понедельник, 29 августа 2011 г.
вторник, 16 августа 2011 г.
понедельник, 15 августа 2011 г.
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՄՈՏԿՈՐՈՒՄ
Մոտկորի սրբավայրում սբ. Աստվածածին մատուռը կառուցվել է 2005թ.-ին Արցախյան ազատամարտի մասնակից, այսօր արդեն ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի հետախուզության բաժնի պետ, գնդապետ Սամվել Վանեսյանի մտահղացմամբ, նախաձեռնությամբ ու հովանավորությամբ. Հետո այստեղ կանգնեցվեց Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի խաչքար, այսօր արդեն Մոտկոր աշխարհի մեծ զավակի` Հր. Մաթևոսյանի արձանը: Արձանը, ինչպես և սբ. Աստվածածինը միակն են Մոտկոր աշխարհում` մինչ օրս ծառայում էին Շամուտ, Լորուտ, Աթան և Ահնիձոր համայնքներին, միավորում նրանց, այսօր արդեն Ինչպես և Հրանտ Մաթևոսյանը` ամբողջ ազգինն են:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ ՄՈՏԿՈՐԻ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ
Օգոստոսի 14-ին Մոտկորի սրբավայր կոչվող վայրում տեղադրվեց Հրանտ Մաթևոսյանի արձանը: 2005-ին այստեղ կառուցվել է առաջին և մինչ օրս միակ մատուռը` սբ. Մարիամ Աստվածածինը, ապա Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի զոհերի խաչքարը, այսօր էլ առաջին արձանը: Մոտկորցիները նպատակ ունեն Մոտկորի սրբավայրը դարձնել մշակութային պուրակ: Սրբավայրն արդեն 6 տարի եկեղեցական և հիշատակի միջոցառումների ժամանակ այստեղ է հավաքում Մոտկոր աշխարհի Շամուտ, Լորուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակչությանը: Իսկ արձանի բացման արարողությանը նաև բազմաթիվ հյուրեր կային:
четверг, 11 августа 2011 г.
Подписаться на:
Сообщения (Atom)