ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 11 июля 2017 г.

Ադրբեջանական կոնֆետները փակեցին վանաձորյան բազմաթիվ խանութները



 Նախօրեին Լոռի ՀԸ գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ՖԲ-յան էջի գրառումն աղմուկ հանեց:
    Իսկ հաջորդ օրն արդեն լրատվամիջոցներն իրար հերթ չէին տալիս թեմայի մասին հրապարակումներ անելիս:


  Ոչ մի անգամ այս տարածքներում խանութների այսպես համատարած կողպված դռների չէի հանդիպել:





 Իրականում, «Լաչինի միջանցքում», հուլիսի 11-ին փակ մնացին բազմաթիվ խանութներ. այդ թվում նաև ոչ կոնֆետի առևտրով զբաղվող խանութներ:

 Կարո՞ղ եմ հետևություննե անել.

1. Այդ խանութներն անօրինական գործունեություն են ծավալում և, իմանալով շրջայցի մասին, ինչ-ինչ բաներ կոծկելու համար փակել են իրենց դռները:



2. Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր այցով վախեցրել է նաև ոչ սննդի առևտրով զբաղվող խանութներին. իր այցելության ժամանակ չի կարևորել այս փաստը /հա, ինչ կա որ, միանգամից տասնյակ խանութների դռներ չեն բացվել, հա ինչ, ինչի եք խառնվել իրար, մի քանի օր չեն բացվի, հետո էլի կաշխատեն/.
3. Հարկային ծառայությունն այս փաստը ևս կանտեսի...


                                                                     4. Ու
՞մ է ձեռնտու այս իրավիճակը.


5. Որքանո՞վ են այս աչք փակողները լավը էն ադրբեջանական կոնֆետը հաջողությամբ իրացրած վաճառողից...  

 Եվ վերջապես, ո
՞վ կնետի առաջին քարը...
Թե
՞ աստվածաշնչյան առակի նման յուրաքանչյուր ոք զգալով իր մեղքի բաժինն ուղղակի գլուխը կփորձի ազատել...       


Комментариев нет:

Отправить комментарий