դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի:

Հայցվորը դատարան է դիմել
տնօրենի կողմից իրեն կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջով:

Ըստ Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Ա․ Եդոյանի թիվ 39 հրամանի, Ա. Ոսկանյանը պատշաճ մակարդակով չի իրականացրել իր  աշխատանքային պարտավորությունները, որի արդյունքում տուժել է դպրոցի աշակերտների կրթություն ստանալու իրավունքը: Ըստ տնօրեն Եդոյանի, անգլերենի ուսուցչուհին օն-լայն դասնթացի համար նախատեսված գաղտնաբառն ուշ է ուղարկել աշակերտներին, որի արդյունքում աշակերտները չեն կարողացել մասնակցել դասընթացին: Հայցվորի շահերի պաշտպան Արթուր Սուքիասյանը դատարանին ներկայացրեց այն փաստը, որ Ա. Ոսկանյանը պատշաճ մակարդակով տեղեկացված չի եղել իր վրա դրված նշված  պարտականությունների մասին, չի զգուշացվել նաև դրանց ժամկետների համար:

Դպրոցի տնօրեն Ա. Եդոյանը դատարանում դարձյալ հավաստիացրեց, որ կարգպահական տուժը տեղին է, իրավաչափ է, և որոշումը պետք է մնա անփոփոխ, պատճառաբանելով,  որ Աննա Ոսկանյանը վերապատրաստման դասընթացներ է անցել Բրիտանական խորհրդի կողմից, ստացել ադմինի կարգավիճակ և հեռավար դասընթացի բոլոր նրբությունների մասին իրազեկ է եղել հենց ինքը: Իսկ ինչ վերաբերում է աշակերտներին գաղտնաբառերը ժամանակին չփոխանցելուն, դա աշխատանքի թերացում է: Ա Եդոյանը նշեց նաև, որ ինքը անձամբ տվել է աշակարտների ցուցակը և լրացուցիչ զգուշացրել, որ գաղտնաբառերը տրամադրվի նրանց։

 Դատարանը, դատավոր Արամ Մկրտչյանի նախագահությամբ  որոշում կայացրեց, որ հաջորդ դատական նիստին պատասխանող կողմը պետք է ապացույց ներկայացնի այն մասին, որ Ա. Ոսկանյանը օրենքով սահմանված կարգով  իրազեկված է եղել իր պարտականությունների մասին, ինչպես նաև տեղեկացված է եղել ժամկետների մասին ևս:

Քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի
8-ին:

                                  Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
                                             ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                    «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий