ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 12 декабря 2012 г.

Նախագահի թեկնածություն առաջադրելը՝ հասարակական պահա՞նջ


   Դեկտեմբերի 12-ին <<Ժառանգություն>> կուսակցության Վանաձորի գրասենյակում մամուլի ասուլիս էլ հրավիրել կուսակցության նախագահ Ռաֆֆի Հովհաննիսյանը: Խոսելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կուսակցությունը լուրջ ակնկալիքներ ունի.
<<Եթե, ի վերջո ունենանք դե յուրե ընտրություններ, ազատ անկախ երկրին հարիր ընտրություններ, որ մենք 20 տարի չենք տեսել, ես կասեմ, որ մենք կունենանք նոր նախագահություն, նոր նախագահ և նվազագույնը լուրջ մրցակցություն, որ կբերի երկրորդ փուլի, երկրորդ հանգրվանի նախագահական ընտրության պայքարի: Եվ այդ երկրորդ փուլում, եթե լինեն այդ ազատ, արդար ընտրությունները արդյունքները անկանխատեսելի են>>:
   Կուսակցության առաջնորդը նշում է, որ  <<Ժառանգություն>> կուսակցությունը միշտ խնդիրների լուծումը փնտրել է իրենից դուրս, համոզված լինելով, որ միայնակ ոչ մի կուսակցություն չի կարող երկիրը փոխել:
-Ես կարծում եմ, որ միայն համատեղման միջոցով կարելի է մեր մեծ հարցը լուծել, և դրա համար նախընտրական այս շրջանում, մինչև նախագահական ընտրություններ, ես ասում եմ, որ սա պիտի լինի հասարակական թեկնածություն, ոչ թե միասնական թեկնածու, որ դառնում է համազգային հերոս, ոչ, հերոսների ժամն անցել է, սա պիտի լինի այն պահը, որ շարքային մարդն ասի, որ ես քվեարկելու եմ իմ խղճի մտոք>>,-նշեց Ր. Հովհաննիսյանը:
   Խոսելով երկրում առկա ստվերային կողմերի  մասին կուսակցության նախագահը խոստացավ.
   -Այդ 50 տոկոս ստվերը, որ առկա է մեր երկրում,  քանի որ ես որևէ պատկանելիություն չունեմ  որևէ բիզնեսի, ձեռներեցության, այս կամ այն իշխանության  կբերվի բյուջե: Եվ մի քանի տարվա ընթացքում՝  ուսանող ենք, թոշակառու ենք, բանվոր ենք, ոստիկան, դատավոր, պետական չինովնիկ. պիտի տեսնիք, որ դա մեր հասանելիքն է բյուջետային միջոցներով:
<<Ժառանգության>> կուսակցության նախագահը գտնում է, որ երկրի նախագահը պետք է կիսի ժողովրդի հոգսերն ու հայացքները, ավելացնելով,- <<Մեր շարքային քաղաքացու համար, հաշվետու, նորմալ, ժողովրդի հայացքը կիսող նախագահ ունենալու համար, ժողովրդի հարստությունը՝ հոգևոր և նութական ցանկացող մեկը չպիտի ընտրե: Պիտի ճիշտ ընտրություն կատարել. Նախագահը պիտի մի շրջան ծառայի և իր մեծագույն պատիվը պիտի դրվի, ոչ թէ երկրորդ անգամ ընտրվել, հարստություն դիզել, բիզնեսներ բացել, և այլ և այլն.... այլ իշխանությունը փոխանցել երիտասարդ սերնդին>>:
Ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց նաև, որ իր կողմից նախագահ առաջադրվելն այսօր արդեն ոչ թէ քաղաքական, այլ հասարակական պահանջ է, իր թեկնածությունն էլ ոչ թէ քաղաքական, այլ հասարակական թեկնածություն է: Իսկ առաջադրվելու պաշտոնական որոշում կկայացվի դեկտեմբերի 22-ին՝ <<Ժառանգություն>> կուսակցության համագումարում:
<<Ես որոշել եմ մասնակցել: Սահմանադրական պահանջն այն է, որ առաջադրումները կսկսվեն դեկտեմբերի25-ին, քանի որ  փետրվարի 1-ը որոշվել է որպես ընտրության օր: Եվ դրա նախաշեմին ես որպես քաղաքացի և <<Ժառանգությունը>> ՝ իմ հարազատ կուսակցությունը, որին ես պատկանում եմ, միասին այդ որոշմանը պաշտոնական տեսք պիտի տանք և դեկտեմբերի 22-ին կլինի այդ որոշման վերջնական հայտարարությունը>>:
   

Комментариев нет:

Отправить комментарий