ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 8 мая 2011 г.

ՎԱՆԱՁՈՐԻ “ՀՈՐՈՎԵԼ” ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է


-Ես սիրում էի պարել ու սկսեցի իմ առաջին քայլերն այս ասպարեզում  Հորովելմանկապատանեկան պարի համույթում: Այսօր պարում եմ Հայաստանի պարի պետական անսամբլում: Ես պարուհի չէի դառնա, եթե չլիներ Հորովելը”, տարիներ են անցել, բայց հիշում եմ պարուսույցիս` Արմենուհի Դիլանյանի ցուցումները, քաղցր են հիշողությունները 15 տարի անց, հուզիչ,-պատմում է Լիլիթ Ասատրյանը: Նա Հորովելիառաջին սաներից է: Իսկ Հորովելնարդեն 15 տարեկան է:
   
Պարուսույց Արմենուհի Դիլանյանի սաները եկել էին ներկա լինելու իրենց առաջին քայլերը պարարվեստում հարթած համույթի հոբելյանական երեկոյին, զգալու և տեսնելու իրենց պարուսույցի ջերմ ժպիտն ու գորովալի, շոյող հայացքը: Իսկ պարուսույցն արդեն վեցերորդ սերունդն է ճանապարհում կյանք: “Հորովելպարի մանկապատանեկան համույթն այս տարիների ընթացքում բազմաթիվ բեմեր է գրավել, ներկայացրել ազգային պարը տարբեր երկրներում, արժանացել պատվոգրերի, շնորհակալագրերի, ստացել դափնեկրի կոչում: Դժվարություններով ու հաջողություններով անցած Հորովելիգեղարվեստական ղեկավարը մարզային և քաղաքային իշխանությունների կողմից հայ ավանդույթների պահպանման, զարգացման և գեղագիտական դաստիարակության գործին նվիրաբերվելու համար արժանացավ շնորհակալագրի:
  -
Իմ ստացած ամենամեծ գնահատականն այս պատանիների ու երեխաների խանդավառությունն է, ժողովրդիս արվեստի ազգային ակունքների պահպանումը և հանդիսատեսի ծափերը: Ուժ ու եռանդ ժողովրդական պարի վարպետներին, որ ապրի հայկական պարը,-ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Արմենուհի Դիլանյանը:

Комментариев нет:

Отправить комментарий