ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 26 июля 2011 г.

ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


ԿԱՅԱՑԱՎ 3-ՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
 Հուլիսի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն մանկապղծության մեջ մեղադրվող` Սերոբ Տեր-Պողոսյանի գործով 3-րդ դատական նիստը: Այսօր նիստի ընթացքում լսել են տուժողներից ևս մեկին / այժմ զինծառայող` Վայոց ձորից/:

Ինչպես նշում է Հովսեփ Սարգսյանը, գործը ապացույցների հետազոտման փուլում է և, ելնելով քննության շահերից, զերծ է մնում որոշ մանրամասներ հաղորդելուց: Սակայն չի հերքում, որ տեսաձայնագրությունների մեջ հստակ երևում են թե տուժողների և թե մեղադրյալի դեմքերը:
10 տուժողներից դատական նիստերի ընթացքում ցուցմունք են տվել միայն 2-ը:

Комментариев нет:

Отправить комментарий