ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 14 июня 2011 г.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԿՐԾՈՂՆԵՐԻՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ՎԱՐԱԿԸ



Մարգահովիտցի 1982թ. ծնված Ա. Բ.-ն համայնքի առողջության կենտրոն էր դիմել դեռևս ապրիլ ամսին. Նրա գանգատների հիման վրա տեղի բժիշկները բուժումներ էին նշանակել, եզրակացնելով, որ նրա մոտ գրիպոզ վիճակ է: Բայց “գրիպոզ վիճակը” տեղի չէր տվել, ավելին` բարդություններ էին նկատվել կոկորդի շրջանում… Լուրջ ուսումնասիրությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է տուլարեմիայի հարուցիչը, որը մարդուն է փոխանցվում կրծողներից.

  - Տարվա այս ժամանակահատվածը առավել վտանգավոր է, հիվանդության տարածումը կանխարգելելու համար 14 տարեկանից բարձր, առավել խոցելի համարվող շուրջ 600 մարդ պատվաստվել է, հատկապես ընտրվել են նրանք, ովքեր ավելի ակտիվ են հողի աշխատանքում, քանի որ դաշտերում, հողը փորելիս մարդը կարող է անուղղակի շփման մեջ մտնել ինչպես կենդանի, այնպես էլ վարակից սատկած կրծողների հետ. Երկու դեպքում էլ հիվանդության հարուցիչի կենդանուց մարդուն փոխանցվելու հավանականությունը մեծ է,-ասում է Մարգահովիտի առողջության կենտրոնի տնօրեն` Արամ Նազարյանը:
  Հիվանդության ինկուբացիոն /գաղտնի/ շրջանը տևում է 10-20 օր:  Գյուղացիների համար հիվանդության հետ կապված բացատրական աշխատանք է իրականացվել, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ: 

Комментариев нет:

Отправить комментарий