Սեպտեմբերի 18-ին Մեծամորում քաղաքապետի և ավագանու ընտրություններ էին: Քաղաքում տեղակայված էր 5 ընտրատեղամաս, որտեղ իր քաղաքացիական պարտքը, ըստ ընտրացուցակների, պետք է իրականացներ 9267 ընտրող: 5 ընտրատեղամասերից 4-ը տեղակայված էին համապատասխան շենքերի /մանկապարտեզներ, մշակույթի տուն/ 2-րդ հարկում: Որոշ տարեցներ ձեռնափայտի օգնությամբ մի կերպ բարձրացել էին ու անմիջապես նստել հանգստանալու: Սայլակով ընտրողների չտեսա, տա Աստված, որ Մեծամորում ոչ ոք սայլակի կարիք չունենա, բայց տեսնես ինչ վիճակագրություն կա?