ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 30 мая 2012 г.

ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԿՆԴԵՂԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ


Ինչ է պոչամբարը: Պոչամբարը բնապահպանական կառույց է, որտեղ հանքարդյունաբերության ֆլոտացիոն ջրերը, հանքաջրերն են հավաքվում, որտեղ նստում է դատարկ ապարը, գնում է օքսիդացում, ջուրը մաքրվում է եւ վերադարձվում իր բնական հուն»:-այսպես են բնորոշում պոչամբարը ոլորտի գիտակները:
«Դեբետ» բնապահպանական ՀԿ նախագահ Ա. Ղազինյանը սրան ավելացնում է. «
Ճիշտն ասած` ես կուզեի խոսել  հանքարդյունաբերության ոլորտում մեր մշակույթի բացակայության մասին:Մեզ մոտ բազմաթիվ ճյուղերում մեծ աստիճանի չզարգացածություն է տիրում, նույն ձեւով հանքարդյունաբերության ոլորտում` պոչամբարների, թափոնների, հանքավայրերի կառավարման եւ օրենսդրության մեջ:Դա պրոցես է, որ պետությունն ու ազգը պետք է անցնեն ինչ-որ ժամանակահատվածում: Բնականաբար, այսօր ինչ որ արվում է Ախթալայում, որտեղ եկեղեցու մոտ գտնվող պոչամբարի ֆլոտացիոն ջրերը անընդհատ ուղղակիորեն լցվում են Ախթալա գետը, որն էլ հոսում է Դեբեդ, հակաբնական եւ հակաբանական գործունեություն է»:

 
Ու դեռ նախորդ գոչծունեության արդյունքում առաջացած բացասական երևույթները վերացնելու մասին խոսք չկա, բայց կարծես ընթացքի մեջ է նույն երևույթի կրկնությունը` ավելի մեծ մասշտաբով.
 «
Ինչ վերաբերում է այդ պոչամբարներին, Թեղուտին եւ այլն, ես կարծում եմ, որ Թեղուտը պետք է շահագործվի, այո, այդ հարստությունը պետք է վերցվի, բայց պետք է չաշխատի քարեդարյա մեթոդներով, պետք է չաշխատի բարբարոսաբար, պետք է նորմալ աշխատի:Թեղուտում 300 մլն խմ տարողությամբ պոչամբար է սարքվում: Հա, լավ են անում: Անտառ են կտրում, թող 3 անգամ շատ անտառ տնկեն:Թող ճիշտ պոչամբար սարքվի, ժամանակակից տեխնոլոգիաներով, այնպես, որ հետո, երբ այդ պոչամբարը կոնսերվացվի, մի 20 տարի էլ ետկոնսերվացիոն մոնիտորինգ անցնի, եւս 30 տարի թող ապահովագրվի, ինչպես այսօր արվում են եվրոպական երկրներում»:
    Ա. Ղազինյանը
Թումանյանի տարածաշրջանում շատ ծանր է գնահատում. «Պոչամբարների վիճակը, դեպի պոչամբարներ տեղափոխման հանքային թափոնների, ֆլոտացիոն ջրերի կոմունիկացիաների կառուցման ու վերահսկման վիճակը շատ վատ է, արվում է ցածր տեխնոլոգիական մակարդակով, ահավոր շատ վթարային դեպքերի ուղեկցությամբ, որը բերում է աղտոտման որոշակի դեպքերի,հիմա ուշադիր նայեք,-ասում է նա` ցույց տալով Դեբետը,- էս սպիտակ փրփուր չի է, սա հենց էդ թափոններն են, թույնն ա, որ հետո ոռոգում ենք մեր այգիները, բերքն էլ մենակ ալավերդցին չի ուտում, ձեր Կիրովականի շուկայում էլ ենք ծախում ու էլի շատ տեղեր, այսինքն ամենապարզ ձևով եմ ասում, սա մենակ մեր խնդիրը չի, բոլորինն ա,-վերջում արդեն լուրջ սրտնեղած ասաց բնապահպանը և շարունակում խոսքն արդեն նաև Ախթալայի պոչամբարի մասին,- Ախթալա գետի գույնը լցված պոչամբարի մոտ ակնհայտորեն փոխված է: Պոչամբարի վերեւում ապարներ են լցված, անխնամ է, փնթի: Այդ է միջավայրը,-հա, մի բան էլ, օրինակ Ճոճկանի փլվածքը գալու է մինչեւ Դեբեդ գետը եւ թափվելու է գետը: Փակելու է երկաթգիծը: Էնտեղ բավականին պոչանքի կուտակում կա. Վտանգ չի ՞, բա ինչ է»:
  Բնապահպանը այս իրավիճակում մասնագիտական ելք է առաջարկում, որպես առաջին քայլ, նա պահանջում է. «
Պոչամբարները ընկերությունների  կողմից պետք է մոնիտորինգի ենթարկվեն այդ ընկերության հաշվին նաև հետագայում, որպեսզի պոչամբարներիի վտանգները շրջակա միջավայրի նկատմամբ վերացվեն: Քանի դեռ էս պոչամբարները ռեկուլտիվացիայի չի ենթարկվել, անընդհատ կեղտոտելու են գետերն էլ, մեր օրգանիզմն էլ: Բայց այստեղ, նույնիսկ այս պոչամբարից ներքեւ կան երկու հանքախորշեր, որոնք լքված են, եւ թթվաջրեր են գալիս վերեւում, որ բարձրանում ենք Շամլուղ, այնտեղ շրջադարձ կա, որտեղից որ լեռնահարստացման կոմբինատը հանքաքարն է հանում, դրանից մի քանի մետր վերեւ` լքված հանքախորշերից ջուրը թթվից ծխում է, դուք չեք կարող մոտենալ այդ ջրերին, դա էլ ոչ մեկինը չէ, հարյուրավոր տարիներ շահագործված հանքեր են, որտեղից այդ վտանգավոր հանքաջրերը հոսում են Դեբեդ գետը:Այդ ջրահոսքերն անխուսափելի պրոցես են, եթե դրանով չեն զբաղվում: Այդտեղ պետք է համալիր միջոցառումների ծրագիր մշակվի, պետական վերահսկողությամբ, եւ այս ընկերությանը տրվող խնդիրները պետք է պարտադրվեն օրենքով, հասարակական ճնշմամբ: Վերջին շրջանում մեր երիտասարդ բնապահպանների ակտիվությունն ինձ ոգևորել է: Իհարկե, չեմ կարծում, թե պոչամբարների հարցում նմանօրինակ պայքարը հաջողություն կգրանցի, բայց հասարակության միջամտությունն այս հարցում պետք է, գրագետ միջամտությունը”:
   -
Դեպետի ջրով եք ոռոգում ձեր այգին?,- հարցրինք Ալավերդի քաղաքի իր տնամերձում աշխատող Շավարշ պապին:
  -
Չէ, պապերս լուսնից ժառանգություն են ստացել, էրեխեք ջան,-կես կատակ, կես հեգնանքով պատասխանեց այգեգործը:
 -
Բա վտանգավոր չի, չեք վախենում,-դարձյալ հարցրինք:
 -
Է, որ վախենում եմ, ջրում եմ, չէ, էգուց էկեք տեսեք, էս ծառերի տակ սպիտակ նստվածք ա, թույն չի ինչ ա, լավ այգի ունեի, էս ա, չորացել են, հիմի էլ էդռակնա գլուխ բարձրացրել, ահել-ջահել չի հարցնում, տանում ա, մեր քաղաքում շատ են էդ հիվանդները, ասում են գործարանն ա պատճառը, դե վախենանք, ուր փախչենք, էկեք փախչենք, ասաց ու անցավ իր գործին, մեր հաջորդ հարցը էլ չլսեց, կամ չուզեց լսել, մտքերի հետևից էր ընկել, մադու կյանքի, ապրելու, առողջության իրավունքի հարցերը նրա համար ծծաղելի թվացին, քթի տակ ծիծաղեց ու էլ չցանկացավ շարունակել զրույցը:

Պոչամբարներից բացի, Ալավերդիում լուրջ խնդիր են ներկայացնում նաև Մկնդեղի պահեստները: Ա. Ղազինյանը  «Մկնդեղը Հայաստանում համարում է  համար առաջին խնդիրներից մեկը` կապված շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և մարդու առողջության հետ, քանի որ բնությունը  ծանր մետաղներից ինքնամաքրման գրեթե ոչ մի եղանակներ չունի»,-նշեց նա: Նա պատմեց,  որ Ալավերդու տարածքում մկնդեղը առաջացել է 80-ական թվականներից Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության արդյունքում, որտեղ ձեռնադրվում էին մկնդեղ պարունակող թափոններ: Նրա խոսքերով,  ի սկզբանե կոմբինատի վայրը ճիշտ է ընտրված եղել: Այստեղ իրականում խնդիրը կայանում է նրանում, որ գերեզմանոցը գտնվում է անմխիթար վիճակում: Այս երևույթը` անտեր, լքված տարբեր ձևի թափոնատեղերի, դարձել է Հայաստանին համար բնորոշ, քանի որ Հայաստանում չկա տարածք, որտեղ  չլինեն անտերության մատնված պոչամբարներ, տարբեր գերեզմանոցներ, որոնք երկար տարիներ ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- նշեց բնապահպանը:- Վերջերս, չեմ կարող հստակ ասել, հավանաբար գերմանացի հետազոտողների կողմից իրականացված հետազոտությունների առջև դրված խնդիրենից էր պարզել, թե իսկապես առկա է մկնդեղի արտահոսքը, եթե այո, ապա ինչ պարագաներում և պարզել, թե ինչ վիճակում է գտնվում գերեզմանոցի տեղանքը:  Հետազոտությունների արդյուքնում ապացուցվել է, որ  տեղանքը սպասվածից շատ ավելի անմխիթար վիճակում է գտնվում, քանի որ գերեզմանոցի հարակից ձորում կան ահռելի ծավալով հանքալեռնային հանքախորշերի թափոններ, ինչը հանքավայրերի հետախուզման նպատակով իրականացված հետազոտությունների արդյունք է, և ամբողջ փխրեցված ապարները, որոնց մեջ կան նաև մկնդեղ, լցված են  ջրի մեջ»,-տեղեկացրեց ՀԿ նախագահը, իսկ խնդրի լուծման հետ կապված պատասխանատուներ դժվարացավ նշել, երևի կառավարությունում կասեն, “ուղղորդեցմեզԴեպետ ԲՀԿ նախագահը:
  
Իսկ խնդրահարույց հարցի մասին կառավարությունում, մասնավորապես ՀՀ ԱԻՆ-ում խոսել են հունվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր պոչամբարների անվտանգ կառավարման խնդիրների քննարկմանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պոչամբարների բնապահպանական անվտանգության հարցերը, լքված և փակված պոչամբարների վերահսկողության խնդիրները, կարևորվել է պոչամբարները շահագործող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանների մշակումը։

Комментариев нет:

Отправить комментарий