Մոտկորի սրբավայրում սբ. Աստվածածին մատուռը կառուցվել է 2005թ.-ին Արցախյան ազատամարտի մասնակից, այսօր արդեն ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի հետախուզության բաժնի պետ, գնդապետ Սամվել Վանեսյանի մտահղացմամբ, նախաձեռնությամբ ու հովանավորությամբ. Հետո այստեղ կանգնեցվեց Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի խաչքար, այսօր արդեն Մոտկոր աշխարհի մեծ զավակի` Հր. Մաթևոսյանի արձանը: Արձանը, ինչպես և սբ. Աստվածածինը միակն են Մոտկոր աշխարհում` մինչ օրս ծառայում էին Շամուտ, Լորուտ, Աթան և Ահնիձոր համայնքներին, միավորում նրանց, այսօր արդեն Ինչպես և Հրանտ Մաթևոսյանը` ամբողջ ազգինն են:
Տարածքը սրբատեղի է նաև Սոս Սարգսյանի համար. “Այն վայրը, որտեղ ապրել, շնչել է Հրանտ Մաթևոսյանը, ինձ համար սրբատեղի է”:
Բոլոր ժամանակներում ժամանակի քաղաքակրթությունից հեռու Ահնիձորում, հայրենի հող ու ջրի հետ կռիվ տվող ու իրենց սահմանափակ աշխարհով ապրող մարդիկ այսօր էլ անտարբեր էին աշխարհի իրադարձություններին ու հավաքվել էին Մոտկորի սրբավայրում` մասնակցելու իր գրականությամբ աշխարհին Հայաստանի տեղը ցույց տված գրողի` Հրանտ Մաթևոսյանի արձանի բացման արարողությանը:
Արձանը բացելու պատիվը տրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին, Հրանտ Մաթևոսյանի կնոջն ու թոռնուհիներին:
Комментариев нет:
Отправить комментарий