ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 24 марта 2011 г.

ՎԱՆԱՁՈՐԻ ՊԲՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԱԿՑԻԱ` ՆՎԻՐՎԱԾ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ



Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Վանաձորի Պետական Բժշկական քոլեջի 50-ից ավելի ուսանողներ և դասախոսներ երթ էին կազմակերպել քոլեջից դեպի Հայքի հրապարակ.

 - Այստեղ մարդիկ շատ են, իսկ մեր նպատակն է ավելի մեծ թվով մարդկանց իրազեկել, որ տուբերկուլյոզը մահաբեր չէ, եթե մարդը գիտի դրա մասին, եթե նպաստում է կանխարգելմանը, կամ հիվանդությունը վաղ շրջանում հայտաբերելուն,-ասաց երթի առաջատարներից մեկը` ՎՊԲՔ դասախոս Լյուդմիլա Պողոսյանը:
 - Չպետք է վախենալ հիվանդությունից, այլ պետք է քաջատեղյակ լինել,-կրկնում էին ուսանողները և հիվանդությանը վերաբերող բուկլետներ բաժանում անցորդներին:
  Նրանք տուբերկուլյոզի դեմ պայքարելու իրենց ձևն էին գտել:

Комментариев нет:

Отправить комментарий