ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 13 февраля 2012 г.

Հրանտ Մաթևոսյան


Ծմակուտի, Մոտկորի, Լոռիի, Հայաստանի ու հայերի Հրանտը…
Իր հողի պես բեղուն, ազգի պես արդար, մտքի պես` լուսավոր….

   Փետրվարի 12-ին Մոտկոր աշխարհում մեծ գրողի արձանի մոտ, ինչպես նաև Վանաձորի Հր. Մաթևոսյանի անվան զբոսայգում, մայրաքաղաքում էլ` պանթեոնում մեծ գրողի արձանի մոտ  տեղի ունեցան հիշատակի և մեծարման գրական-գեղարվեստական միջոցառումներ…

Ապրելով գյուղացու կյանքով՝ նա կարողացավ այնպես բացահայտել գյուղական կյանքն ու առօրյան, որ կարծես «Աշխարհն է Ծմակուտում»: Այսօր էլ՝ նրա ծննդյան 77-ամյակին՝  մահից 10 տարի անց նշվում է գրողի ծննդյան օրը նաև «Մեծ աշխարհի իր փոքր անկյունում», հայրենի Ծմակուտի հող ու ջրից սերված հին ու նոր սերնդի կողմից: Հրանտ Մաթևոսյանի կիսանդրին  հայրենի Մոտկոր  աշխարհում` սբ. Աստվածածին մատուռի, Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի խաչքարի հարևանությամբ կանգնեցվեց  2011թ. օգոստոսին` Արցախյան ազատամարտի մասնակից, այսօր արդեն ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ուժերի զորքերի հետախուզության բաժնի պետ, գնդապետ Սամվել Վանեսյանի ջանքերով:  

   Աշխարհի քաղաքական թոհ ու բոհից հեռու այս գողտրիկ անկյունում փետրվարի 12-ին դարձյալ հավաքվել էին մաթևոսյանական հերոսները` իր մաքրամաքուր հող ու ջրից սերված Լորուտ և Շամուտ համայնքների դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, աշակերտներ: Ձմեռային ցրտաշունչ եղանակը չխանգարեց, որ մաթևոսյանասերները այցելեն Մոտկոր աշխարհի սրբավայր սբ. Աստվածածին մատուռի տարածք՝ ծաղիկներ դնելու մեծանուն գրողի հիշատակին կանգնեցված կիսանդրուն:
 
Տարածքը սրբատեղի է նաև Սոս Սարգսյանի համար. “Այն վայրը, որտեղ ապրել, շնչել է Հրանտ Մաթևոսյանը, ինձ համար սրբատեղի է”,- Մոտկոր աշխարհում Հր. Մաթևոսյանի կիսանդրու բացման արարողության ժամանակ ասաց «Մենք ենք մեր սարերի» Լեյտենանտը:
  «Բոլոր ժամանակներում ժամանակի քաղաքակրթությունից հեռու Ահնիձորում, հայրենի հող ու ջրի հետ կռիվ տվող ու իրենց սահմանափակ աշխարհով ապրող մարդիկ այսօր էլ անտարբեր էին աշխարհի իրադարձություններին ու հավաքվել էին Մոտկորի սրբավայրում` հարգանքի տուրք մատուցելու իր գրականությամբ աշխարհին Հայաստանի տեղը ցույց տված գրողին` Հրանտ Մաթևոսյանին…




Комментариев нет:

Отправить комментарий